Միկեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Միկեններ
Lions-Gate-Mycenae.jpg
Կոորդինատներ: 37°43′51″ հս․ լ. 22°45′22″ ավ. ե. / 37.73083° հս․. լ. 22.75611° ավ. ե. / 37.73083; 22.75611
Երկիր Հունաստան Հունաստան
Ժամային գոտի UTC+2 և UTC+03:00
##Միկեններ (Հունաստան)
Red pog.png

Միկենք (հին հուն․՝ Μυκῆναι, հուն.՝ Μυκήνες), հնադարյան քաղաք Արգոլիդայում, Միկենյան մշակույթի, իսկ ավելի ուշ` հունական քաղաքակրթության կենտրոններից մեկը: Թվագրվում է մ.թ.ա. 3 հարյուրամյակին: Գտնվում է Աթենքից 90 կմ դեպի հարավ-արևմուտք: Ներկայումս ավերակների մեջ է:

Ըստ ավանդության, քաղաքը կառուցվել է Պերսևսի կողմից: Այստեղ ապրել են Դանաոսի ժառանգները և Հելիդայից վերաբնակեցված ամիֆաոնիդները, այնուհետև նաև պելոնիդները, որոնց օրոք հարևան Արգոսը իրեն է ենթարկել Միկեններին:

Հերակլիդների վերադարձից հետո քաղաքը սկսեց անկում ապրել, իսկ հույն-պարսկական պատերազմների ժամանակ վերջնականապես կործանվել է:

Մինչ անտիկ շրջանը Միկենները եղել են Միկենյան քաղաքակրթության խոշոր կենտրոններից մեկը, որը կործանվել է բրոնզի դարի ճգնաժամի արդյունքում:

Մ.թ.ա. 1350 թվականին Միկեններն ունեին 30 000 բնակիչ և 32 հեկտար տարածք[1]:

Միկենյան դամբարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցների և քաղաքների կառուցումից առաջ միկենացիները իրենց թագավորներին թաղում էին գմբեթավոր դամբարաններում, որոնք կառուցվում էին մեծ քարե սալիկներից և իրենց ձևով հիշեցնում էին հսկա գմբեթներ:

Վայրէջք և անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.թ.ա. մոտ 1450 թվականին միկենացիները գրավել են Կրետեն և Եգեյան ծովի ափին, Հռոդոս և Կիպրոս կղզիներում սկսել են գաղութներ հիմնել: Առևտուրն ընթանում էր ողջ Միջերկրածովյան տարածաշրջանում, մասնավորապես Փյունիկիայի, Եգիպտոսի և Իտալիայի հետ: Համաձայն դիցաբանական ավանդույթի, մ.թ.ա. 13-րդ դարում Միկենները եղել են մայրցամաքային Հունաստանի ուժեղագույն պետությունը և, հնարավոր է, նրանց կառավարիչները գլխավորում էին պելոպենեսյան թագավորությունների կոնֆեդերացիան, ինչպիսին է միկենյանը: Այդ ներկայացումների հետ համընկնում են նաև այդ ժամանակաշրջանում Միկեններում կառուցված նոր ամրոցները, որոնց կիկլոպական պատերը պահպանվել են մինչ օրս[2]: Սակայն մ.թ.ա. մոտ 1200 թվականին Միկենյան քաղաքակրթության պալատական կենտրոնների մեծ մասը ավիրվել է: Միկենների բնակիչները ստիպված էին արտագաղթել այլ երկրներ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chew, Sing C. (2000). "Neglecting Nature: World Accumulation and Core-Periphery Relations, 2500 BC to AD 1990". In Denemark, Robert A. World-System History: The Social Science of Long-Term Change. London and New York: Routledge. pp. 216–234.
  2. French, Elizabeth Bayard (2002). Mycenae: Agamemnon's Capital. Stroud: Tempus. ISBN 0-7524-1951-X.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]