Արգոլիդա
Բնակավայր | ||
---|---|---|
Արգոլիդա | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Պելոպոնես | |
Ներքին բաժանում | Արգոս Միկենե, Nafplio Municipality?, Epidavros Municipality? և Էրմիոնիդա | |
Հիմնադրված է | 2011 թ. | |
Մակերես | 2154 կմ² | |
ԲԾՄ | 97 մետր | |
Բնակչություն | ▼93 216 մարդ (2021) | |
Հեռախոսային կոդ | 275x | |
Փոստային դասիչ | 21x xx | |
Ավտոմոբիլային կոդ | AP | |
| ||
Արգոլիդա[1], Արգոլիս (լատին․՝ Αργολίδα, ՄՀԱ։ [arɣɔˈliða]; հուն․՝ Αργολίς), Պելոպոնես վարչական շրջանի նոմոսներից մեկն է, որը գտնվում է թերակղզու հյուսիս- արևելքում։ Նոմոսի մայրաքաղաքը Նաֆպլիոնն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում Արգոլիդան Արգոս շրջանն էր իր կենտրոնով։
Արգոլիդայի տարածքը ձևավորվել է լայն հովտի վրա, որտեղ տեղակայված են Արգոսը, Միկենեն, Տիրինսը, և Էգեյան ծովի հայտնի թերակղզի Ակտեն։ Այդ թերակղզու հյուսիս- արևելքում Սարոնիկոս ծովածոցն է, որի ափին տեղակայված են Թրեզեն և Էպիդավր քաղաքները։ Թերակղզու հարավ-արևելքում Արգոլիսյան ծովածոցն է, որի խորքում Նաֆպլիոն քաղաքն է, իսկ ծովից քիչ հեռու՝ Արգոսը։
Արգոլիդայից հարավ նրա ոխերիմ թշնամի Սպարտան է, որից Արգոլիդան բաժանվում է ոչ մեծ տարածքով՝ մշտական վեճերի առարկա Կինուրիով։ Արգոլիդայից արևելք Պելոպոնեսի կենտրոնական մասն է՝ Արկադիան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ տարածաշրջանում առաջին բնակեցումները եղել են արդեն նեոլիթի ժամանակաշրջանում, բրոնզե դարում այն համարվում էր Հունաստանի ամենախիտ բնակեցված և զարգացած շրջանը։ Այստեղ են գտնվել Միկենե и Տիրինս քաղաքները։ Արդեն միկենյան դարաշրջանում Արգոլիդայի գլխավոր քաղաքը դարձավ Արգոսը, որը, համաձայն լեգենդի, այդպես է կոչվում ի պատիվ դիցաբանական հերոս Արգոսի՝ Զևսի և Նիոբեի որդու։ Վերոնշյալ քաղաքներից էին Հոմերոսի պոեմների հերոսները։ Ագամեմնոնը գահակալել է Միկենեյում։ Հոմերոսը և հին հունական մի քանի հեղինակներ որպես Արգոս բնորոշում էին ողջ Հունաստանը կամ Պելոպոնեսը, և, «արգոսցիներ» անվանում էին ոչ միայն Արգոսի բնակիչներին, այլև հույներին ընդհանրապես։
Դորիացիների ներխուժումը ոչնչացրեց այդ քաղաքները և դրանցից մնացին սոսկ ավերակներ։ Դրանից հետո տարածաշրջանի կենտրոնը դարձավ Արգոսը։ Արգոլիդայից հյուսիս ընկած էին Կորինֆ և Սիկիոն նահանգները։
Արգոսը, Ֆեդոնի (մ. թ. ա. 7- րդ դար) գահակալության շրջանում հասնելով քաղաքական ոչ մեծ հզորության, դարերի ընթացքում մրցակցել է Սպարտայի հետ՝ տարածաշրջանում իշխող դիրք գրավելու համար։ Սկսած մ. թ. ա. 229 թ.- ից այն ընդգրկվեց Արխեյան միության կազմում, մ. թ. ա. 147 թ. համառ դիմադրություն ցույց տվեց հռոմեացիներին, բայց արդյունքում մտավ հռոմեական պետության կազմի մեջ։ 267 և 395 թթ. քաղաքն ավերվեց գոթերի կողմից։ Բյուզանդիայի տիրապետության ժամականաշրջանում աճեց Նաֆպլիոնի դերը, որն էլ դարձավ Հունաստանի ամենակարևոր նավահանգիստներից մեկը։ Բյուզանդիայի գերիշխանության օրոք այստեղ կառուցվեց մի ամրոց (1711—1714), որը կանգուն է մինչ օրս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 24.