Հենրիխ Շլիման
Հենրիխ Շլիման (գերմ.՝ Johann Ludwig Heinrich Julius Schliemann, հունվարի 6, 1822[1][2][3][…], Նոյբուկով, Մեկլենբուրգ Շվերին, Գերմանական միություն[4] - դեկտեմբերի 26, 1890[1][2][3][…], Նեապոլ, Իտալիայի թագավորություն[5][1]), գերմանացի գործարար և հնագետ։ Շլիմանը 14 տարեկանում թողնում է դպրոցն ու զբաղվում առևտրով։ 1841 թվականին մեկնում է Համբուրգ և որպես յունգ (կրտսեր նավաստի) աշխատում Վենեսուելա ուղևորվող նավում։ 1844 թվականին լինելով Ռուսաստանի հետ առևտրական կապեր ունեցող թղթակից և հաշվապահ՝ նա 22 տարեկանում սկսում է ուսումնասիրել ռուսերենը։ 1854 թվականին ուսումնասիրում է շվեդերենը և լեհերենը։ 1856 թվականին հավատարիմ մնալով իր սովորությանը՝ 6 շաբաթում սովորում է հունարեն։ 1868 թվականին Շլիմանը Պելոպոնեսի և Տրոյայի վրայով ուղևորվում է Իթակե։
Դաշտային հնագիտության հիմնադիրներից մեկն է։ Հայտնի է դարձել Փոքր Ասիայում՝ անտիկ (հոմերոսյան) Տրոյայի, ինչպես նաև Պելոպոնեսում (Միկեններ, Տիրինֆոս, Օրքոմենոս) պիոներական գտածոների շնորհիվ, միկենական մշակույթի հայտնագործող։
1868 թվականից սկսած՝ Հունաստանի ուսումնասիրությունը խրախուսող ֆրանսիական ասոցիացիայի լիիրավ անդամ է, իսկ 1881 թվականից եղել է Բեռլինի հասարակության ազգաբանության և հնագույն պատմության պատվավոր անդամ բնագիտության, մարդաբանության և ազգագրության սիրող հասարակության լիիրավ անդամ (Մոսկվա)։ Տիրապետում էր մոտ 15 լեզվի՝ ներառյալ հիմնական եվրոպական (այդ թվում նաև մայրենի ստորին գերմաներենը), ռուսերեն, արաբերեն, թուրքերեն, պարսկերեն, հին հունարեն և լատիներեն, օրագրերը միշտ պահում էր այն երկրի լեզվով, որտեղ այդ պահին գտնվում էր։ Շլիմանը հրապարակել է ճանապարհորդություններին և հնագիտությանը նվիրված մի քանի գիրք, 1869 թվականին Ռոստոկի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։
Ծնվել է աղքատ գյուղական հովվի ընտանիքում, սկսել է առևտրականի կարիերան, 1846 թվականին բազմաթիվ լեզուների տիրապետելու շնորհիվ դարձել է Սանկտ Պետերբուրգում նիդերլանդական առևտրական կազմակերպության ներկայացուցիչ։ 1847 թվականին, ընդունելով ռուսական քաղաքացիություն, մինչ 1864 թվականը հիմնականում բնակվել է Ռուսաստանում։ 1864-1865 թվականներին կատարելով շուրջերկրյա ճանապարհորդություն՝ որոշել է արմատապես փոխել իր կյանքը։ 1866 թվականից դարձել է Փարիզի համալսարանի ուսանող։ Երկու կիսամյակ հաճախելով դասերի՝ նա սկսել է հետաքրքրվել Տրոյայի գոյության և հոմերոսյան էպոսի՝ Իլիականի հարցերով։ 1868 թվականին որոշում է կայացրել իր ապագա կյանքը կապել Հունաստանի հետ։ 1869 թվականին դարձել է ԱՄՆ քաղաքացի, որտեղ ամուսնալուծվել է իր ռուս կնոջ հետ․ նույն թվականին ամուսնացել է հույն կնոջ՝ Սոֆյա Էնգաստրոմենուի հետ և բնակություն է հաստատել Աթենքում։ 1871-1873, 1878-1879, 1882, 1889 և 1890 թվականներին հնագիտական պեղումներ է անցկացրել Տրոյայում (1873 թվականին հայտնաբերել է «Պրիամի գանձերը»), 1876 թվականին Միկեններում հայտնաբերել է արքայական դամբարանները, 1880 և 1886 թվականներին իրականացրել է Օրքոմենոսի հնագիտական պեղումները, 1884 թվականին՝ Տիրինֆոսի պեղումները (Վիլհելմ Դյորպֆելդի հետ համատեղ)։ Կովկասի սևծովյան ափերին և Կրետեում պեղումներ կազմակերպելու փորձերը հաջողությամբ չեն պսակվել։ Նրա գտածոները բազմաթիվ տարաձայնություններ էին առաջացնում, քանի որ Շլիմանը անմիջապես չի սկսել ուշադրություն դարձնել ակադեմիական գործունեությանը և գիտական աշխարհում իր հեղինակությանը, իսկ կենսագրության գիտակցական առասպելականացումը և ինքնագովազդման հակումը հանգեցնում էր նրան, որ Շլիմանի իրական արժանիքները սկսեցին գնահատվել միայն նրա մահվանից հետո։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շլիմանների՝ վաճառականների ընտանիքը նշանավոր է եղել դեռ XV դարի վերջից՝ Լյուբեկում։ 1600 թվականին ընտանիքի ներկայացուցիչները տեղափոխվեցին Ռոստոկ, որտեղ բարձրացրեցին իրենց սոցիալական կարգավիճակը՝ ստեղծվեց սեփական զինանշանը, և հիմնականում ստացան հոգևոր կրթություն։ Ընտանիքում, բացի հոգևորականներից, եղել են նաև դեղագործներ և վաճառականներ[9]։ Հենրիխ Շլիմանը ծնվել է 1822 թվականի հունվարի 6–ին Նոյբուկով քաղաքում և գրանցվել է տեղի ծխական գրքում՝ քահանա Էռնստ Շլիմանի (1780–1870)՝ սեփական հոր կողմից, որը ծառայում էր տեղական եկեղեցում։ Ընտանիքում եղել է չորս աղջիկ և երեք տղա, Հենրիխը եղել է չորրորդ երեխան և առաջին տղան։ 1823 թվականին Էռնստ Շլիմանին տեղափոխեցին հարավային Մեկլենբուրգ՝ Անկերսհագեն ծխական եկեղեցի, որտեղ և տեղափոխվեց ընտանիքը։ 1831 թվականի մարտին Պաուլի՝ վերջին տղայի ծնվելուց հետո մահացավ մայրը՝ Լուիզա Շլիմանը (նա 38 տարեկան էր)։ 1838 թվականին Էռնստ Շլիմանը ամուսնացավ իր ծառա Սոֆյա Բենկի հետ (1814–1902), որի հետ կապը հանգեցրեց մեծ սկանդալի։ Նրան հեռացրին քահանայի պաշտոնից[10][11]։
Աղքատության պատճառով Էռնստ Շլիմանը երեխաներին ուղարկեց բարեկամների մոտ։ 1832 թվականի հունվարին 10-ամյա Հենրիխին ուղարկեցին Կալկհորստ հորեղբոր՝ Ֆրիդրիխի մոտ, որը նույնպես քահանա էր։ Այդ ժամանակ Շլիմանը արդեն ստացել էր որոշակի կրթություն, այդ թվում սովորել էր նաև լատիներեն, որը սովորեցրել էր նրան հայրը՝ նախկին ուսուցիչը։ Հենրիխը արդեն վաղ տարիքում ուներ լավ հիշողություն։ Կալկհորստում նրա ուսուցիչն էր եղել Կարլ Անդերսը, ով հասավ նրան, որ 1832 թվականի վերջին Հենրիխը սկսեց գրել շարադրություններ լատիներենով[12]։ 1833 թվականի աշնանից մինչև 1836 թվականի գարունը Շլիմանը սովորել է գիմնազիայում, բայց հետո ընտանիքի թելադրանքով նրան տեղափոխեցին մաթեմատիկայի և բնագիտական հոսքով խորացված ուսումնարան՝ հաշվի չառնելով հետագա բարձրագույն կրթությունը։ Ուսման երկրորդ տարում նա սովորեց անգլերեն և ֆրանսերեն լեզուները, բայց լատիներենց չստացավ գոհացնող գնահատականններ[13]։
14 տարեկանում ուսումը ավարտվեց, այնուհետև Շլիմանը սկսեց աշխատել Ֆյուրստենբերգում՝ Տ. Խյուկշտեդտի կրպակում։ Չնայած նա համարվում էր ընտանիքի լիարժեք անդամ, սակայն նրան էր հանձնարարված ընտանիքի ծանր գործերը։ Առավոտյան ժամը 5–ից մինչև երեկոյան ժամը 11–ը Հենրիխը փայտ էր կոտրում, վառարան էր վառում, հետևում էր օղեթորման սարքին (Խյուկշտեդտը զբաղվում էր շնապսի վաճառքով) և այլն[14]։ Այդպես նա աշխատեց կրպակում 5 տարի։ 1841 թվականին մոր կտակից նրան հասավ 29 թալեր, որից հետո Շլիմանը տեղափոխվեց Ռոստոկ՝ առևտուր սովորելու։ Այդ ժամանակ նա մեծապես խարխլեց իր առողջությունը։ Նրա մոտ առաջացավ արյունախխում հիվանդությունը։ Նոյեմբերին նա տեղափոխվեց Համբուրգ, ընդ որում ճանապարհի մեծ մասը անցավ քայլելով[15]։
Համբուրգում Շլիմանը Խյուկշտեդի ցուցումով գնաց աշխատելու ձկան շուկայում, սակայն չդիմացավ ծանր ֆիզիկական աշխատանքին։ Դրանից հետո նա միայն կարող էր աշխատել որպես վաճառող, բայց չուներ կայուն աշխատավարձ։ Պոտենցիալ գործատուները քիչ էին հետաքրքրվում կարճահասակ պատանիով (Հենրիխի հասակը եղել է 156 սմ, անհավասար՝ կարճ ոտքերով)։ Երբ նա ստացավ աշխատանք նավահանգստում (առանց բողոքների, միայն ուտելիքի համար), նորից սկսվեց այունախխումը (հիվանդության պատճառը Շլիմանի սովորությունն էր՝ լողալ ծովում ցանկացած եղանակի, նույնիսկ ձմռանը) և նորից կորցրեց աշխատանքը։ Սուրբ Ծննդին հորեղբայրը նրան պարտքով ուղարկեց 10 թալեր։ Սակայն Շլիմանը բողոքեց քույրերին նրա լկտիության համար և դրանից հետո երդվեց երբեք ոչինչ չվերցնել իր բարեկամներից[16]։
Ոչ դժվար աշխատանք գտնելիս Շլիմանին օգնեց Վենդտան՝ մահացած մոր ուսուցիչը։ Վենդտը առաջարկեց Հենրիխին աշխատել Դելիզուրայի և Բևինգի ֆիրմայում, որոնց պետք էր թարգմանիչ՝ գերմաներենից անգլերեն կամ ֆրանսերեն, արդյունքում որոշվեց ընդունել նրան ֆիրմայի վենեսուելյան մասնաճյուղ՝ Լա–Գուայրա, ընդ որում տեղափոխումը և սնունդը անվճար էր[17]։ Հույս ունենալով հաստատվել Վենեսուելայում՝ Շլիմանը սկսեց ինքնուրույն սովորել իսպաներեն[18]։
Նկարագրելով իր կյանքի հետագա իրադարձությունները քույրերին ուղղված նամակներում ու ինքնակենսագրության մեջ, Շլիմանը խիստ հակասում էր ինքն իրեն։ Ըստ մի նամակի՝ նրան վարձել էին եռակայմ «Դորոտեյա» նավում որպես սպասավոր, մեկ այլ տարբերակի համաձայն՝ նա եղել է ուղևոր առանց պարտականությունների։ 1841 թվականի դեկտեմբերի 11–ին «Դորոտեյա»–ն Հոլանդիայի ափերի մոտ ենթարկվեց նավաբեկության, ընդ որում Հենրիխը իբր եղել է ինը փրկվածների մեջ, և հրաշքով փրկվել է նրա արկղը՝ իրերով և հանձնարարական նամակներով[19]։ Ըստ Ֆիլիպ Վանդենբերգի՝ նավի ուղևորների ցուցակում Շլիմանը չի եղել և ուղևորվել է Հոլանդիա ցամաքով, իսկ նավաբեկության մասին իմացել է օրաթերթից։ Այստեղ առաջին անգամ երևում է նրա հակումը դեպի իր սեփական կյանքի միֆականացումը։ Ըստ երևույթին՝ «նա հավատում էր իր գերմարդկային ճակատագրին, որ ընտրվել էր գերմարդկային նվաճումների համար»[20]։
Գործարար (1841–1864 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1841 թվականի դեկտեմբերի 19–ին հասնելով Հոլանդիա, Շլիմանը ուղևորվեց Էդվարդ Կվակի՝ Մեկլենբուրգի հյուպատոսի մոտ, որը պատանուն տվեց 10 թալեր և վարձեց կահավորված բնակարան։ Սուրբ Ծննդի նախօրեին նա հիվանդացավ տենդով, և հյուպատոսը տեղավորեց նրան հոսպիտալում։ Բուժման համար վճարեց 2½ գուլդեն[նշում 1]։ Շուտով Վենդտը Համբուրգից ուղարկեց նրան 240 գուլդեն, որը հավաքել էին նրա ընկերները՝ աղքատ Շլիմանի համար։ Եվ հենց Վենդտն էր, որ առաջարկել էր Շլիմանին «Hoyyak and K °» ֆիրմային, որտեղ էլ նա ստացել էր ևս 100 գուլդեն բնակարանի կահավորման համար այն բանից հետո, երբ ցուցաբերեց չորս լեզուների և հաշվապահական հաշվարկի իմացություն[21][22]։
Ունենալով կայուն աշխատանք, Շլիմանը նախանձախնդրորեն անցավ ինքնազարգացման։ Նրա կյանքի պայմանները, ակնհայտ է, այնքան էլ ծանր չէին, ինչպես նա նկարագրում էր իր «Ինքնակենսագրության» մեջ։ 1842 թվականի սկզբին նա աշխատում էր ֆիրմայում, որպես առաքիչ, բայց ղեկավարությունը տալիս էր նրան գեղագրության 20 դասեր, որպեսզի նա կարողանար անցնել գրագրի և հաշվապահի աշխատանքի[23]։ Ֆիրմայում աշխատում էին առավելապես օտարերկրացիները, աշխատանքային օրը սկսվում էր ժամը 10:00–ին, 15:00–ին կեսժամանոց ընդմիջում էր, իսկ հետո աշխատում էին մինչև 20:00–ն, բայց չորեքշաբթի, շաբաթ և կիրակի օրերին՝ կեսօրից աշխատողները ազատ էին[24][նշում 2]։
1842 թվականի ընթացքում Շլիմանը սովորեց հոլանդերեն լեզուն, որով գրում էր իր ծախսերի գիրքը և համառոտագրում է թերթերում կարդացածը, ինչպես նաև կատարելության հասցրեց իր գիտելիքները անգլերեն և ֆրանսերեն լեզուներում, ինտուիտիվ մշակելով օտար լեզուները սովորելու մեթոդ (օրինակ, նա հաճախում էր կիրակնօրյա պատարագների անգլիական եկեղեցում, որը համատեղում էր Վալտեր Սքոթի ընթերցմամբ)։ 1843 թվականին նա սովորեց իտալերեն և պորտուգալերեն, ըստ իր սեփական խոսքերի, յուրաքանչյուրը 6 շաբաթում։ Այդ ժամանակ Շլիմանի համբավը այնքան մեծացավ, որ շնորհիվ Մանհայմի և Բրեմենի իր գործընկերների օգնությամբ, նա 1844 թվականի մարտի 1–ին ստացավ հաշվապահի աշխատանք «Schroeder and K °» առևտրական ֆիրմայում, որը զբաղվում էր հիմնականում ներկերի վաճառքով, հատկապես Ինդիգոյով։ Դա տեղի ունեցավ ի շնորհիվ ռուսերեն սովորելու որոշման[25]։ Ֆիրման կապեր ուներ Ռուսաստանի հետ, Պետերբուրգում կար մասնաճյուղ, որը կրթված աշխատակցի կարիք ուներ, ով կարող էր ղեկավարել ֆինանսները և կատարել բանավոր ու գրավոր փոխանցումներ։ Այդպիսի աշխատակից էր հենց Շլիմանը, որը ստանում էր 1000 գուլդեն աշխատավարձ[26]։
Շլիմանի լեզուներ սովորելու մեթոդը ուշագրավ էր։ Սկզբում նրան անհրաժեշտ էին դասագրքեր, որոնք կարող էին լինեին ցանկացած ծավալուն տեքստ․ հաճախ դա լինում էր թարգմանություն, օրինակ «Տելեմաքոսի արկածները», Ֆենելոնա։ Այնուհետև Հենրիխը վարձեց խոսնակի, որի համար տեքստը կարդում էր բարձրաձայն, արձագանքելով բոլոր ուղղումներին և հուշումներին, միաժամանակ ավելացնելով իր բառապաշարը, կատարելագործելով արտասանությունը և ընկալելով լեզվի քերականական կառույցը։ Ամստերդամում ռուսաց լեզվի ուսուցիչ գտնել չհաջողվեց (ռուս փոխհյուպատոս Տանենբերգը չարձագանքեց դասեր տալու Շլիմանի խնդրանքին), գրքերի կրպակներում գտնվեց միայն Վասիլի Տրեդիակովսկի «Տելեմահիդա» վեպը, միայն ավելի ուշ Շլիմանը գտավ 1748 թվականի հրատարակման բառարան և քերականության գիրք։ Արդյունքում արդեն 1845 թվականի ապրիլի 4–ին Շլիմանը կարողացավ գրել իր առաջին նամակը ռուսերենով՝ Շրոյդերների ֆրիմայի անունից իրենց գործընկեր Վասիլի Գրիգորևիչ Պլոտնիկովին, որը Լոնդոնում ներկայացնում էր Մալյուտինիխ վաճառականների տոհմի շահերը[27]։
Շլիմանը երկու տարվա ընթացքում սուրհանդակի գործից անցավ գրասենյակի ղեկավարի պաշտոնի, որը իրավունք ուներ ինքնուրույն կայացնել որոշումներ։ Նա սկզբում իր ենթակայության տակ ուներ 15 աշխատող։ Ստանալով բարձր աշխատավարձ, նա կյանքում մնաց անպահանջկոտ, չնայած փորձում էր արտաքին տեսքով ցույց տալ հիանալի տպավորություն։ Աշխատավարձի մեծ մասը Շլիմանը ուղարկում էր բարեկամներին։ Հորը, ում համարում էր մոր վաղաժամ մահանալու գլխավոր մեղավորը, ուղարկում է երկու տակառ բորդո (նա այդ ժամանակ սկսել էր խմել)։ Բարեկամներին ուղարկված նամակները լի էին խնայողության կանչերով, որը դարձավ Շլիմանի կարևոր բնավորությունը՝ ամբողջ կյանքի ընթացքում[28]։ Հենրիխի ինքնասիրությունը աճում էր, նրա անմիջական ղեկավար Շրոյդերը նամակներից մեկում զգուշացրեց երիտասարդ գործընկերոջը։
…Խնդրում եմ մի նեղացեք ինձնից, բայց դուք շատ եք գերագնահատում Ձեր ուժերը, երազում եք ձեր անհնարին նվաճումների և ձեռքբերումների մասին, թույլ եք տալիս անթույլատրելի տոն և առաջադրում եք անհեթեթ պահանջներ, անընդհատ մոռանալով այն մասին, որ մեր գործերը առանց ձեր միջամտության էլ հաջող են ընթանում…[29] |
Ակնհայտ է, որ այս հորդորը ունեցել է իր ազդեցությունը։ Շլիմանը մերժեց Մոսկվայի վաճառական Սերգեյ Ժիվագոյի (վաճառականների 2-րդ գիլդիայի գյուղապետը, 1794–1866) իր համար շատ հարմար առաջարկը։ Ժիվագոն ծանոթ էր Հենրիխի հետ դեռ 1844 թվականից։ Նա նամակներում առաջարկում էր մնալ Շրոյդերի գործընկերը և ներկայացուցիչը, ու բացել Մոսկվայում համատեղ առևտրական տուն՝ «Ժիվագո և Շլիման»։ Պայմանագիրը կնքվելու էր 6 տարի ժամկետով՝ ստացված եկամտի կեսով։ Ժիվագոն տալիս էր նաև սկզբնական կապիտալը՝ 50–60 հազար արծաթե ռուբլի[30][31]։
Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1845 թվականի վերջին Շլիմանը համարեց, որ ինքը արդեն կարող է ինքնուրույն ապրել և պատրաստ է թողնել Ամստերդամը, բայց կասկածում էր, թե արդյոք պետք է ուղևորվի Ռուսաստան։ Ստանալով հաղորդագրություն Փարիզում գտնվող իր ընկերներից այն մասին, որ Ֆրանսիայում դժվար է կարիերա ստեղծելը, նա որոշեց տեղափոխվել Ռուսաստան։ Նրա նոր կարգավիճակը երևաց 1845 թվականի հոկտեմբերի 23–ի հոլանդական «Jacob van Lennep and K °» (նրանց շտաբը գտնվում է Իզմիրում, որտեղից էլ ստանում են ներկերը) ֆիրմային ուղարկված նամակից։ Այնտեղ, մասամբ նշվում էր, որ նա դարձել է Շրոյդերների ֆիրմայի ներկայացուցիչը Պետերբուրգում[32]։
Հենրիխ Շլիմանը եկավ Պետերբուրգ 1846 թվականի փետրվարի 11–ին (հին տոմարով հունվարի 30–ին), Համբուրգ և Միտավու քաղաքներով։ Ճանապարհին նա ստացավ մի քանի հանձնարարական նամակներ Ժիվագոյի ու Շրոդերի կողմից և նույն խնդրանքով դիմեց Վ. Գ. Պլոտնիկովին[33]։ Նրա կարիերան Պետերբուրգում արագ զարգացավ։ Արդեն փետրվարին նա կնքեց շահավետ պայմանագրեր անագի և ներկերի մատակարարման համար, հաջողվեց կարգավորել կապերը Մալյուտինի հետ, որի համար Շլիմանը կատարեց ուղևորություն դեպի Մոսկվա՝ երեսուն աստիճան ցրտի պայմաններում (այն ժամանակ դեռ երկաթուղի չկար)։ Երկրորդ ուղևորությունը դեպի Մոսկվա տեղի ունեցավ գարնանը։ Այդ ժամանակ Շլիմանը հաջողությամբ զբաղվում էր ֆոնդային բորսայով[34]։ 1846 թվականին նա Մոսկվա մեկնեց չորս անգամ։ Այնտեղ կարևոր ծանոթություն էր համարվում Վ․ Ա․ Պերլովի հետ կապը, ով առաջինն էր, որ Ռուսաստանում զբաղվում էր թեյի մանրածախ առևտրով[35]։ 1846 թվականի սեպտեմբերի 27–ին Շլիմանը սկսեց գրել պետերբուրգյան օրագիրը։ Հենրիխը օրագիրը սկզբում գրում էր անգլերեն[36]։
1846 թվականի հոկտեմբերի 1–ին, Ռուսաստան ժամանելուց ընդամենը 9 ամիս անց, Շլիմանը մեկնեց Լյուբեկ՝ կյանքում առաջին անգամ ինքնուրույն գործուղման[37]։ Երկուսուկես ամսվա ընթացքում նա այցելեց Գերմանիա, Հոլանդիա, Անգլիա (Լոնդոն և Լիվերպուլ) և Ֆրանսիա։ Նավարկության ժամանակ՝ Մեկլենբուրգի կողքով անցնելիս, նա նշեց, որ «մեծագույն անտարբերությամբ տեսավ իր հայրենիքը»[38]։ Նիդերլանդներում նրա ղեկավար՝ Բերնհարդ Շրոյդերը, պաշտոնապես նշանակեց նրան ֆիրմայի լիարժեք գործընկեր[39]։ Հատկանշական է, որ Շլիմանը Լոնդոնում և Փարիզում ավելի շատ ժամանակ էր ծախսում թանգարանների այցելության համար, և հավանական է, որ Բրիտանական թանգարան այցելելիս առաջին անգամ նրա մոտ առաջացավ հետաքրքրություն անցյալի նկատմամբ[40]։ 1846 թվականի դեկտեմբերի 14–ին նա վերադարձավ Պետերբուրգ։ Տարվա արդյունքները շատ հաջող էին։ Շլիմանի անձնական հոնորարը կազմում էր 4000 գուլդեն, քանի որ Շլիմանը աշխատում էր շահույթի կես տոկոսով[41]։ Ստանալով լիարժեք գործընկերի իրավունք, Շլիմանը 1847 թվականին ուղևորվեց Օդեսսա, իսկ փետրվարի 15–ին պաշտոնապես ընդունեց ռուսական քաղաքացիություն։ Քաղաքացիություն ստանալուց չորս օր անց՝ փետրվարի 19–ին նա գրանցվեց երկրորդ առևտրային ցանկում[42]։
1847 թվականին Շլիմանը ծանոթացավ Սոֆի Հեկկերի հետ, բայց նոյեմբերին նշանակված նշանադրությունը խափանվեց[43]։ Այս ամենից հետո Շլիմանը նամակ ուղարկեց Նոյշտրելից, որում խնդրեց իր մանկության ընկերուհու՝ Միննի Մայնկի ձեռքը։ Համաձայն Ֆիլիպ Վանդենբերգի խոսքերի․
Չորս շաբաթ անց Պետերբուրգ հասավ պատասխանը։ 26–ամյա Միննան այս նամակը ուղարկելուց մի քանի օր առաջ ամուսնացել է մի գյուղացու հետ, որը մեծ էր նրանից մոտ 20 տարով։ Հնարավոր է, որ Հենրիխը և Միննան մանկությունում խոստացել էին իրար հետ ամուսնանալ, բայց դրանից հետո նրանք չէին հանդիպել 10 տարի, Շլիմանը նույնիսկ մի անգամ չէր գրել նրան, և Միննան, պետք է ենթադրեր, որ Շլիմանը արդեն մոռացել էր իրեն։ Դա, ինչպես հետո ներկայացրեց Շլիմանը, եղել է ճակատագրի ծանր հարված։<…> Ճակատագրի կեղծ հարվածը Շլիմանի ապագայի համար ունեցել է նշանակություն, որը հնարավոր չէ չգնահատել։ Ով գիտի, ինչ տեղի կունենար, եթե Հենրիխը 1847 թվականին ամուսնանար Միննիի հետ։ Կարելի է ենթադրել, եթե նրանց ամուսնությունը հաջողվեր, Շլիմանը չէր ամուսնանա ոչ Եկատերինայի և ոչ էլ Սոֆյայի հետ։ Բայց այդ երկու կանայք էին, որ փոխեցին Շլիմանի կյանքը այն հունով, որը հետագայում բերեց Տրոյայի պեղումներին և Պրիամոսի գանձերի բացահայտմանը[44][նշում 3]։ |
Շլիմանի գործերը հաջող էին ընթանում։ Նրա անձնական շահույթը 1847 թվականին կազմում էր 6000 գուլդեն և 10 000 գուլդեն հաջորդ տարում։ Խոլերայի համաճարակն չանդրադարձավ Հ․ Շլիմանի և նրա աշխատողների վրա, բայց 1848 թվականի դեկտեմբերին, Մոսկվայից վերսդառնալիս նա 36-աստիճան ցրտի պայմաններում հիվանդացավ և չորս ամիս անցկացրեց անկողնային վիճակում։ Ազատ ժամանակը խթան հանդիսացավ լեզուների ուսումնասիրության համար, որը Հենրիխի համար դարձել էր պահանջ։ Այդ ժամանակ նա անձամբ էր գլխավորում նամակագրությունը արտասահմանյան գործընկերների հետ, իսկ Մալյուտինի վաճառականները միշտ դիմում էին նրա ծառայություններին, որպես թարգմանիչ[45]։ Շլիմանը իր կարիերայի հետագա վերելքի համար պարտավոր էր պետերբուրգցի թեյավաճառ Պրոկոպիյ Իվանովիչ Պոնոմարյովին (1774–1853) և նրա թոռ՝ Պրոկոպիյ Իվանովիչ Պոնոմարյով երկրորդին։ 1847 թվականի օգոստոսին նա սկսեց բանակցել Պոնոմարյովների առևտրային ընտանիքի հետ՝ համատեղ ֆիրմայի ստեղծման համար, բայց դեկտեմբերին ծրագրերը խափանվեցին։ Այնուամենայնիվ, Շլիմանը պահպանում էր իր բարեկամական կապերը Պոնոմարյովի հետ, շարունակում էր վարել իր գործերը նրա հետ[46]։
Անձնական կյանքում Շլիմանը միայնակ էր, բայց ավելի ու ավելի էր վերցնում իր վրա ընտանիքում գլխավորի դերը, Էռնստ Շլիմանը, որը ամբողջովին կախված էր որդուց՝ ֆինանսական առումով, չէր առարկում։ 1848 թվականին Հենրիխը Պետերբուրգ կանչեց իր 16-ամյա եղբորը՝ Պաուլին, որպեսզի նրան կրթության տա, իսկ Լյուդվիգին տվեց 200 գուլդեն և վճարեց Կալիֆորնիա տեղափոխվելու վճարը, որտեղ սկսեց «Կալիֆորնյական ոսկյա տենդը»[47]։ 1850 թվականի ամռանը Ռուսաստան տեղափոխվեց Շլիմանի քույրը՝ Վիլհելմինան, որին տեղափոխեց Ս․ Ա․ Ժիվագոյի տուն, որպեսզի նա այնտեղ ստանա դաստիարակություն և կրթություն[48]։
1850 թվականի սկզբին Շլիմանը կատարեց իր հերթական ուղևորությունը Մոսկվա, որտեղից տեղափոխվեց Գերմանիա՝ Կաունաս և Կյոնիգսբերգ քաղաքներով։ Պետերբուրգ վերադառնալուց հետո նա նորից գնաց ճանապարհորդության։ Նրա նոր ճանապարհորդության գլխավոր նպատակը եղավ Միացյալ Նահանգները։ Նրա եղբոր՝ Լյուդվիգի ուղարկած վերջին նամակը թվագրված էր 1849 թվականի հունվարի 5–ին։ 1850 թվականի հուլիսի 20–ին Նյու–Յորքից եկավ նամակ, որում կար հատված թերթի հոդվածից։ «Մայիսի 21–ին Սակրամենտոյում տիֆային տենդից մահացել է Լուիս Շլիմանը։ Շլիմանը ծագումով գերմանացի է, որը գրանցված է Նյու–Յորքում, մահացել է 25 տարեկան հասակում»[49].
Առաջին ուղևորությունը դեպի ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիխ Շլիմանը 1850 թվականի դեկտեմբերին, վերցնելով իր հետ 30 000 կանխիկ դոլար (50 000 թալեր), Ամստերդամով և Լիվերպուլով տեղափոխվում է ԱՄՆ։ 1851 թվականի հունվարի 6–ին, երբ «Ատլանտիկ» շոգենավը ընկավ փոթորիկի մեջ, ջարդվեց ղեկանիվը, և երկու շաբաթ նավը հոսընթացով շարժվեց արևելյան ուղղությամբ։ Հունվարի 22–ին նա հասավ Իռլանդիա, հաջորդ օրը Շլիմանը նավի անձնակազմից ստացավ 35 ֆունտ ստերլինգ փոխհատուցում[50]։ Ամստերդամում Շրոյդերին հանդիպելուց հետո, փետրվարի 1–ին Շլիմանը «Աֆրիկա» շոգենավով տեղափոխվեց Նյու-Յորք[51]։ Նյու–Յորքի ճանապարհին, նա այցելեց Ֆիլադելֆիա և Վաշինգտոն։ Շլիմանի օրագիրը պարունակում էր բազմաթիվ նկարագրություններ, կենսագիրները ապացուցել են, որ դրանց հիմքում ընկած են լրագրային հոդվածներ։ Ամբողջությամբ հորինված էին Սպիտակ տան այցը և զրույցը ԱՄՆ–ի նախագահ՝ Միլարդ Ֆիլմորի հետ։ Շլիմանը այդքան էլ հայտնի և հարուստ չէր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հետաքրքրվեր նրանով։ Շատ տարիներ անց Շլիմանը հայտարարեց, որ նրա օրագրերը եղել են օտար լեզվի ուսուցման նոր մեթոդ[52]։
1851 թվականին Կալիֆորնիա հասնելու ամենաապահով ճանապարհը՝ ծովայինն էր (Պանամայում վարէջքով)։ Փետրվարի 28–ին Շլիմանը Ֆիլադելֆիայից նավարկեց, մարտի 31–ին հասավ Սան Դիեգո, իսկ ապրիլի 2–ին՝ Սան Ֆրանցիսկո[53]։ Սակրամենտոյում հաստատվելուց հետո, Շլիմանը կարգի բերեց եղբոր գերզմանատունը, իսկ հանքավայրեր այցելելուց և պայմաններին ծանոթանալուց հետո, նա հիմնադրեց բանկ՝ ոսկու գՈրծարքներով զբաղվելու համար (իրականում դա ոսկի գնելու կետ էր և միաժամանակ դրամ փոխելու կրպակ)։ «Բանկ»–ը զբաղեցնում էր մեկ սենյակ, որը վարձել էր մի թարգմանչի տանը։ Աշխատակազմի մեջ էր մտնում ամերիկացի գանձապահ Ա․ Կ․ Գրիմը և իսպանացի թիկնապահ Միգել դե Սատրուստիգին։ Շլիմանը բանկը բացում էր առավոտյան ժամը 6–ին և փակում էր երեկոյան ժամը 10–ից ոչ շուտ, աշխատում էր առանց հանգստյան օրերի և տոների։ Բանկը չէր աշխատում միայն Սուրբ Ծննդյան օրերին։ Գործերը հաջող էին ընթանում։ 1851 թվականի հոկտեմբերից սկսած մինչև 1852 թվականի ապրիլ նա Ռոտշիլդների բանկ ուղարկեց ոսկյա ավազ՝ 1 350 000 դոլարին համարժեք չափով[54]։ Շահույթը ավելի հաջող օրերին կազմում էր 30 000 դոլար, այսինքն մոտ 100 կգ ոսկի։ Մեծ շրջանառությունը պայմանավորված էր նրանով, որ Շլիմանը վճարում էր իր սեփական տոկոսադրույքով (17 դոլար մեկ ունցիայի (29, 86 գրամ) համար)[55]։ Ծանրաբեռնված աշխատանքը հանգեցրեց հիվանդության՝ 1852 մարտին նա հիվանդացավ տենդով, այնուհետև տիֆով, բայց շարունակում էր ընդունել հաճախորդներին, պառկած՝ գրասենյակի միակ անկողնում և կուլ տալով քինին[56]։
Չնայած գերշահույթին, Շլիմանը մեկ տարի անց հրաժարվեց ամեն ինչից։ Գլխավոր պատճառը, հավանաբար, եղավ նրա գլխավոր գործընկեր Դևիդսոնի (Ռոտշիլդների բանկից) հետ տարաձայնությունները, նամակներից հետևում էր, որ նա Շլիմանին մեղադրում էր ոսկին կշռելու մեջ խաբեության համար[57]։ Սակայն կային նաև ուրիշ խնդիրներ․
Եթե ես նախորդ տարիներին կարողանայի պատկերացնել, որ մի անգամ կաշխատեմ ներկայիս կարողության մեկ քառորդը, ապա կհամարեի ինձ ամենաերջանիկ մարդկանցից մեկը։ Բայց հիմա ես զգում եմ, որ ամենաթշվառն եմ, բաժանված եմ Պետերբուրգից տասնվեց հազար կիլոմետրով, որտեղ բոլոր իմ հույսերը և երազանքները միացան մեկ տեղում։ <…> Եթե ես այստեղ՝ Սակրամենտոյում, կարող եմ ցանկացած ժամանակ կողոպտված կամ սպանված լինեմ, ապա Ռուսաստանում կարող եմ հանգիստ քնել իմ անկողնում, չվախենալով իմ կյանքի և սեփականության համար, քանի որ այնտեղ արդարությունը հետևում է իր խաղաղասեր բնակիչներին[58]։ |
1852 թվականի ապրիլի 9–ին Շլիմանը հայտարարեց այն մասին, որ իր բոլոր գործերը փոխանցում է Դևիդսոնին և հենց նույն օրն էլ տեղափոխվում է Պանամա, իր հետ վերցնելով 60 000 դոլարին համարժեք ոսկի։ Հատուկ վտանգ էր ներկայացնում գումարի տեղափոխումը Պանամայի նեղուցով, դրանից առաջ Շլիմանը նույնիսկ խորհուրդ հարցրեց Մեծ Բրիտանիայի հյուպատոսից։ Հորդարար անձրևների պատճառով ճանապարհորդները, ապրիլի 26–ից մինչև մայիսի 8–ը ստիպված էին մնալ ճահիճներում, մինչև չփրկվեին նավաստիների կողմից։ Շլիմանը այդ ընթացքում ստացավ ոտքի թարախային բորբոքում։ Մայիսի 18–ին գործարարը Ճամայկայով տեղափոխվեց Նյու–Յուրք, բայց արդեն հաջորդ օրը վերադարձավ Լիվերպուլ[59]։
Ռուսաստան։ Ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոնդոնում 10 օր մնալուց հետո Շլիմանը գնաց Փարիզ, իսկ այնտեղից տեղափոխվեց Ռոստոկ և առաջին անգամ, երկար տարիներից հետո, նա վերադարձավ իր հարազատ բնակավայրերը՝ Նոյբուկով և Անկերսխագեն։ Նա, հանդիպելով իր քույրերին՝ չճանաչեց նրանց։ 1852 թվականի հուլիսի 22–ին վաճառական Շլիմանը Պետերբուրգ ժամանեց «Erb Gross Duke Friedrich Franz» շոգենավով[60]։
Կրկնապատկելով իր կարողությունը՝ Շլիմանը որոշեց ամուսնանալ, սակայն մեծ հաջողություն չուներ կանանց շրջանում և չէր սիրում բարձրաշխարհիկ կյանքը։ 1849 թվականին նա ծանոթացավ Եկատերինա Պետրովնա Լիժինայի՝ մի փաստաբանի աղջկա հետ, ով ըստ որոշ տեղեկությունների, Ս. Ժիվագոյի եղբոր աղջիկն էր։
Եկատերինա Պետրովնան ծնվել է 1826 թվականին, ավարտել է Պետրիշուլեն։ Փարիզից Շլիմանը Ն. Պոնամարյովի միջոցով նամակ ուղարկեց Եկատերինային, որում խնդրեց նրա ձեռքը։ Հրապարակումների շարքում կար ենթադրություն, որ Շլիմանը առաջարկություն էր արել նրան դեռ ԱՄՆ մեկնելուց առաջ, սակայն կա՛մ մերժվել էր, կա՛մ էլ հետաձգվել էր ամուսնությունը[61]։ 1852 թվականի ամռան վերջից սկսում է Շլիմանի և Ե. Պ. Լիժինայի նամակագրությունը, որը շարունակվում է 33 տարի։ Աթենքի արխիվում պահպանվել է ավելի քան 180 նամակ[62]։
Նրանց պսակադրությունը կայացավ 1852 թվականի սեպտեմբերի 12-ին՝ կիրակի օրը[նշում 4] Իսակովյան տաճարում։ Շուտով փաստաբան Պյոտր Ալեքսանդրվիչ Լիժինայի շնորհիվ Շլիմանը գրանցվում է Նառվայի վաճառականությունում (1854 թվականին անցնելով 1-ին գիլդիա)[63]։
1853 թվականի ամռանը սկսվեց Ղրիմի պատերազմը, որը դարձավ վաճառականության մի շարք ներկայացուցիչների, այդ թվում նաև Շլիմանի համար հարստանալու նոր աղբյուր։ Նա զբաղվում էր ծծումբի, սելիտրայի, երկաթի, վառոդի, անագի և կապարի առևտրով։ Նրա հիմնական կոնտրագենտները դարձան Ռուսական կայսրության ռազմական նախարարությունը, Սանկտ–Պետերբուրգի զինանոցը, Օխոտի վառոդի գործարանը և Դաուգավպլիսի զինանոցը։ Միայն մի օր՝ 1854 թվականի հունիսի 3-ին, նա տվեց Ռազմական նախարարությանը 1527 սալիկ անագ։ Պատերազմի տարիներին նրա ամսական շրջանառությունը կազմել է մեկ միլիոն ռուբլի[64]։
1854 թվականի հոկտեմբերի 3-ին Մեմելի պահեստներում տեղի ունեցավ հրդեհ, որը ոչնչացրեց պահեստներում գտնվող գրեթե ամբողջ բեռը, որոնք պահեստավորված էին նավահանգստում։ Այնտեղ պետք է լինեին նաև Շլիմանի բեռները, որոնք գնել էր աճուրդով Ամստերդամում։ Մի քանի տասնյակ ինդիգոյի, սանդալայի և սուրճի 225 արկղեր՝ 150 000 թալեր ընդհանուր արժողությամբ. դա Շլիմանի գրեթե ողջ կարողությունն էր։ Կյոնիգսբերգից վերադառնալուց հետո Շլիմանը իմացավ, որ տեղի է ունեցել հրաշք, նրա բեռները տեղ են հասել ուշացումով, և դրանց համար կառուցվել էր լրացուցիչ պահեստ, որին հրդեհը չէր հասել։ Այս իրադարձությունը հանգեցրեց Շլիմանի լրացուցիչ հարստացմանը, քանի որ միանգամից սկսվեց ապրանքային քաղց[65]։
1855 թվականին Դրեզդենում մահանում է Շլիմանի աները՝ Պ. Ա. Լիժինան, իսկ նոյեմբերի 16-ին Հենրիխի և Եկատերինայի ընտանիքում ծնվում է առաջնեկը՝ Սերգեյը (նրան անվանել էին Ս. Ա. Ժիվագոյի պատվին)։ Ծննդյան վկայականում Շլիմանը անվանվում է «Անդրեյ Արիստովիչ», նրան այդպես էին անվանում նաև բարեկամները նամակագրության մեջ[66]։ Պատերազմի ավարտին՝ 1856 թվականին, Շլիմանը դարձավ միլիոնատեր, բայց դա չանդրադարձավ նրա գործնական աշխատանքի վրա։ Նույն տարվա ամռանը նա կատարեց ուղևորություն՝ Պետերբուրգից դեպի Նիժնի Նովգորոդ[67]։ Պատերազմի տարիներին կոմերցիոն (առևտրային) նպատակների համար Շլիմանը սովորեց դանիերեն, շվեդերեն, լեհերեն և սլավոնական լեզուները[68]։
Հունարենի ուսումնասիրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շլիմանը սկսել է ուսումնասիրել նոր հունարենը 1855 թվականի ապրիլին։ Նրա առաջին ուսուցիչը եղել է Պետերբուրգի հոգևոր ակադեմիայի ուսանող Նիկոլայ Պապպադակիսը, որը երեկոյան աշխատում էր Շլիմանի հետ իր սովորական մեթոդով՝ «աշակերտը» բարձրաձայն կարդում էր, «ուսուցիչը» լսում էր, ուղղում էր արտասանությունը և բացատրում անծանոթ բառերը։ Որպես դասագիրք օգտագործում էին «Փոլ և Վիրջինիա» վեպը՝ հունարեն թարգմանությամբ։ Շլիմանը վստահեցնում էր, որ արդեն առաջին ընթերցումից հետո հիշել էր մոտավորապես բառերի կեսը, իսկ կրկնելուց հետո արդեն կարող էր չօգտվել բառարաններից։ Հետո Շլիմանի ուսուցիչն է դառնում Աթենքից եկած սեմինարիստ Թեոկլետոս Վիմպոսը, որը օգնում էր խորացնել բառապաշարը՝ թղթի վրա գրում էր հունարեն տեքստից բառեր և նրանք միասին արտահայտություններ էին կազմում դրանցից։ Մի քանի շաբաթ անց Շլիմանը հունարեն լեզվով նամակ գրեց իր հորեղբորը՝ Ֆրիդրիխ Շլիմանին, ով հոգևոր հովիվ էր Կալկխորստից, և իր առաջին ուսուցչին՝ Կարլ Անդրեսին։ Ի. Բոգդանովի կարծիքով՝ չնայած Շլիմանը նամակներում հայտնում էր Հունաստան գնալու և փիլիսոփայություն և պատմություն ուսումնասիրելու ցանկության մասին, նա առաջին հերթին հետաքրքրում էին առևտրական շահերը, ցանկանալով կապեր հաստատել Պետերբուրգի, Ռոստովի և Տագանրոգի հունական համայնքների հետ[69].
Վիմպոսի հետ շփվելիս, Շլիմանը հետաքրքրվեց հին հունարեն լեզվով, որը դարձավ նրա համար 13-րդ լեզուն։ Դրա ուսումնասիրման պրոցեսը Շլիմանը նկարագրում էր այսպես.
Երկու տարի շարունակ ես բացառապես զբաղվել եմ հին հեղինակների աշխատությունների ընթերցմամբ. գրեթե բոլորի հետ հասցրել եմ ծանոթանալ, իսկ «Իլիական»-ը և «Ոդիսական»-ը ես կարդացել եմ մի քանի անգամ։ Հունական քերականությունից ես սովորել եմ միայն խոնարհումները և կանոնավոր և անկանոն բայերը, իսկ քերականական օրենքները անգիր սովորելու վրա, ես իմ թանկագին ժամանակից չեմ ծախսել գեթ ոչ մի ակնթարթ։ <…> Իմ կարծիքով, հունարենի քերականության մեջ գիտելիքները կարելի է ամրապնդել բացառապես գործնական եղանակով, այսինքն դասական աշխատությունների ուշադիր ընթերցմամբ և առանձին հատվածների անգիր սովորելով։ Այդպես, ես շատ հեշտությամբ կարողանում եմ գրել և առանց դժվարության կարողանում եմ խոսել ցանկացած իրի մասին, երբեք չմոռանալով ինչ-որ մի բառ։ Քերականության բոլոր օրենքներին ես հետևում եմ, չնայած չգիտեմ դասագրքերում կան դրանք, թե ոչ[70]։ |
1855-1856 թվականների սահմանին, Շլիմանը դառնալով 33 տարեկան, սկսեց մտածել հասարակ գործարարի հետաքրքրության շրջանակներից դուրս գալու մասին։ Օրագրում կար 1855 թվականի հուլիսի 22-ի մի գրություն, որում Շլիմանը երազում էր դեպի Իտալիա, Հունաստան և Եգիպտոս ճանապարհորդության մասին։ Ենթադրելու համար կան հիմքեր, որ Իտալիա և Հունաստան այցելելու ու հին լեզուները ուսումնասիրելու միջև կա ուղղակի կապ։ 1856 թվականի մարտին Շլիմանը գրում է հորը, որ կցանականար գնել անշարժ գույք Գերմանիայում, ու նորից հիշատակում է Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա և Հնդկաստան ճանապարհորդության մասին։ Այդ նամակում առաջին անգամը Հոմերոսը նշվում է, որպես սիրելի գրող և հիշատակվում է, որ Շլիմանը հունարեն խոսում է այնպես, ինչպես գերմաներեն[71]։
Ընտանեկան խնդիրները։ Գործնական ակտիվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնության արարողությունից արդեն մեկ տարի անց Շլիման ամուսինները հասկացան, որ տարբեր են իրարից։ Իր հանդեպ պահանջկոտ Շլիմանը տանջվում էր այն փաստից, որ իր հետաքրքրությունները կինը չէր կիսում, չնայած արատաքուստ փորձում էր ցույց տալ, որ իրենց հարաբերությունները շատ անվրդով են։ Եկատերինա Շլիմանը կտրականապես համաձայն չէր թողնել Սանկտ–Պետերբուրգը և գնալ ճանապարհորդության, չնայած Հենրիխը պատրաստ էր լուծարել գործը, գներ կալվածք Մեկլենբուրգում և ապրեր կապիտալի եկամուտներով (1856 թվականին տարեկան տոկոսադրույքը կազմում էր 33 000 թալեր)[72]։ Դեռ 1855 թվականին ամուսինների միջև ծագեց կոնֆլիկտ, որի մանրամասները հայտնի չեն, բայց պահպանվել են նույն տարվա Եկատերինայի նամակը, որտեղ նշվում է․
…Ցավոք սրտի, ես և Դու այնպիսի էակներ ենք, ովքեր երբեք չեն հասկանա միմյանց։ Ես դա նկատեցի մեր առաջին ժամադրության հենց առաջին րոպեից, և իմ կյանքի վերջին րոպեներին էլ այդպես կմտածեմ[73]։ |
Հավանական է, որ այդ ժամանակահատվածում նա առաջին անգամ մտածեց ամուսնալուծության մասին, որը չէր թույլատրվում Ռուսական կայսրության օրենքներով[72]։ Տ. Վիմպոսի հետ շփվելով, նա ծանոթացավ նրա մոր և քրոջ հետ, և ըստ երևույթի, արդեն իսկ այդ ժամանակ Շլիմանի մոտ առաջացան դրական տպավորություններ հույն կանանց նկատմամբ[74]։
1857 թվականի առևրտրային ճգնաժամը հուսահատության մեջ գցեց Շլիմանին, անհաջող եղավ դեպի Ռոստոկի տոնավաճառ ուղևորությունը, որոշակի շահույթ բերեց միայն Ճավայական և Բենգալիական ինդիգոների գործարքը։ Ճգնաժամի արդյունքում Շլիմանը կորցրեց 300–400 հազար ռուբլի[75]։ Պետերբուրգ վերադառնալուց հետո նա նորից խորացավ հունական փիլիսոփայության մեջ. նա ուսումնասիրեց Թուկիդիդեսին, Էսքիլեսին և Սոփոկլեսին[76]։
1850-ական թվականների վերջերին Շլիմանից մեծ ջանք և ժամանակ խլեց Սանկտ–Պետերբուրգցի վաճառական Ս․ Ֆ․ Սոլովյովի (ոսկու խոշոր հանքագործ) հետ դատավարությունը (1819–1867)։ Այն սկսվեց Շլիմանի կնոջ եղբոր՝ Պ․ Պ․ Լիժինայի, 50 000 ռուբլի պարտքի բողոքի հայցով։ Լիժինայի հոնորարը կազմում էր գործից ստացված գումարի 1 %–ը, ամեն ինչ ընթանում էր հաջողությամբ, սակայն 1859 թվականին պրոցեսը դեռ հետաձգվում էր[77]։ Դատելով, 1858 թվականին քույրերին ուղղված նամակներից, Շլիմանը ուժասպատ լինելով գործնական խնդիրներից, թողնում է իր բոլոր գործերը և ձեռնամուխ է լինում լատիներենի ուսումնասիրությանը, որը դասավանդում էր շվեյցարացի պրոֆեսոր Լյուդվիգ ֆոն Մուրալտը[78]։
1858 թվականի նոյեմբերին, Պետերբուրգում միայնակ թողնելով հղի կնոջը, Շլիմանը ուղևորվում է ճանապարհորդության դեպի Եվրոպա[79]։
Ճանապարհորդություն դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք։ Մեկնումը Ռուսաստանից
[խմբագրել | խմբագրել կոդը]Շլիմանը Ստոկհոլմ, Կոպենհագեն, Բեռլին, Ֆրանկֆուրտ և Բադեն-Բադեն քաղաքներով ուղևորվեց Իտալիա, որտեղ մնաց Հռոմում և Նեապոլում։ Սիցիլիայում, որտեղ նա անցկացրեց 1858 թվականի Սուրբ Ծնունդը, ընկավ մտածմունքների մեջ.
Անցկացնել ամբողջ կյանքը ճանապարհորդության վրա կամ անգործ ապրել Հռոմում, Փարիզում և Աթենքում հնարավոր չէ այնպիսի մարդու համար, ինչպիսին ես եմ, որը սովոր է աշխատել առավոտից մինչ երեկո[79]։ |
Այնուհետև նա ուղևորվեց Եգիպտոս։ Ալեքսանդրիայում նա սկսեց սովորել արաբերենը, իսկ Կահիրեում նա ծանթացավ երկու իտալացի ճանապարհորդների հետ՝ Ջուլիո և Կառլո Բասսի (Բոլոնիայից) եղբայրների հետ։ Միասին նրանք ուղևորվեցին Երուսաղեմ, ընդ որում քարավանը բաղկացած էր երեք ձիերից, բեռների փոխադրման համար նախատեսված 12 ուղտերից և 10 աֆրիկացի ստրուկներից։ Անապատով անցումը տևեց 19 օր, Երուսաղեմ ճանապարհորդները հասան Զատկի տոնին[80]։ Մայիսին նա այցելեց Պետր և Բաալբեկ քաղաքները, որի մասին գրեց հորը։ Մայիսի 30-ին Շլիմանը հասավ մինչև Դամասկոս, որտեղ հիվանդացավ տենդով և արդեն ստիպված էր շոգենավով տեղափոխվել Իզմիր և Աթենք[81][նշում 5]։ Աթենքում, որտեղ Շլիմանը հիվանդությունը դարձավ կրիտիկական, նա ստացավ նամակ Պետերբուրգից՝ այն ամսին, որ 1859 թվականի հունվարի 12-ին ծնվել է նրա աղջիկը՝ Նատալիան։ Վատ ինքնազգացողության պատճառով Շլիմանը այս անգամ չտեսավ Հունաստանը[82]։
Դեռ Շլիմանի ճանապարհորդության ընթացքում Ս.Ֆ. Սոլովյովը դատարան հանձնեց նամակ, 1859 թվականին մայիսի 7-ին, Շլիմանին մեղադրելով մեքենայությունների մեջ և նրա դեմ հայց ներկայացնելով։ Նրա հայցը մերժվեց, բայց դատական գործը նորից շարունակում էր ուժի մեջ մնալ։ Հայցի մասին տեղեկությունները ստանալով, Հենրիխ Շլիմանը հունիսի սկզբին վերադարձավ Պետերբուրգ (Ստամբուլից՝ Բուդապեշտ և Պրահա քաղաքներով, որտեղ այցելեց կնոջը, և օգոստոսի 3-ին ուղևորվեց Կոպենհագեն։ Շլիմանի ընտանիքը այդ ժամանակ տեղափոխվեց նոր բնակարան Վասիլևյան կղզու 1-ին գծի համար 30 բնակարան (նախկինում նրանց բնակարանը եղել է նույն փողոցի 28-րդ տունը)[83]։ Շլիմանը այդ ընթացքում տեղափոխվեց Ֆրանսիա և Իսպանիա[84]։
1859 թվականի դեկտեմբեր ամսին Շլիմանը վերադարձավ Պետերբուրգ։ Կնոջը նա չհանդիպեց, վարում էր բացառապես առանձին կյանք։ Առավոտյան ժամը 7-ին նա դուրս էր գալիս տնից և ուղևորվում սպորտային ակումբ, որտեղ զբաղվում էր մարմնամարզությամբ։ Աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 9:30–ին, երկու ժամ ուղղված էր ներքին և արտաքին նամակների քննարկման համար, մինչև 14:00–ը ծրագրավորված էին գործնական այցելությունները։ Մինչև 17:00–ը Շլիմանը աշխատում էր բորսայի վրա։ Երեկոները զբաղված էր լեզուների ուսումնասիրմամբ կամ նամակագրությամբ։ Կինը նախկինի պես չէր կիսում ամուսնու հետաքրքրությունները։ Հանգստյան օրերին Շլիմանը զբաղվում էր ձիարշավով, ամռանը լողում էր Ֆիննական ծոցում, իսկ ձմռանը սահում էր չմուշկներով և եղել է «Չմշկասահքի հասարակության» անդամ[86]։ Գործերը հաջող էին ընթանում, Վիլհելմինային ուղարկված նամակներից մեկում Շլիմանը նշում է, որ Եվրոպայից վերադառնալուց հետո նա ևս մի անգամ կրկնապատկել է իր կարողությունը[87]։
1860 թվականի մայիսին Եկատերինա Պետրովնան, անհաջող ծննդաբերությունից հետո, գնաց Մարիանսկե Լազնե՝ Մարիենբադ, իր հետ տանելով երեխաներին։ Շլիմանը շարունակում է աշխատել։ Միայն մայիս-հոկտեմբեր ամիսներին նա Պետերբուրգ առաքեց 2 400 000 արծաթե ռուբլու համարժեք ապրանք՝ անագ, սնդիկ, թուղթ, վառոդ և մեծ քանակություններով ինդիգո[88]։ Կնոջ հետ հանդիպումները Պետերբուրգից վերադառնալուց հետո, կայանում էին միայն գումարային հաշվարկների ժամանակ։ 1861 թվականի հուլիսի 21-ին աղջկա՝ Նադեժդայի ծննդյան օրը խթան հանդիսացավ Շլիման ամուսինների ժամանակավոր մոտիկության համար[89]։ Այնուհետև Շլիմանը սկսեց սովորել պարսկերեն՝ Ռոբերտ Ֆրենայի գլխավորությամբ։ Նիկոլայ Լիժինան Բեռլինից նրա համար բերեց «Եգիպտոսի պատմություն» գիրքը[90]։
Կատարելով ուղևորություն դեպի Նիժնի Նովգորոդի տոնավաճառ, 1861 թվականի սեպտեմբերի 4-ին Շլիմանը ընտրվեց Կոմերցիոն դատարանի անդամ։ 1862-1863 թվականներին նա զբաղվում է բամբակի առևտրով, որը առաքվում էր ԱՄՆ-ից, և կարճ ժամանակով ուղևորվում էր Իտալիա։ 1863 թվականի հունվարին նա հայտնեց կնոջը, որ պատրաստ է թողնել կոմերցիոն դասընթացները[91]։ Դեռ 1863 թվականի դեկտեմբեր ամսին նա եղել էր Նառվայի վաճառականներից մեկը, որը տեղափոխվել էր Սանկտ-Պետերբուրգի 1-ին գիլդիայի վաճառականություն, իսկ 1864 թվականի հունվարի 15-ին նա պարգևատրվեց պատվավոր քաղաքացիությամբ[92]։ Սակայն արդեն փետրվարի 10-ին նա ուղևորվեց Լոնդոն, հայտարարելով, որ ընդմիշտ հեռանում է Ռուսաստանից[93]։
Շուրջերկրյա ճանապարհորդություն։ Կյանքի դերի որոշումը (1864–1869 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուրջերկրյա ճանապարհորդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1864 թվականի ապրիլին Շլիմանը ուղևորվեց Ախեն՝ հանքային ջրեր, մեծ ճանապարհորդությունից առաջ ուժ հավաքելու համար։ Շրոյդերներին նա գրել է, որ սկզբի համար պատրաստվում է մեկնել Թունիս՝ ուսումնասիրելու էկոնոմիկական կոնյուկտուրան, իսկ այդտեղից էլ՝ Եգիպտոս, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա, Կալիֆորնիա և Մեքսիկա, այնուհետև՝ Կուբա և Հարավային Ամերիկա։ Բնորոշ էր, որ նա դեռ ուզում էր նորից զբաղվել գործարարությամբ (ճանապարհորդությունը ավարտելուց հետո), հնարավոր էր, որ նույնիսկ վերադառնար Պետերբուրգ։ Հունիսին Շլիմանը իրոք այցելեց Թունիս, եղավ Կարթագենի ավերակներում։ Թունիսի ակցիաներում նա ներդրեց 250 000 ֆրանկ[94]։ Հուլիսին Շլիմանը տեղափոխվեց Կահիրե, որտեղ վարակվեց ինչ-որ համաճարակով՝ մարմինը ամբողջությամբ պատվեց թարախով, նրան սկսեցին տանջել ականջի ցավերը։ Դրա պատճառով նա ստիպված վերադարձավ Եվրոպա և գնաց բուժվելու Բոլոնիայում։ Նամակներից մեկում նա հետաքրքրվեց իր կնոջ կարծիքով այն փաստի մասին, որ Իտալիայում կալվածք ձեռք բերի։ Եկատերինա Պետրովնան կտրուկ դեմ էր դրան, բացատրելով նրանով, որ երեխաները պետք է մեծանային և կրթություն ստանային միայն Ռուսաստանում։ Իտալիայում անցկացող բուժումը միայն մեղմացրեց ականջի ցավը, իսկ կոնսուլտացիայի համար Հենրիխը ուղևորվեց Փարիզ, որից հետո՝ Վյուրցբուրգ։ Այնտեղ պրոֆեսոր ֆոն Տրելշը առաջին անգամ նրա մոտ հայտնաբերեց էկզոստոզ և արգելեց լողալ սառը ջրում, որը Շլիմանը արհամարհեց[95]։
Շլիմանը ուզում էր հետաձգել ճանապարհորդությունը և վերադառնար Պետերբուրգ, սակայն օգոստոսի 26-ին կնոջ կողմից ուղարկված նամակը այնպիսի բովանդակություն ուներ, թե Հենրիխը ուղևորվել էր Հնդկաստան և Ցեյլոն՝ երկրներ, որոնց հետ երկար տարիներ կապված է եղել առևտրային գործերով։ 1864 թվականի դեկտեմբերի 5-ին Շլիմանը «Նուբիյա» շոգենավով ժամանեց Ցեյլոն, իսկ դեկտեմբերի 13-ին՝ Կալկաթա։ Հնդկաստանում նա շատ կարճ ժամանակ մնաց՝ մինչև 1865 թվականի հունվարի 26–ը[96]։ Կալկաթայից Շլիմանը գնացքով ուղևորվեց Դելի, որտեղ բրիտանացի գաղութարարները արդեն կառուցել էին երկաթուղի։ Ճանապարհը տևեց ընդամենը երկու օր։ Ժամանելով Դելի, Շլիմանը վարձեց ծառայի և ուղեկցորդի, ով ցույց տվեց նրան մզկիթները և պալատները։ Այնուհետև Շլիմանը այցելեց Ագրա։ Այցելելով Հիմալայներ, Շլիմանը երկու օր անցկացրեց Վարանասիում՝ Գանգես գետի վրա, ծանոթացավ տեղի սովորույթների և հինդուիստկան կերպարների հետ[97]։ Մ. Մեյերովիչը նշել է.
…Հնդկական մշակույթի և արվեստի հետ ծանոթությունը Շլիմանի մոտ չառաջացրեց խոր հետաքրքրություն։ Հնարավոր է, դրա պատճառը այն է, որ Շլիմանը հնդկական լեզուները չգիտեր[նշում 6], իսկ յուրաքանչյուր երկրի հետ նրա մտերմությունը սկսվում էր հենց լեզվի իմացությունից[98]։ |
Հետագա ճանապարհը անցավ Սինգապուրով և Ճավայով։ Սինգապուրում նա ակտիվորեն նամակագրական կապեր հաստատեց ռուս վաճառականների հետ՝ գործնական կապեր հաստատելու նպատակով։ Այնուհետև Պետերբուրգ ուղարկեց 10 արկղ բենգալիական ինդիգո։ Բատավիաում (Ջակարտա) նրա մոտ ի հայտ եկավ սուր ականջաբորբ հիվանդությունը, որի հետևանքով վնասվեցին նրա երկու ականջները։ Տեղի բժիշկը առաջարկեց վիրահատել աջ կողմը, որը շատ հաջող անցավ, բայց ցավը և լսողության մասնակի կորուստը մնաց ամբողջ կյանքում։ Վերականգնվելով, Շլիմանը տարվեց բուսաբանությամբ և կազմեց մեծ արևադարձային չորացած տերևների ու միջատների հավաքածու։ Այդ հավաքածուն Հենրիխը 1875 թվականին փոխանցեց որդուն՝ Սերգեյին։ Ճավայում նա առաջին անգամ տեսավ, թե ինչպես է աճում ինդիգոֆերան՝ ներկի համար հումքը, որի վաճառքով նա զբաղվում էր արդեն 20 տարի[99]։
Ապրիլի 1–ին Շլիմանը ժամանեց Հոնկոնգ։ Նրա հետագա երթուղին անցնում էր Սյամենով և Գուանչժոուով դեպի հյուսիս՝ Ֆունչժոուով, Շանհայով, Տյանցզինով մինչև Պեկին։ Շանհայում նրան հիացրեց չինական թատրոնը, որին իր օրագրում նվիրված էր մի ընդարձակ նկարագրություն[100]։ Շլիմանը շտապում էր հեռանալ Չինաստանից, ըստ գրառումների, այն նրա վրա վանող տպավորությունն էր թողել․
Տյանցզինում ապրում են ավելի քան 400 հազար բնակիչ, որոնց մեծ մասը ապրում են արվարձաններում։ Բոլոր կեղտոտ քաղաքներից, որոնք ես տեսել եմ իմ կյանքում, իսկ ես տեսել եմ բավականին շատ քաղաքներ՝ երկրագնդի տարբեր հատվածներում, բայց ամենից շատ Չինաստանում, Տյանցզինը անկասկած ամենակեղտոտն է[101]։ |
Շլիմանը պահում էր իրեն զբոաշրջիկի և գործարարի պես։ Պեկինում՝ չիմանալով լեզու, նա իջեցրեց հյուրանոցի սենյակի գինը երկու անգամ[նշում 7]։ Մայիսի 29–ին Շանհայում Շլիմանը կատարեց թեյի մեծ պատվեր[102]։ Շլիմանը առաջին անգամ, ճանապարհորդության ընթացքում սկսեց նկարագրել և համեմատել հին աշխարհի հուշարձանները, նրա օրագիրը նույնացվում էր ուսանողական գործնական աշխատանքիի։ Ամենից առավել, Չինաստանում նրան հիացրեց բնությունը և Չինական մեծ պարիսպը։
Ես տեսել եմ հիանալի համայնապատկերենր՝ հրաբուխների բարձրություններից՝ Ճավա կղզու Սիեռա Նևադայի գագաթից՝ Կալիֆորնիայում, Հնդկաստանի Հիմալայներից, Հարավային Ամերիկայի Կորդիլերներից։ Բայց ոչ մի անգամ չեմ տեսել ես այնպիսի պատկեր, որը կարելի էր համեմատել գեղեցիկ նկարի հետ, որը բացվեց իմ աջքի առջև։ Զարմացած և հիացած, հիացմունքով և բերկրանքով լի, ես չէի կարող հաշտվել այս հիանալի տեսարանի հետ՝ Չինական մեծ պարիսպ, այն հարյուր անգամ ավելի մեծ էր, քան ես պատկերացնում էի, և ինչքան շատ էի նայում այդ անծայրածիր շինությանը, այնքան այն ավելի էր դառնում հեքիաթային, և որ այն կարող էին կառուցել միայն գիգանտները[103]։ |
Շլիմանը ուշադիր չափում էր պատը մի քանի հատվածներում և նույնիսկ իր հետ վերցրեց մի աղյուս՝ հիշողության համար։
Շանհայից «Պեկին» շոգենավը նրան հասցրեց Յոկոհամա։ Այդ ժամանակվա Ճապոնիայի մայրաքաղաքը՝ Էդոն, այնպիսի քաղաք էր, որ դեպի քաղաք մուտքը արգելվում էր օտարերկրացիների համար, այդ պատճառով էլ Շլիմանը գործադրեց իր բոլոր ջանքերը այնտեղ հասնելու համար։ Ամերիկացի հյուպատոսի միջնորդության շնորհիվ նա կարողացավ իր համար ձեռք բերել թույլատվություն՝ երեք օրով Էդո ժամանելու համար։ Ինչպես յուրաքանչյուր օտարերկրացի, այնպես էլ նաև Շլիմանը գտնվում էր գերու կարգավիճակում։ Նրան անընդհատ հետևում էին հինգ ձիավոր ոստիկաններ։ Չնայած սահմանափակումների, Շլիմանը կարողացավ տեսնել քաղաքը, եղավ թեյարանում, Իկեբանայի դպրոցում, թթենու մետաքսագործի բուծարանում և թատրոնում։ Շլիմանը Ճապոնիայում մնաց երեք շաբաթ[104]։
1865 թվականի հուլիսի 4–ին Շլիմանը նստեց անգլիական շոգենավ և օգոստոսի 22–ին ժամանեց Սան Ֆրանցիսկո։ Ճանապարհը անցնում էր Խաղաղ օվկիանոսով, և տևեց 50 օր։ Նա ուներ առանձին սենյակ՝ 2 × 1, 3 մ մակերեսով, բայց բողոքում էր հարմարավետության բացակայության համար։ Նավարկման ընթացքում նա մշակում էր չինական և ճապոնական օրագրերը և արդյունքում նա գրեց իր առաջին ֆրանսերեն գիրքը՝ «La Chine et le Japon au tempts présent» («Մեր օրերի Չինաստանը և Ճապոնիան»)[105]։ Սկզբում նա ծրագրել էր տպագրել Journal de Petersbourg վերնագրով ուղեցույցներ, բայց արդյունքում դրանք տպագրվեցին Ֆրանսիայում[106]։
Կալիֆորնիայում Շլիմանը նորից եղավ ոսկու հանքերում, բայց ավելի շատ հետաքրքրվեց ոչ թե ոսկով, այլ շրջակա բնությամբ։ Նա այցելեց Յոսեմիթե ազգային պարկ, իսկ սեպտեմբերին այցելեց սեքվոյաների պուրակ։ Տեսնելով «Անտառի մայրը» անվանումով ծառը, Շլիմանը հաշվեց իր օրագրում, որ այն պարունակում է 573 000 փայտի խորանարդ մետր (16 225 մ³), քրքվ օրինակ իր պետերբուրգյան տունը կարող էր տաքացնել 107 տարի և 5 ամիս[107]։ Մեկ շաբաթ անց Շլիմանը կատարեց նավարկություն դեպի Նիկարագուա, որտեղից տեղափոխվեց Նյու–Յորք։ Ճանապարհորդությունը դեպի Կուբա պարզվեց հաջող էր գործարարական հարաբերություների համար։ Այնտեղ նա գումար ներդրեց երկաթուղային ընկերության ակցիաներում, որը շատ շահավետ էր։ Այնուհետև այցելեց Մեքսիկա։ Բոլոր իրադարձությունների նկարագրությունները՝ Ճապոնիայից հեռանալոց հետո և Փարիզ ժամանելուց առաջ, որը գրեց հաջորդ տարվա հունվարին, Շլիմանի օրագրում զբաղեցրեց երկու տասնյակ էջ[105]։
Ֆ․ Վանդենբերգի խոսքերով․
Այս շուրջերկրյա ճանապարհորդությունը, որը կատարեց 1865-1866 թվականներին, Շլիմանի վրա ոչ մի ուժեղ, անմոռանալի տպավորություններ չթողեց։ Չնայած այդ ընթացքում պարզ դարձավ այն, որ նա իր հետագա կյանքը նվիրելու է գիտությանը[105]։ |
Վերադարձ դեպի Եվրոպա։ Ընտանիքի հետ կապի խզումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1865 թվականի հոկտեմբերին Շլիմանը, որին նորից սկսեց անհանգստացնել ականջների ցավը, ժամանեց Վյուրցբուրգ՝ բուժման համար։ Իր և կնոջ նամակագրությունից հետևում էր, որ նա նույնիսկ նրան չէր հայտնել Ճավայում տեղի ունեցած վիրահատման մասին։ 1866 թվականի հունվարի 28–ին, ճանապարհին այցելելով Լոնդոն, Շլիմանը տեղափոխվեց Փարիզ և շտապ գնեց մի քանի տուն։ № 5 տունը Սեն Միշել բուլվարում, № 33 տունը Պյու դե Արկադում, № 6 և 8 տները Պյու դե Կալեում, № 7, 9 և 17 տները Պյու դե Բլան Մարտոյում։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում էր 1 736 400 ֆրանկ։ Դրանք վարձով տրվող տներ էին, որտեղ կար 270 առանձին բնակարան՝ հուսալի և շահավետ եկամտի աղբյուր։ Այդ ժամանակ Շլիմանը զբաղված էր Չինաստանի և Ճապոնիայի գրքի համար հրատարակիչ և խմբագիր փնտրելով, և նրան նույնիսկ առաջարկեցին դիմել Ալեքսանդր Դյումային (բայց անհայտ է հորը թե որդուն), բայց ծանոթությունը ինչ–որ պատճառով չկայացավ[108]։
Փետրվարի 1–ին Շլիմանը մասնակցեց Փարիզի համալսարանի մի շարք դասընթացների, որտեղ վճարեց հետևյալ դասընթացների համար[109]․
- «XVI դարի ֆրանսիական պոեզիան»;
- «Արաբերեն լեզուն և պոեզիան» (պրոֆեսոր Դեֆրեմերի, Քոլեջ դե Ֆրանս, Կոզագարտենի քրեստոմատիայով);
- «Հունական փիլիսոփայություն» (պրոֆեսոր Շ․ Լեվեկ, Քոլեջ դե Ֆրանս);
- «Հունական գրականություն» Սոփոկլեսի «Այաքս» ստեղծագործության ստուգազրույցով (պրոֆեսոր Է․ Էգգեր);
- «Պետրարքան և նրա ճանապարհորդությունը» (պրոֆեսոր Մեզյեր, դասընթացի շարունակություն);
- «Համեմատական լեզվաբանություն» (պրոֆեսոր Միշել Բրեալ);
- «Եգիպտական բանասիրություն և հնագիտություն» (Վիկդե Ռուժե);
- «Ժամանակակից ֆրանսերեն լեզուն և գրականությունը (Միշել դե Մոնտեն)» (պրոֆեսոր Գիյոմ Գիզո]])։
Շլիմանը լուրջ էր վերաբերվում իր ուսանողի նոր կարգավիճակին, քանի որ դեռ 1850-թվականների կեսերին գրել էր իր բարեկամներին, որ զգում էր սիստեմատիկ կրթության կարիք, քանի որ այն չի ստացել երիտասարդ ժամանակ։ Նա մեծ սիրով հաճախում էր դասախոսություններին և սեմինարներին։ Սակայն համալսարանում մնաց շատ կարճ ժամանակ։ Նրանից շատ ժամանակ խլեց «Մեր ժամանակների Չինաստանը և Ճապոնիան» գրքի հրատարակչությունը, որը տպագրվեց ֆրանսերեն այնքան քիչ տպաքանակով, որ միանգամից դարձավ կենսագրական հազվադեպություն։ Նա որոշել էր այն թարգմանել գերմաներեն։ Այդ աշխատանքը նա հանձնարարեց իր նախկին ուսուցիչ Կառլ Անդերսին, որի հետ նամակագրական կապի մեջ էր։ Նրանք իրար հետ խոսում էին հունարեն և լատիներեն լեզուներով։ Նա այդ ժամանակ արդեն ծերացել էր, և Շլիմանը կողմից տրվող հոնորարը տեղին էր[110]։
Մեկ ամիս անցկացնելով Փարիզի համալսարանում, 1866 թվականի մարտի 7–ին վերադարձավ Պետերբուրգ, որտեղ չէր եղել արդեն 2 տարի։ Դատելով նրա օրագրից և նամակագրությունից, նա վերականգնել էր իր հին ծանոթությունները և չէր թողնում գործնական նպատակներ։ Այսպիսով նրա գլխավոր խնդիրը դարձավ՝ համոզել կնոջը, որպեսզի նա իր հետ տեղափոխվի Ֆրանսիա կամ Գերմանիա։ Չկարողանալով վերականգնել ընտանիքի հետ հարաբերությունները, 1866 թվականի հուլիսի 10–ին նա դուրս եկավ Մոսկվայից և հենց հաջորդ օրվանից սկսեց լրացնել իր օրագիրը ռուսերեն լեզվով՝ միակը, որը գրում էր այդ լեզվով, եթե գտնվում էր ճանապարհորդության մեջ։
Օրագիրը ներկայացնում էր իրենից, ավելի շուտ, թվականների հավաքածու՝ ծախսերի հաշվարկներ, ֆիքսում էր տվյալ բնակավայրի բնակչության թիվը, որտեղ եղել է, նշում է օդի ջերմաստիճանը, բնակավայրերի միջև եղած հեռավորությունը, իրեն ուղեկցողների անունները և այլն[111]։ Մոսկվայում և Նիժնի Նովգորոդում նա երկար չմնաց, նրա նպատակը դարձավ Սամարայի նահանգը, որտեղ նա ծրագրել էր բուժվել կումիսով, որը XIX դարի Ռուսաստանում դարձել էր շատ հայտնի միջոց[112]։ Շլիմանը հաստատվեց Ա․ Ի․ Չեմբուլատովի կումիս-հիվանդանոցում, որը գտնվում էր Սամարայից 65 կմ հեռավորություն վրա։ Բուժումը տևեց հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 12-ը, բայց այն չբերեց հիվանդության թուլացման։ Շլիմանին շատ էին անհանգստացնում հատկապես մալարիան և ականջների ցավը։ Դրա հետևանքով Չեմբուլատովը վերսկսեց քինինով բուժումը։ Այնուհետև Հենրիխը Վոլգայով տեղափոխվեց մինչև Սարատով և Ցարիցին, օգոստոսի 23-ին հասնելով Տագանրոգ։ Օգոստոսի 25-ին կնոջ կողմից ստանալով նամակ, Շլիմանը Օդեսսայից ուղևորվեց Ֆրանսիա[113]։
Երկրորդ ուղևորությունը դեպի ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]1866 թվականի սեպտեմբերին ժամանելով Փարիզ, Շլիմանը տուն վարձեց Սեն Միշել հրապարակում, որտեղ ժամանակի ընթացքում առաջացավ ինտելեկտուալ շրջան, որի մեջ էր մտնում նաև Էռնեստ Ռենանը (նրա «Հիսուսի կյանքը» Շլիմանի կարդացել էր դեռ 1858 թվականին)։ Գտնվելով ծանր դեպրեսիայի մեջ՝ ընտանեկան խնդիրների պատաճառով, նա վերադարձավ համալսարանի դասընթացներին[նշում 8], սովորաբար ուսումնասիրելով հնագիտություն Լուվրի տնօրենի՝ Ժ․ Ռավեսսոն-Մոլյենայի, ղեկավարության [114]։ Նա նույնիսկ հաճախում էր Աշխարհագրական հասարակության նիստերին, որտեղ 1867 թվականի մայիսի 7-ին մասնակցում էր հույն գիտնական Գ․ Նիկոլաիդասի «Իլիականի տեղագրության և ստրատեգիական ծրագիրը», և կյանքում առաջին անգամ իմացավ, որ Տրոյայի գոյության և տեղագրության մասին ընթանում են բանավեճեր։ Այս թեման այնքան հետաքրքրեց Հենրիխին, որ նա գնեց Նիկոլաիդասի գիրքը՝ հունարեն լեզվով, բայց չկարողացավ կենտրոնանալ դրա վրա[115]։
Շլիմանը շարունակում էր կնոջը ուղարկել նամակներ, կանչում էր նրան Փարիզ և խոստանում էր ապահովել հարուստ կյանքով՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Շլիմանը նույնիսկ ցանկանում էր Փարիզի իր անշարժ գույքը ձևակերպել 11-ամյա որդու՝ Սերգեյի անունով։ Սակայն Ե․ Պ․ Լիժինա-Շլիմանը և նրա հարազատները հրաժարվեցին[116]։ Շլիմանը այնքան շատ էր ուզում վերադարձնել իր ընտանիքը, որ նույնիսկ անցավ սպառնալիքների[117]։ Վերջապես 1867 թվականի հուլիսի 10-ին, Շլիմանը գրեց Եկատերինա Պետրովնային նամակ՝ ֆրանսերենով, որտեղ հայտարարեց ամուսնալուծության մասին[118]։
Սեպտեմբերի 18-ին Շլիմանը «Ամերիկա» շոգենավով ուղևորվեց Նյու-Յորք։ Սկսվեց հերթական տնտեսական ճգնաժամը, որպեսզի փրկի իր ամերիկյան երկաթուղիների փաստաթղթերը և վեջապես բաժանվի կնոջից, Շլիմանին պետք էր ստանալ ԱՄՆ-ի քաղաքացիություն[119]։ Առաջին անգամ նա փորձեց ստանալ քաղաքացիություն դեռ 1851 թվականին՝ Կալիֆորնիայում, սակայն կառավարության կողմից պատասխան չստացավ (չնայած «Ինքնակենսագրության» մեջ հաստատեց, որ ստացել է քաղաքացիությունը ավտոմատ կերպով այն ժամանակ, երբ 1850 թվականին Կալիֆորնիան դարձավ նահանգ)[120]։ Ամերիկայում պարզվեց, որ երկաթուղային ակցիաները, հակառակ սպասածին, բերել են նրան 10 % եկամուտ, այդ պատճառով էլ Շլիմանը անձամբ անցկացրեց մարկետինգային հետազոտություն։ Որպես ուղևոր նա շրջեց տարբեր կազմակերպությունների ճանապարհներ՝ Նյու-Յորք-Տոլիդո-Կլիվլենդ-Չիկագո[121]։ Արդյունքում նա վաճառեց գրեթե բոլոր ակցիաները (300 000 դոլարով), իսկ մնացած գումարը ներդրեց երկաթուղիների մեջ։ Միևնույն ժամանակ կասկածելի էին այն հաղորդագրությունները, որ նա հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Էնդրյու Ջոնսոնի և գեներալ Ուլիսես Ս. Գրանթի հետ[122]։ Նրան հետաքրքրում էին ամեն ինչ․ նա գնաց բամբակի պլանտացիաներ, ծանոթացավ Չիկագոյի դպրոցների հետ (և օրագրում նշեց ամերիկյան դպրոցների սեղանների ստանդարտները), Ռենանին ուղարկեց հաշվետվություն ամերիկացի հելլենագետների գործունեության և հրապարակումների մասին։ 1868 թվականի հունվարի 3-ին Կուբա այցելելուց հետո, Շլիմանը վերադարձավ Նյու-Յորք և ներկա գտնվեց «Սուրբ Ծննդյան պատմվածքներ» գրքի հրապարակայնորեն ընթերցմանը (այն կարդում էր անձամբ Չարլզ Դիքենսը)։ Տոմսի արժեքը 3 դոլլար էր։ Քաղաքացիության հարցը դեռ լուծված չէր։ Շլիմանի մոտ կային մի շարք խնդիրներ իր ներդրումների ուղղությամբ, Նյու-Յորք նահանգի օրենքներով հպատակագրման համար անհրաժեշտ էր ԱՄՆ-ի տարածքում ապրել ամենաքիչը 5 տարի և 1 տարի՝ նահանգից դուրս[123]։
Հունաստան։ Առաջին պեղումները։ Գիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]1868 թվականի հունվարի 28-ին Շլիմանը վերադարձավ Փարիզ։ Մարտի 4-ին Շլիմանը կնոջը գրեց 12 էջ պարունակող նամակ (այդ ժամանակ նրանք իրար չէին տեսել մոտ կես տարի), համոզելով նրան մտափոխվել և գալ ապրել Փարիզում՝ հարուստ կյանքով[124]։ Թվում էր, թե նրանց հարաբերությունները վերականգնվում էին, բայց Շլիմանը չէր շտապում վերադառնալ Պետերբուրգ, այլ պատրաստվում էր մեկնել Շվեյցարիա և Իտալիա։ Մայիսի 5-ին նա ժամանեց Հռոմ։ Նա ձեռնամուխ եղավ այցելել քաղաքի բոլոր տուրիստական օբյեկտները։ Օրագրի՝ մայիսի 7-ի գրառումները վկայում են, որ Շլիմանը գործնականում առաջին անգամ հետաքրքրվեց հնագիտական պեղումներով, որոնք տեղի էին ունենում Պալատին բլրի վրա։ Մայիսի 18-ին նա նորից այցելեց պեղումնավայր։ Հունիսի 7-ին Շլիմանը այցելեց Նեապոլի համալսարան, որտեղ ներկա գտնվեց հունական գրականության և ժամանակակից պատմության դասախոսություններին, իսկ հունիսի 8-ին տեղափոխվեց Պոմպեյ՝ պեղումները ուսումնասիրելու համար։ Շլիմանը, Սիցիլիա այցելելուց և Էտնայի գագաթը բարձրանալուց հետո, հուլիսի 6-ին տեղափոխվեց Հունաստան[125]։
Հաջորդ 10 օրերը Շլիմանը անցկացրեց Իթակե կղզում, ընդ որում նա հիացավ նրանից, որ իրեն ուղեկցող ջրաղացպանը, ճանապարհի ընթացքում պատմեց ամբողջ «Ոդիսականը»։ Հուլիսի 10-ին Շլիմանը Էտոս լեռան վրա գտավ մի ավերված ամրոց (նա հավատաց, որ դա Ոդիսևսի ամրոցն է) և հուլիսի 13-ին կյանքում առաջին անգամ ինքնուրույն կատարեց պեղումներ։ Արդեն այդ ժամանակ նրա ուղեբեռում կային Հոմերոսի «Ոդիսական»–ը և «Իլիական»–ը, Պլինիոս Ավագի քառահատոր աշխատությունը, Ստրաբոնի «Աշխարհագրությունը», որոնք առաջարկեց իրեն ուղեկցող Մյուրերին[126][127]։ Ֆ․ Վանդենբերգը գրում էր․
Այդ տեսության ապացույց Շլիմանը այդպես էլ չգտավ։ Նրան բավարարում էր այն ինչ ինքը տեսել էր։ Նրա մեջ արթնացավ հայտնաբերողի բնազդը։ Եվ հենց այդ օրը ծնունդ առավ հնագետ Հենրիխ Շլիմանը[128] |
Շարունակելով ճանապարհորդությունը, Շլիմանը այցելեց Կորինթոսի ավերակներ, իսկ հետո՝ Միկեն։ Նա հուլիսի 20-ին վերադարձավ Աթենք, որտեղ հանդիպեց իր հունարենի ուսուցիչ Տ․ Վիմպոսին, ինչպես նաև գերմանացի հնագետ Էռնստ Ցիլլերին, որը սովորաբար աշխատում էր Հունաստանում։ Ցիլլերը մասնակցում էր Տրոյան գտնելու 1864 թվականի փորձերին։ Հետաքրքրված Շլիմանը մեկնեց Տրոադա (այն գտնվում էր Թուրքիայի տարածքում) և 1868 թվականի օգոստոսի 10-ին առաջին անգամ տեսավ Հիսսարլիկ բլուրը։ Այնտեղ նա ծանոթացավ Ֆրենկ Կալվերտի հետ, ով նույնպես փորձում էր գտնել Տրոյան։ Կալվերտը Հիսսարլիկ բլրի մի մասի սեփականատերն էր[129]։ Օգոստոսի 22-ին Շլիմանը գրեց հորը․
Հաջորդ տարվա ապրիլին ես կքանդեմ ամբողջ Հիսսարլիկի բլուրը, քանի որ ես վստահ եմ, որ կգտնեմ Պերգամոնը՝ Տրոյայի միջնաբերդը[130]։ |
Շլիմանը հրաժարվեց Ռուսաստան վերադառնալուց և ընտանիքի հետ շփումից։ Նա սեպտեմբերին մեկնեց Փարիզ։ Հենրիխը պատրաստվում էր գիրք գրել իր հունական պեղումների մասին։ Պետերբուրգ չգնալը բացատրվում էր նաև նրանով, որ Սոլովյովի պարտքի հարցը դեռ չէր չփակվել, նույնիսկ նրա մահից հետո, քանի որ հանգուցյալի քույրը՝ Ե․ Կ․ Պերեյասլավցևան, փորձում էր Շլիմանից գանձել 20 000 ռուբլի[131]։
Նոյեմբերին Շլիմանը միացավ Հունաստանի ուսումնասիրման Ֆրանսիական ասոցացիային և դեկտեմբերի 9-ին վերջացրեց իր երկրորդ գիրքը՝ «Իթաքա, Պելոպոնես և Տրոյա։ Հնագիտական հետազոտություններ»։ Շլիմանի որակավորումը նրան դեռ թույլ չէր տալիս գիտական մենագրություն գրելու։ Առաջաբանում հեղինակը առաջին անգամ առաջարկեց սեփական կենսագրության տարբերակը և առաջին անգամ հրապարակեց անձամբ հորինած առասպելը[132]։ Գիրքը չգրավեց գիտնականների և հրապարակիչների ուշադրությունը, այդ պատճառով էլ Շլիմանը իր սեփական միջոցներով այն հրատարակեց 700 օրինակ[133]։
Սուրբ Ծննդին նա վերջապես վերադարձավ Պետերբուրգ։ Չնայած մեկ ամիս առաջ ուղարկած հեռագրի, նա ընտանիքին չգտավ։ Եկատերինա Պետրովնան երեխաների հետ միասին հեռացել էր տնից։ Հնարավոր է, որ այդ ժամանակ Շլիմանը վերջնականապես որոշեց բաժանվել կնոջից և կապել իր կյանքը Տրոյայի պեղումների հետ։ Նա դեկտեմբերի 26-ին Կալվերտին ուղարկել էր նամակ, որը պարունակում էր գործնական երկու տասնյակ հարցեր։ Հարցերի մեծ մասը կապված էր պեղումների համար աշխատողներ վարձելու, Տրոադայի կլիմայի և դաշտային շրջանի սկզբի մասին[134]։
Հենրիխը դիմեց իր հորեղբոր որդուն՝ փաստաբան Ադոլֆ Շլիմանին, որը առաջարկեց նրան Ռոստոկի համալսարան ուղարկել իր 2 հրատարակած գրքերը, որպեսզի ստանա փիլիսոփայության դոկտորի աստիճան[135]։ Ադոլֆ Շլիմանը զբաղվում էր Հենրիխի դոկտորական աստիճանի ձևակերպման հարցով, երբ գտնվում էր ԱՄՆ-ում։ 1869 թվականի մարտի 12-ին Ռոստոկի համալսարանի պրոֆեսոր Կարտենին՝ փիլիսոփայության ֆակուլտետի դեկանին, ուղարկվեց Շլիմանը երկու գրքերը, նրա ինքնակենսագրությունը և նամակ գերմաներեն ու լատիներեն լեզուներով, ընդ որում լատիներեն նամակը պարունակում էր սխալներ։ Չնայած դրանց, համալսարանի գիտական խորհուրդը 1869 թվականի ապրիլի 27-ին միաձայն որոշումով Հենրիխ Շլիմանին տվեց փիլիսոփայության դոկտորի աստիճան[136]։
Ամերիկայի քաղաքացիություն։ Ամուսնալուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փետրվարին, երբ պատրաստվում էր ուղևորվել ԱՄՆ, Շլիմանը Տ․ Վիմպոսին ուղարկեց նամակ, որում եպիսկոպոսից խնդրեց իր համար հույն կին փնտրել։ Մասնավորապես այնտեղ նշվում էր․
Երդվում եմ մահացած մորս անունով, որ բոլոր մտքերս ուղղված կլինեն իմ ապագա կնոջը երջանիկ դարձնելու համար։ Երդվում եմ Ձեզ նրա մոտ երբեք բողոքելու պատճառ չի լինի, ես նրան կպահեմ արքայադստեր պես, եթե նա սիրի ու հարգի ինձ…Ես մշտապես շփվում եմ խելացի և գեղեցիկ կանանց հետ, որոնք ուրախ կլինեն ինձ բուժել ընտանեկան խնդիրներից և նույնիսկ կարող են ինձ երջանիկ դարձնել, եթե իմանան, որ ես մտածում եմ ամուսնալուծության մասին։ Բայց ընկեր իմ, ես վախենում եմ, որ կսիրահարվեմ ինչ-որ ֆրանսիացու և նորից կլինեմ դժբախտ, և այս անգամ մինչև կյանքիս վերջ։ Դրա համար էլ խնդրում եմ Ձեզ, որ պատասխան նամակում ինձ ուղարկեք ինչ-որ գեղեցիկ հույն կնոջ պատկեր։ Ես գիտեմ, դուք կարող էք այն ձեռք բերել ցանկացած լուսանկարչի մոտ։ Ես կպահեմ այդ նկարը իմ դրամապանակում և դրանով ապահովագրված կլինեմ ինչ-որ կնոջ հետ ամուսնանալու վտանգից։ Բայց եթե ինձ ուղարկեք այնպիսի աղջկա նկար, որին դուք եք առաջարկում, ապա ավելի լավ կլինի։ Խնդրում եմ Ձեզ գտեք ինձ համար այնպիսի կնոջ, ինչպիսին Ձեր քույրն է։ Թող նա լինի աղքատ, բայց կրթված։ Նա պետք է սիրի Հոմերոսին և ձգտի մեր սիրելի Հունաստանի վերականգմանը[նշում 9]։ Ինձ համար կարևոր չէ գիտի նա օտար լեզուներ, թե ոչ։ Բայց նա պետք է լինի հունական տիպի, ունենա սև մազեր և լինի, հնարավորության դեպքում, գեղեցիկ։ Սակայն իմ առաջին պայմանը՝ դա բարի և սիրող սիրտ ունենալն է[137]։ |
1869 թվականի մարտի 27-ին Հենրիխ Շլիմանը երրորդ անգամ ուղևորվեց ԱՄն։ Հասնելուն պես նա ներկայացրեց իր փաստաթղթերը քաղաքացիություն ստանալու համար։ Անհրաժեշտ փսաստաթղթերը նա ստացավ ադրեն երկու օր անց։ Ոմն Ջոն Բոլան՝ Նյու-Յորքի բնակիչ (փողոց Մեդիսոն, 90), դատարանում երդվեց, որ «պարոն Հենրիխ Շլիմանը վերջին հինգ տարիների ընթացքում ապրել է Միացյալ Նահագներում, որից մեկ տարի Նյու-Յորք նահանգում, և միշտ ենթարկվել է Միացյալ Նահանգների սահմանադրությանը»։ Իրականում Շլիմանը Նյու-Յորքում մնացել էր 10 շաբաթից էլ քիչ (դեպի ԱՄՆ երեք ուղևորումները միասին հաշված)։ Եվ Ջոն Բոլանը իր կեղծ երդման դիմաց ճոխ պարգևատրվեց[138][139]։
1869 թվականի ապրիլի 1-ին, քաղաքացիությունը ստանալուց երեք օր հետո, Հենրիխ Շլիմանը տեղափոխվեց Ինդիանապոլիս, որտեղ, համաձայն Ա․ Շլիմանի խոսքերի, գործում էր ԱՄՆ-ի ամենալիբերալ օրենսդրությունը։ Ապրիլի 5-ին նա դատարան հայց ներկայացրեց ամուսնալուծության մասին։ Այդ մասին փաստաթղթերը տպագրվեցին Indiana Weekly State Journal օրաթերթում՝ ապրիլի 9, 16 և 23-ին։ Բնորոշ է, որ Ինդիանա նահանգի օրենքներով, որպեսզի ներկայացվի ամուսնալուծության մասին հայց, պահանջվում էր ամենաքիչը մի տարի ապրել նրա տարածքում։ Շլիմանը գործը ուսումնասիրվեց հունիսի 30-ին, հետևաբար, նրան հաջողվեց ապացուցել դատարանին, որ նա նստակեցության ցենզը կատարել է։ Գրավոր տեսքով դա հրապարակվեց եզրակացության մեջ։ Շլիմանը այդպես էլ չբացատրեց, թե ինչպես հաջողվեց նրան ապացուցել, որ նա համարվում է նահանգի մշտապես ապրող օտարահպատակ։ Սակայն 1869 թվականի հունիսի 11-ին Շլիմանը իր ֆրանսիացի ծանոթներին ուղարկած նամակներից մեկում նշեց, որ տուն է գնել Ինդիանապոլիսում՝ 1125 դոլարով[նշում 10] և ներդրեց 12 000 դոլար օսլայի գործարանի 33 % ակցիաներում, ընդ որում երկու գործարքներն էլ ավարտվեցին դատական նիստից երկու շաբաթ առաջ։ Այսպիսով, Շլիմանը զոհաբերեց փոքր գումար և դատարանում ապացուցեց, որ համարվում է հասարակության ծանրակշիռ և պատկառելի քաղաքացի, այլ ոչ թե ժամանակավոր գաղթական, որին անհապաղ պետք է ամուսնալուծություն։ 1869 թվականի հունիսի 30-ին Շլիմանը գրեց օրագրում, որ ամուսնալուծությունը կատարվել է[նշում 11], դատարանը հաշվի առավ Եկատերինա Լիժինայի նամակները, որոնք թարգմանվել էին անգլերեն։ Նամակի թարգմանության ժամանակ կեղծվել էին մի շարք փաստեր, օրինակ այն, որ Եկատերինան չէր ուզում տեղափոխվել ամուսնու մոտ ոչ թե Փարիզ, այլ ԱՄն։ Դատական գործը ավարտելուց հետո, Շլիմանը սպասում էր ամուսնալուծությունը հաստատող փաստաթղթին, որից հետո հուլիսի կեսին հեռացավ Ինդիանապոլիսից։ Հուլիսի 24-ին նա Նյու-Յորքից ուղևորվեց Փարիզ[140]։
Աթենք։ Երկրորդ ամուսնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Շլիմանը գտնվում էր Ինդիանայում, նա ստացավ Տեոկլետոս Վիմպոսին ուղարկած նամակի պատասխանը։ Եպիսկոպոսը լուրջ էր մոտեցել իր նախկին աշակերտի խնդրանքին։ Վիմպոսը ԱՄՆ ուղարկեց մի քանի լուսանկարներ, որոնց մեջ կար նաև Սոֆյա Էնգաստրոմենոսի պատկերը։ Սոֆյան Վիմպոսի հորեղբոր աղջկա՝ Վիկտորիայի և վաճառական Գեորգիոս Էնգաստրոմենոյի դուստրն էր։ Այդ ժամանակ Սոֆյան 17 տարեկան էր, և արդեն ավարտել էր ուսումը[նշում 12]։ Ապրիլի 26-ին Շլիմանը պատասխանեց Վիմպոսին, նամակի մեջ դնելով 1000 ֆրանկի չեկ։ Շլիմանը հաղորդում էր, որ նրան ամաչեցնում է իր և Սոֆյայի տարիքային տարբերությունը՝ 30 տարի, ինչպես նաև կասկածում էր իր տղամարդկային կարողության վրա։ Եկատերինայից բաժանվելուց հետո նա 6 տարվա ընթացքում չի ունեցել սեռական հարաբերություններ։ Արքեպիսկոպոսը փորձում էր ցրել նրա կասկածները։ Դրա համար նրան ուղարկեց ևս երկու թեկնածուների, այդ թվում նաև մի երիտասարդ այրու[141]։ Նամակագրությունը շարունակվում էր, բայց Շլիմանը, շարունակում էր երկմտել։ Արդեն հուլիսին, երբ նա գտնվում էր Նյու-Յորքում, իր ամերիկացի ընկերներից խուրհուրդ էր հարցնում, արդյոք պետք էր նրան ամուսնանալ հույն կնոջ հետ[142]։
Ժամանելով Աթենք, Շլիմանը ցանկացավ անձամբ հանդիպել թեկնածուների հետ, որոնց լուսանկարները ուղարկել էր Վիմպոսը։ Սոֆյայի հետ հանդիպումները տեղի էին ունենում իր բարեկամների ներկայութամբ, և երբ Շլիմանը նրան հարցրեց, թե ինչի համար է նա ուզում ամուսնանալ (դա եղավ 1869 թվականի սեպտեմբերի 15-ին), նա պատասխանեց այսպես՝ «Այդպիսին է իմ ծնողների կամքը, մենք աղքատ ենք, իսկ դուք հարուստ մարդ եք»[143]։ Վհատված Շլիմանը նրան ուղարկեց նամակ, հետևյալ բովանդակությամբ․
Ինձ ապշեցրեց, որ դուք տվեցիք այդպիսի ստրկական պատասխան։ Ես ազնիվ, հասարակ մարդ եմ։ Եվ կարծում էի, եթե մենք ամուսնանանք, ապա դա կկատարվի նրա պատճառով, որ մենք երկուսս էլ ուզում ենք գտնել Տրոյան, ուզում ենք միասին հիանալ Հոմերոսով։ Բայց ես վաղը մեկնում եմ, և հնարավոր է, որ մենք երբեք էլ չենք հանդիպի… <…> Եթե Դուք ինչ-որ մի անգամ ունենաք ընկերոջ կարիք, ապա հիշեք և դիմեք փիլիսոփայության դոկտոր՝ Հենրիխ Շլիմանին, Սեն Միշել հրապարակ, 5, Փարիզ[144] |
:
Ստանալով նամակը, Էնգաստրոմենոսները խառնվեցին՝ միլիոնատեր փեսացու ունենալը, հասարակության մեջ ընտանիքի դիրքը վերականգնելու և պարտքերը վճարելու միակ հնարավորությունն էր։ Նրանք Սոֆյային ստիպեցին, որ նամակ գրի Շլիմանին[145]։ Շլիմանի պատասախանը շատ կոպիտ էր, սակայն դրանից հետո սկսվեց Սոֆյայի հետ նամակագրական կապը։ Արդեն մեկ շաբաթ անց՝ սեպտեմբերի 23-ին, տեղի ունեցավ նրանց ամուսնությունը։ Սակայն Շլիմանը Սոֆյային և նրա հորը ստիպեց ստորագրել մի համաձայնություն, ըստ որի նրանք չպետք է հավակնեն իր կարողությանը, եթե միայն դա նշված չլիներ կտակում, իսկ ամուսնական ծախսերի վրա նա խնայողություն չարեց[146][նշում 13]։
Երկու օր անց ամուսինները մեկնեցին ամուսնական Ճանապարհորդության։ Նրանք շոգենավով տեղափոխվեցին մինչև Սիցիլիա, իսկ Նեապոլով և Հռոմով մեկնեցին Ֆլորենցիա, Վենեցիա և Մյունխեն։ Ճանապարհորդության վերջին կետը Փարիզն էր։ Շլիմանը իր երիտասարդ կնոջ հետ զբոսնում էր քաղաքի թանգարաններով, վարձում էր իտալերենի և ֆրանսերենի ուսուցիչներ, որպեսզի նա կարողանար շփվեր նրա ընկերների հետ։ Լինում էին նաև կազուսներ։ Մյունխենի ամրոցի պատկերասրահում նա տեսավ մի երիտասարդ կնոջ դիմանկար՝ հունական գլխարկով։ Դրանից հետո Շլիմանը կնոջը հանձնարարեց հագնվել նույն ձևով և տարավ նրան պատկերասրահ, որպեսզի բոլորը համոզվեն, որ կենդանի կերպարը ավելի լավը կարող է լինել, քան գեղանկարը, որի հետևանքով Սոֆյան լացելով դուրս եկավ թանգարանից։ Այդ պատճառով Փարիզում նրա մոտ զարգացավ դեպրեսիա, որը ընթանում էր գլխացավերով և սրտխառնոցներով, բժիշկները խորհուրդ տվեցին նրան գնալ հանգստի։ Շուտով Շլիմանը նամակ ստացավ իր աղջկա՝ Նադեժդայի, մահվան մասին (նոյեմբերի 28-ին՝ 10 տարեկանում) և հետաձգեց իր բոլոր ծրագրերը։ 1870 թվականի փետրվարի 19-ին ամուսինները վերադարձան Աթենք[147][նշում 14]։ Դա տեղի ունեցավ այն բանի պատճառով, որ Շլիմանը կանխազգեց պրուս-ֆրանկական պատերազմը։ Աթենքում Շլիմանը Սինտագմա հրապարակի շրջակայքում տուն գնեց, որտեղ էլ հաստատվեցին իր կնոջ հետ[148]։
Հնագետ (1870–1890 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրոյայի մատույցներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործարար Շլիմանը չմնաց Աթենքում, և վարձելով մի մեծ նավ՝ նա 1870 թվականի մարտին ուղևորվեց դեպի Կիկլադներ՝ այցելելով Դելոս, Պատրոս, Նակսոս և Տիրա, որոնք հետաքրքել էին նրան հնագիտական տեսանկյունից։ Քանի որ Սոֆյան դեռ լիովին առողջ չէր, իսկ թուրքական ղեկավարությունը պեղումներ կատարելու թուլատվության հարցը երկարաձգում էր, Հենրիխը Տրոյադ ուղևորվեց միայնակ։ Ապրիլի 1–ին, չսպասելով թույլատվությանը, նա սեփական ռիսկով և պատասխանատվությամբ վարձեց տասնյակ աշխատողներ շրջակա գյուղերից, որոնք, համաձայն Ֆ․ Վանդնեբերգի արտահայտության, ծրագրում էին «բողոքի ակցիա»[149]։ Նրան ակտիվ կերպով օգնում էր Ֆ. Կալվերտը, և ապրիլի 9–ին Հիսսարլիկ բլրի հյուսիսարևելյան լանջին Շլիմանը հայտնաբերեց 2 մ հաստությամբ քարե պատի մնացորդներ, բայց առանց թույլատվության շարունակել աշխատել անիմաստ էր[150], հողի սեփականատերները ստիպեցին Շլիմանին ծածկել խրամատները, որն էլ արվեց ապրիլի 22–ին[151]։ Հետախուզությունը Շլիմանին թույլ տվեց գնահատել ծավալը և աշխատանքի արժեքը․ Կալվերտին նա գրում էր, որ պեղումները պետք է տևեին առնվազն 5 տարի։ Եթե պահեին միաժամանակ 100 աշխատողների, ապա հնագիտական աշխավախմբի բյուջետը կգնահատվի 100 000 ֆրանկ։ Շլիմանը նույնիսկ նախատեսել էր վարձել հնագետներ Հռոմից կամ Պոմպեյից, սակայն հրաժարվեց այդ մտքից։ Օրագրում նա ավելի հոռետես էր Պրիամոսի ամրոցի պեղումների ֆինանսական գնահատման հարցում, որի գոյություն ունենալու մեջ չէր կասկածում[152]։
Պրուս–Ֆրանսիական պատերազմը սկսելուց առաջ Շլիմանը շտապով մեկնեց Փարիզ (Ցյուրիխով), որպեսզի պաշտպանի իր սեփականությունը։ Սոֆյան մնաց Աթենքում, Շլիմանը բողոքում էր նրան միայնակ լինելու համար, բայց վարում էր նախկին ապրելակերպը, ակտիվորեն զբաղվում էր ձիարշավով և գնում էր Բուլոն՝ լողալու համար։ Հետագա պեղումների համար նրան անհանգստացնում էին ռազմական սպառնալիքները, Սեդանի ճակատամարտի օրը (սեպտեմբերի 1) նա գրեց Օսմանյան կայսրության կրթության նախարար Սաֆվեդ փաշային։ Նամակում Շլիմանը ներողություն խնդրեց մամուլում իր կողմից բարձրացրած աղմուկի համար (դա վատթարացրեց Կալվերտի հետ հարաբերությունները)[153]։ Սեպտեմբերի սկզբին Շլիմանը նավարկեց դեպի Մեծ Բրիտանիա, սեպտեմբերի 29–ից մինչև հոկտեմբերի 28–ը Սոֆյայի հետ ապրում էր Արկաշոնում։ Որդուն՝ Սերգեյին, ուղղված նամակներում նա հիշեցնում է, որ անհանգստանում է Փարիզում գտնվող իր անշարժ գույքի ճակատագրի համար, որը «կարող է ոչնչացված կամ այրված լինել նոր վանդալների կողմից»։ Նոյեմբերի 21–ին Շլիման ամուսինները վերադարձան Աթենք, իսկ Հենրիխը որոշում կայացրեց Հունաստանում ընտանեկան տուն կառուցելու մասին, քանի որ նա զբաղվում էր պեղումներով, իսկ Սոֆյան հրաժարվում էր ապրել Փարիզում[154]։
Աշնան վերջին Սոֆյան հղիանում է, Շլիմանը նրան հետևելու համար հրավիրում է Աթենքի համալսարանի պրոֆեսոր Վենիցելոսին․ նա ստացել էր գինեկոլոգիական կրթություն Բեռլինում։ Քանի որ պեղումների համար թույլատվություն այդպես էլ չստացավ, դեկտեմբերին Շլիմանը մեկնեց Ստամբուլ։ Բանակցությունների համար նա գնաց ԱՄՆ–ի դեսպան Մակվինգի մոտ, ինչպես նաև հույսը դրել էր թուրքերենից իր սեփական գիտելիքների վրա, ընդ որում Շլիմանը ինքն իր բառապաշարը գնահատեց 6000 բառ։ Երեք շաբաթվա ընթացքում Շլիմանը եղավ Օսմանյան կայսրության բազմաթիվ վարչություններում, նրան դիմավորում էին բարեկամորեն, բայց գործը տեղից չէր շարժվում[155]։ Իր օրագրի 62 էջերը՝ 1870 թվականի ընթացքում, նա գրել է հին օսմաներենով, նա կատարելագործեց նաև պարսկերենի իր գիտելիքները[նշում 15]։ Այդ ընթացքում ցավալի նորություններ եկան Կալվերտից․ Շլիմանը հանձնարարել էր նրան գնել Հիսսարլիկի արևմտյան հատվածը, բայց այդ գործը երկարաձգվեց[156]։
1871 թվականի հունվարի 18–ին Փարիզը կապիտուլացվեց պրուսիական զորքերի կողմից։ Չնայած Սոֆյայի դժկամության, Շլիմանը նորից ուղևորվեց Փարիզ։ Բյուրոկրատական խնդիրներից հետո Ստամբուլում ԱՄՆ քաղաքացի Շլիմանը ոչինչ չսպասեց օկուպացրած զորքերից, այդ պատճառով էլ նա Շառլ Կլեյնից պարտքով վերցրեց նրա վերարկուն և անցաթուղթը և կարողացավ փետրվարի 22–ին հասնել Փարիզ՝ ռիսկի դիմելով, որ կարող է նրան ճանաչեն որպես լրտես։ Իր պետերբուրգցի ծանոթին նա գրեց այն մասին, որ մտնելով իր փարիզյան տուն և տեսնելով գրադարանը անվնաս՝ սկսեց համբուրել գրքերին, ինչպես իր սեփական երեխաներին[157]։ Մարտի 26–ին նա հեռացավ Փարիզից, հավատալով, որ բնակիչները տեղում են, և վարձը առանց հետաձգման կփոխանցեն իր հաշվի վրա։ Փարիզում նրան հաջողվեց իմանալ, թե ինչ պատճառով թուրքական կողմը չի տալիս թույլատրություն պեղումների համար․ սրանից մի քանի տարի առաջ Հիսսարլիկում հայտնաբերվել էր գանձ՝ 1200 արծաթե մետաղադրամից բաղկացած, Անտիոքոս I–ի ժամանակներից, դրա համար էլ Շլիմանին և Կալվերտին համարում էին գանձ որոնողներ։ Կալվերտին նա գրում էր․
Ես նույնիսկ պատրաստ էի նրան, որ նախարարին վճարեմ կրկնակի արժեք իմ կողմից գտած գանձերի համար, քանի որ ես ունեմ միայն մեկ ցանկություն՝ լուծել Տրոյայի գտնվելու վայրի խնդիրը։ Ես պատրաստ եմ ծախսել դրա վրա իմ կյանքի մնացած տարիները և ցանկացած, նույնիսկ ամենախոշոր գումարը, բայց հողը պետք է լինի իմը, և քանի դեռ դա չի եղել, ես չեմ սկսի պեղումները, և եթե սկսեմ աշխատել կառավարությանը պատկանող հողի վրա, ապա դատապարտված կլինեմ նրանց հետ հավերժ պայքարի…[158]: |
Վերադառնալով Աթենք, Շլիմանը օգտվեց անշարժ գույքի գների իջեցումից և գնեց ավելի քան հողի 10 բաժին, ծախսելով դրա վրա 68 000 դրախմ (հունական փող)։ Այդ բաժիններից մեկի վրա (Համալսարանի փողոցի վրա, թագավորական գրադարանի մոտ) Շլիմանը որոշեց կառուցել սեփական տուն։ Մայիսի 7–ին Սոֆյան ունեցավ աղջիկ, ում հայրը տվեց Անդրոմահա անունը՝ Հեկտորի կնոջ պատվին[159]։
Տրոյական գտածոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղջկա ծնունդից հետո Շլիմանը ուղևորվեց Բեռլին․ առաջին հերթին վարձելու գերմանացի դայակի, և երկրորդ, հանդիպելու հնագետ Է․ Կուրցիուսի հետ։ Հանդիպումը անցավ շատ վատ, պրոֆեսոր Կուրցիուսը հերքեց, որ Տրոյան գտնվում է Հիսսարլիկում, և հետագայում երբեք էլ չհամաձայնվեց։ Նա ինչպես նաև եղավ առաջինը, ով մեղադրեց Շլիմանին դիլետանտության մեջ[160]։ Բեռլինից Շլիմանը տեղափոխվեց Ստամբուլ, որտեղ փաստաթղթերը դեռ պատրաստ չէին, նա դժգոհ էր նրանից, որ Սոֆյան վատ ինքնազգացողության պատճառով չէր կարող ուղեկցել նրան։ Այցելելով Փարիզ, որտեղ գանձեց իր տան վարձակալներից պատերազմի հետևանքով երկարաձգված 12 ամսվա վարձը։ Շլիմանը ծանոթացավ Ֆրանսիական հնագիտական համալսարանի տնօրեն Էմիլ Բյուրնուֆի հետ (1821–1907)։ Արխիվում պահպանվել է Բյուրնուֆի և Շլիմանի 103 նամակ։ Հետո Շլիմանը տեղափոխվեց Լոնդոն՝ ուսումնասիրելու Բրիտանական թանգարանի հավաքածուները։ Լոնդոնում նա թուրքական կառավարության կողմից ստացավ թույլատվություն պեղումների համար, որի մասին հայտնեց Սերգեյին օգոստոսի 17–ի նամակում[161]։ Լոնդոնում Շլիմանը Շրոյդերներից պատվիրեց սակրային գործիքներ և միանիվ ձեռնասայլակներ, որոնք անհրաժեշտ էին պեղումների համար։ Շլիմանի բացակայության ժամանակ Հիսսարլիկ ժամանեց Կուրցիուսը, բայց հրապարակեց Կալվերտին, որ նա և Շլիմանը առաջադրում են Տրոյայի տեղադրության իրենց տարբերակը, քանի որ իրենք էին այդ հողի տերը[նշում 16], իսկ Հիսսարլիկում թաքնված է Իլիոնը, բայց ոչ Հոմերական Տրոյան[162]։
Շլիմանը այդ ժամանակ վերադարձավ Աթենք իր աղջկա դայակի՝ Աննա Ռուտենիկի, հետ, Նոյշտրելիցի փաստաբանի աղջկա, որին վերանվանեց Վանսիկաու (հետագայում բոլոր ծառաներին, առանց բացառության, Հենրիխը տալիս էր հոմերական անուններ, պատճառաբանելով՝ «քանի որ մենք ապրում ենք հին աշխարհում»[163])։ Աննան պետք էր Սոֆյային սովորեցներ գերմաներեն։ Սեպտեմբերի 27–ին ժամանելով Հիսսարլիկ, Հենրիխը իմացավ, որ Դարդանելի նահանգապետ Ահմեդ փաշան կանխում է աշխատանքը, քանի որ հայտնի չէր, թե սուլթանի հրովարտակը տարածվում է ամբողջ Հիսսարլիկի թե միայն Շլիմանի և Կալվերտի տարածքի վրա։ Շլիմանը դիմեց ԱՄՆ–ի նոր դեսպանին՝ Բրաունին, իսկ անձամբ զբաղվեց աշխատողների վարձմամբ։ Շրջակա գյուղերից նա վարձեց 8 հույնի և թուրքի (որպեսզի աշխատանքը չընդհատվի տոն օրերին), որոնց վճարում էր օրական 10 պիաստր[նշում 17]։ Ժամանակի ընթացքում աշխատողների թիվը հասավ մոտ 100–ի, և միմյանց չշփոթելու համար, Շլիմանը հույներին վերանվանեց Հոմերոսի կերպարներով, իսկ թուրքերին տվեց մականուններ[164]։
Հոկտեմբերի 11–ին, ստանալով նոր թույլատվություն, Շլիմանը փորեց խոր փոս, որը հատեց ամբողջ բլուրը հյուսիս–արևմուտքից դեպի հարավ ուղղությամբ և ցույց տվեց նրա ներքին կառուցվածքը, և նա միանգամից կանգնեց արդյունքների մեկնաբանման խնդրի առջև։ Բյուրնուֆը խորհուրդ տվեց նրան մանրազնին կերպով նշել, թե ինչ խորությունից է դուրս բերվում այս կամ այն առարկան, 1872 թվականի մայիսից այդ ցուցումնեը հայտնվեցին բոլոր հաշվետվություններում և պեղումների վայրի նկարներում։ Բոլորը, նույնիսկ ամենաաննշան, գտածոները նկարագրվում էին հունական և գերմանական թերթերում, հաճախ նյութերը տպագրվում էին նաև ռուսական մամուլում․ գրաքննությունը չէր հետաքրքրվում Շլիմանի նյութերով[165]։ Պեղումները վհատեցին նրան․ 4 մետր խորության վրա, հույն–հռոմեական ժամանակների շերտի տակ հայտնաբերվեցին քարի դարի մարդկության հետքեր։ Նոյեմբերի վերջին Շլիմանը հասավ հսկայական քարե բլոկների, նման այն քարերին, որոնք տեսել էր Միկենում։ Սակայն հորդառատ անձրևները պեղումները վերածեցին ճահճի, և 1871 թվականի նոյեմբերի 22–ին Շլիմանը ավարտեց պեղումների առաջին շրջանը[166]։
Երկրորդ շրջանը, որը սկսվեց 1872 թվականի ապրիլի 1–ին, Շլիմանը սկսեց ավելի պատրաստված։ Պեղումներով էին զբաղված ավելի քան 100 աշխատող, Ջոն Լատեմը՝ Պիրեյ–Աթենք երկաթուղու կառուցման տնօրենը, տրամադրեց Շլիմանին երկու հույն ինժեներների՝ Մակրիսին և Դեմտրիոսին, հնագետը վճարում էր յուրաքանչյուրին ամսական 150 ֆրանկ։ Գանձապահի, հաշվապահի, անձնական ծառայի և խոհարարի պարտականություններրը կատարում էր հույն Նիկոլաոս Զաֆիրոսը՝ թուրքական Ռենկո գյուղից։ Շլիմանը վճարում էր նրան օրը 30 պիաստր (6 ֆրանկ), այսինքն ավելի շատ, քան մայրաքաղաքի տեխնիկական մասնագետներին[167]։ Ծախսերը այնքան շատ էին, որ Շլիմանը անկեղծորեն ասաց, որ պետք է այս տարվա ընթացում լուծի տրոյական հարցը։ Աշխատանքի թափը վիթխարի էր, Աթենքից եկած ինժեներ Լորանը ամբողջ բլրի մեջ փորեց 70 մետր երկարություն և 14 մետր խորություն ունեցող խրամատ (լայնությունը կարող էր փոփոխվել), պետք է դուրս բերվեր 78 545 խորանարդ մետր բնահող[168]։ Սակայն, շրջանը սկսվեց թունավոր օձերի ներխուժումով, որոնցից, ի զարմանս Շլիմանի, կատարելապես ոչ ոք չէր վախենում․ նրանք հավատում էին «օձի տերևի» ինչ–որ ուժի։ Հենիրխը լրջորեն գրում էր օրագրում, որ կցանկանար իմանար, օգնում է արդյոք այդ տերևը կոբրայի խայթից, այդ դեպքում Հնդկաստանում հիանալի բիզնես կարելի էր ստեղծել[169]։ Առաջին ամսվա ընթացքում նրանք հողի մեջ խորացան 15 մետրով, հանեցին 8500 խորանարդ մետր հանքաքար, բայց դեռ բնահողին չհասան։ Շլիմանը դժգոհեց, որ 7 օր կորավ տոների, անգործության և եղանակի պատճառով։ Անգործության պատճառը դարձավ այն, որ Շլիմանը արգելեց ծխել աշխատանքի ընթացքում։ Գործադուլը բերեց նրան, որ հնագետ–բիզնեսմենը ամբողջությամբ թարմացրեց աշխատակազմը և ավելացրեց աշխատանքային օրը՝ փոխարինումը այսուհետ սկսվում էր 05:00–ին և ավարտվում էր 18:00–ին[170]: Պեղումների խորությունը դարձավ կրիտիկական, ավելի հաճախ տեղի էին ունենում փլուզումներ, այդ ժամանակ Շլիմանին դիմեց Գեորգիոս Ֆոտիդասը, ով 7 տարի աշխատել էր հանքերում՝ Ավստրալիայում, և չկարողանալով դիմանալ աշխատանքին, վերադարձել էր հարենիք և փնտրում էր աշխատանք։ Շլիմանը նրան նշանակել էր անվտանգության ինժեներ, բացի այդ, նա գեղագիր էր և գծում էր պեղումների աշխատանքային ծրագրերը և գծագրերը[171]։
Չնայած բոլոր ջանքերի, հոմերական Տրոյայի հետքեր չգտնվեցին։ Շլիմանին չէին հետաքրքրում հռոմեական և հելլենիստական ժամանակների մշակութային շերտերը, այդ պատճառով էլ նա ուղղակի քանդում էր այդ շերտերը, թողնելով միայն ամենաէֆեկտիվ գտածոները, օրինակ, քանդակ Հելիոսի պատկերով[նշում 18]։ Գտնվում էին նաև արծաթե մազակալներ, բազմաթիվ կոտրված թաղման աճյունասափորներ, ամֆորաներ, պղնձե մեխեր, դանակներ, ծանր նիզակներ (սարիսա) և փղի ոսկորից փոքր զարդեր։ Մայիսի սկզբին Շլիմանը աշխատողների միջև մրցույթ անցկացրեց, կազմվեցին երկու խմբեր, Հենրիխի և Գ․ Ֆոտիդասի մասնակցությամբ, որոնք պետք էին քայլեին բլրի վրայով միմյանց ընդառաջ։ Մայիսի 12–ին պատերից մեկը փլվեց, չնայած մի շարք հարմարանքների շնորհիվ վեց աշխատող փրկվեց։ Փլուզման հետևանքով բացվեց մեծ պիֆոսների դամբարան 2 մ բարձրությամբ և մեկ մետր տրամագծով։ Պահպանված յոթ անոթները Շլիմանը ուղարկեց Ստամբուլ՝ Օտոմանյան թանգարան, իսկ երեքը թողեց պեղումների վայրում։ Ընդ որում, Հենրիխը անհանգստանում էր․ պեղումների արժեքը մեծացել էր օրական 400 ֆրանկ, բայց դեռ ոչ մի գրություն կամ տեղեկություն չկար ավերակների ծագման մասին։ Չնայած գտած անոթները զարդարված էին սվաստիկաներով[173]։
Հուլիսին սկսեցին փոշե փոթորիկներ, իսկ օդի ջերմաստիճանը մշտապես մնում էր 30 աստիճանի վրա։ Որպեսզի շեղեր գետնափորներին դաշտային աշխատանքներից, Շլիմանը ավելացրեց նրանց աշխատավարձը և աշխատակազմը հասցրեց 150 հոգու։ Բարձր ջերմաստիճանը և փոշին առաջացրեցին աշխատողերի մոտ տենդ և կոնյունկտիվիտ։ Օգոստոսին մալարիայով էր վարակվել արդեն ամբողջ արշավախումբը, իսկ Շլիմանի ինքնազգացողությունը այնպիսին էր, որ նա չէր համարձակվում դուրս գալ մաքուր օդի ցերեկային ժամերին։ Սակայն հենց այս տարվա ամենադժվար եղանակին աշխատողները Ֆոտիդասի գլխավորությամբ հասան կիկլոպյան ամրոցի, որը կարծես համարվում էր աշտարակի հիմքը։ Վերջապես, օգոստոսի կեսերին աշխատողները ստիպված էին դադարեցնել աշխատանքը, քանի որ Շլիմանին արդեն չէին օգնում քինինի ոչ մի չափաբաժին[174]։
Սոֆյան այդ ժամանակ արդեն պետք է ծննդաբերեր, բայց երեխան ծնվեց մահացած։ Չնայած դրան, Հենրիխը Աթենքում մնաց օգոստոսի 20–ից մինչև սեպտեմբերի 1–ը, իսկ արդեն սեպտեմբերի 15–ին նա մեկնեց Տրոյա լուսանկարիչ Է․ Զիբրեխտի հետ։ Միայն սեպտեմբերի 22–ին Շլիմանը վերադարձավ Աթենք, որտեղ մնաց մինչև 1873 թվականի հունվարի վերջը։ Որպես պեղումների պատասխանատու նշանակվեց Նիկոլաոսը, նրան հանձնարարվել էր ձմեռվա ընթացքում Շլիմանի համար քարե տուն կառուցել (պատմական շինությունների նյութերով), և արդեն հաջորդ տարվա դաշտային շրջանին կմասնակցեր նաև Սոֆյան[175]։
«Պրիամոսի գանձը»
[խմբագրել | խմբագրել կոդը]Շլիմանը, ինչպես գրում էր որդուն՝ Սերգեյին, պեղումների հաջորդ շրջանը սկսվում է 1873 թվականին փետրվարի 14–ին, չնայած հնագետի շատ վատ առողջությանը։ Ձմեռը խստաշունչ էր, տանը, որտեղ գիշերում էր Շլիմանը, ջերմությունը չէր բարձրանում 5 °C–ից։ Սոֆյան պեղումների եկավ միայն ապրիլի կեսերին և վերադարձավ Աթենք մայիսի 7–ին, քանի որ մահացել էր հայրը՝ Գեորգիոս Էնգաստրոմենոսը[176]։ Շլիմանը չդադարեցրեց պեղումները։ Ապրիլ ամսվա ընթացքում նա վստահեցրեց իրեն, որ հայտնաբերված աշտարակը և հին ճանապարհի ավերակները համարվում են Սկեսյան դարպասները և Պրիամոսի պալատը, որը նկարագրված է «Իլիական»–ում։ Հոդվածներից մեկում, տպագրված մայիսի 24–ին՝ Աուգսբուրգի «Allgemeine Zeitung» թերթում, նա հրապարակում է, որ կատարել է իր առջև դրած խնդիրը և ապացուցել է հոմերական Տրոյայի պատմական գոյությունը[177]։
Սոֆյայի հեռանալուց հետո Շլիմանը հրապարակեց, որ պեղումները կվերջացնի հունիսի 15–ին։ Մնալով մենակ՝ Հենրիխը ջանում էր վարել առողջ ապրելակերպ․ արթնանում էր լուսաբացի հետ, վառում էր օջախը, որից հետո, ցանկացած եղանակի, գնում էր ծովում լողալու։ Նախաճաշից հետո նա գնում էր պեղումների և մնում էր այնտեղ մինչև ուշ գիշեր։ Փորձ ձեռք բերելով Շլիմանը խոստովանում էր, որ նախորդ երկու տարիների ընթացքում շատ լուրջ սխալներ է թույլ տվել․ օրագրի 1873 թվականի հունիսի 17–ի գրության նա հաղորդեց, որ այն միտքը, որ հոմերական Տրոյան գտնվում է մայրցամաքային սալի վրա, սխալ էր, և նախորդ պեղումների ժամանակ ինքը մեծ մասամբ ոչնչացրել էր այդ[178]։ Սակայն գլխավոր գտածոն դեռ առջևում էր։
Իրադարձությունը, որը տեղի ունեցավ 1873 թվականի մայիսի 31–հունիսի 17–ը, նկարագրվել է անձամբ Շլիմանի կողմից ամենաքիչը վեց անգամ, այդ թվում նաև «Տրոյական հնություններ» և «Ինքնակենսագրություն» գրքերում, և բոլոր նկարագրությունները հակասում են միմյանց։ Ինքնին, «Պրիամոսի գանձ»–ի հայտնաբերման ամսաթիվը վիճելի է․ առաջին գրությունները Շլիմանի օրագրում նշված են մայիսի 31–ին, բայց հայտնի չէ, թե ինչ օրացույցից էր նա օգտնվում՝ Գրիգորյան թե Հուլյան։ Տրոյայի մասին մենագրությունում գտածոն թվագրված է հունիսի 17–ին, երբ պեղումները արդեն վերջացել էին։ Բացի այդ, «Ինքնակենսագրությունում» ասվում է, որ Սոֆյան մշտապես նրա հետ է եղել և գտածոները գաղտնի տեղափոխել է Հունաստան[179]։
Ամենաառաջին հաղորդագրությունը գտածոյի մասին այսպիսին էր․
Պրիամոսի տան հետևում՝ 8–10 մետր խորության վրա, ես հայտնաբերեցի տրոյական օղակաձև պարիսպը, որը սկսվում է Սկեյսկյան դարպասներից, և գտա մի մեծ պղնձե իր՝ շատ անսովոր ձևի, որը գրավեց իմ ուշադրությունը նրանով, որ իր փայլով շատ նման էր ոսկուն։ Այդ պղնձե առարկան պարզվեց շատ պինդ էր ինչպես քարը։ Նա ուներ 1, 5–1, 75 մետր հաստություն, որի վրա գտնվում էր վերոհիշյալ պարիսպը։ Այն ուներ 1․80 մետր հաստություն և 6 մետր բարձրություն։ Այն կազմված էր խոշոր քարերից, և հնարավոր է, որ կառուցվել է Տրոյայի անկումից հետո։ Որպեսզի հանգստացնի իր աշխատողների կրքերը և փրկի գտածոները գիտության համար, պետք էր շտապել, և ես միանգամից հայտարարեցի «paidos» (ընդմիջում), իսկ քանի դեռ իմ աշխատողները նախաճաշում և հանգստանում էին, ես կարողացա հանել գանձերը մեծ դանակի օգնությամբ, որը պահանջում էր շատ մեծ ուժեր և իրենից վտանգ էր ներկայացնում կյանքի համար, քանի որ այդ հսկա պարիսպը ցանկացած պահի կարող էր փլվել իմ վրա։ Բայց գիտության համար այդ արժեքավոր առարկաները, ինձ տվեցին անխոհեմ քաջություն, և ես արդեն չէի մտածում ոչ մի վտանգի մասին։
Ես չէի կարող պեղումնավայրից դուրս բերել հայտնաբերած գանձերը, եթե չլիներ իմ շատ սիրելի կինը, որը հողից դուրս հանած գնաձերը փաթաթեց իր շալի մեջ և կարողացավ դուրս հանել դրանք պեղումնավայրից[180]։ |
Գանձը պարունակում էր 8833 առարկա, որից միայն 83–ն էին ծավալուն։ Մնացածները իրենից ներկայացնում էին փոքր մետաղական աստղեր, մատանիներ, ոսկյա կոճակներ ու վզնոցների և գոհարակուռ վարսակալների կտորներ։ Հետազոտողը կարգադրեց նկարել յուրաքանչյուր առարկան առանձին և տվեց յուրաքանչյուրին ինվենտարային համար[181]։ Բոլոր գտածոներից ամենաշատը հայտնի դարձավ գոհարակուռ վարսակալները և ճակատին ամրացվող զարդերը, որոնցով նկարվեց Սոֆյա Շլիմանը։ Այդ լուսանկարները հրապարակվեցին աշխարհի ամենախոշոր թերթերում[182]։
Պեղումները կատարվում էին աշխատողներից գաղտնի ոչ միայն «ոսկյա տենդի» պատճառով, այլ նաև նրա համար, ըստ Ֆ․ Վանդեբերգի, որ Շլիմանը չէր ուզում թողնել գտածոները Օսմանյան Կայսրությանը և ցանկանում էր դարձնել դրանք իր անձնական սեփականությունը[183]։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ երկու աշխատողներ պեղումների ժամանակ հայտնաբերել էին ոսկյա առարկաներ, գաղտնի դուրս էին բերել և հալեցրել։ 1873 թվականի դեկտեմբերին դրա մասին իմացան թուրքական իշխանությունները, աշխատողները ձերբակալվեցին, իսկ հին ոսկուց պատրաստված ժամանակակից զարդերը տրվեցին Ստամբուլի թանգարանին[178]։
Շլիմանի քննադատները միանգամից առաջ բերեցին հիպոթեզ այն մասին, որ հնագետի այդ գտածոները, որոնց նա անվանել է «Պրիամոսի գանձ», ներկայացնում են իրենից բազմաթիվ առարկաների կտորներ, որոնք նա հայտնաբերել է աստիճանաբար, երեք տարվա պեղումների ընթացքում, գաղտնի հավաքել է դրանք, որից հետո կազմակերպել է համաշխարհային սենսացիա։ Այս վարկածի դեմ (որը համապատասխանում է Շլիմանի հոգեբանական դիմանկարին), ըստ Ֆ․ Վանդենբերգի, առաջարկվում է հնագետի և Բրոկգաուզմայի հրատարակիչների նամակագրությունը։ Այս նամակներից երևում է, որ Շլիմանը խոր հիասթափություն էր ապրել պեղումներից, և սրանով էլ բացատրվում է գանձի մասին վաղաժամ հրապարակումը[184]։
Ոչ Շլիմանը, և նրա շրջապատից ոչ ոք երբեք չեն կատարել պաշտոնական հրապարակումներ, թե ինչպես են գտածոները Տրոադայից տեղափոխվել Աթենք։ Մինչդեռ Շլիմանը լավ հարաբերություններ հաստատեց Ֆ․ Կալվերտի հետ և կարողացավ մաքսանենգությամբ գտածոները տեղափոխել Աթենք։ Այդ ժամանակ թուրքական իշխանությունները ինչ–որ բան կասկածեցին և կատարեցին պեղումների արտահերթ զննում, բայց ոչինչ չկարողացան գտնել։ Պաշտոնական տարբերակով գանձի հայտնաբերման ժամանակ ներկա է եղել նաև Սոֆյան, չնայած նա անձամբ գրել է Չ․ Նյուտոնին, 1873 թվականի դեկտեմբերի 27–ի նամակում․
Հոր մահվան պատճառով տիկին Շլիմանը թողեց ինձ միայնակ դեռ մայիսի սկզբին։ Գանձերը հայտնաբերվեցին մայիսի վերջին, ու քանի որ ես փորձում եմ նրան դարձնել հնագետ, դրա համար էլ իմ գրքում գրել էի, որ նա եղել է այդտեղ և օգնել է ինձ դրա պարունակության որակավորման հարցում։ Ես այդպես վարվեցի նրա համար, որ ոգևորեմ նրան, քանի որ նա շատ ընդունակ է…[185]: |
«Պրիամոսի գանձ»–ից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Շլիմանի սենսացիոն գտածոն ուներ երկու չափում՝ ֆինանսական և քաղաքական։ Գանձի արժեքը կազմում էր մեկ միլիոն ֆրանկ, որի կեսը ըստ սուլթանի հրովարտակի պատկանում էր Օսմանյան կայսրությանը։ Շլիմանը իր երեք տարվա պեղումների ծախսերը գնահատեց 500 000 ֆրանկ և որպես բիզնեսմեն սպասում էր ոչ միայն ծախսերի փոխհատուցման, այլ նաև շահույթի։ Հունական կառավարությունը, որը անկախություն էր ձեռք բերել Շլիմանի պեղումներից ընդամենը կես դար առաջ, ավելի շատ կարևորություն էր տալիս իր քաղաքացիների մեջ ազգային հպարտություն զգացմունքի դաստիարակմանը, այդ պատճառով էլ հունական հասարակությունում Տրոյայի պեղումները ընդունեցին, որպես «մի կտոր վերադարձ իրենց կենդանի պատմությունից»։ Հունական կառավարությունը առաջարկում էր իր վրա վերցնել գտածոների ցուցահանդեսը, բայց գումարներ, որոնք կարող էին հետաքրքրել Շլիմանին, նա չուներ։ Հնագետը առաջարկեց Աթենքում ստեղծել թանգարան իր անունով, փոխարենը նրանց տալով Միկենում կատարվող պեղումների մասնակցության իրավունք[186]։
1874 թվականի հունվարին «Revue des deux mondes» փարիզյան թերթում տպագրվում է Է․ Բյուրնուֆի՝ «Տրոյան ըստ Տրոադայում կատարվող վերջին պեղումների», 33-էջանոց հոդվածը, որը տպագրված էր նաև շատ այլ հրատարակչություններում, այդ թվում նաև ռուսական, «Մոսկովյան նորություններ» թերթում (1874 թվականի № 55 թերթում)[187]։ Ամանորին՝ Լայպցիգում Բրոկգաուզին հրատարակում է Շլիմանի «Տրոյայի հնություններ» մենագրությունը, որը հագեցած էր հնագիտական քարտեզներով, և հանդիսանում էր Շլիմանի թվով երրորդ գիրքը[188]։ Հրապարակումները առաջացրին քննադատությունների մի մեծ փոթորիկ, օրինակ, գերմանացի հնագետ Ա. Կոնցեն (1831–1914) բացահայտ կերպով գրում էր, որ վաճառական Շլիմանը ավելի լավ կաներ գումարը տար ավելի ընդունակ մարդկանց, իրական գիտնականների, որպեսզի նրանք պեղումների միջոցով կարողանային հարստացնեն գիտությունը»[189]։ Գրեթե բոլոր քննադատները բարկացած էին Շլիմանի անբողոքարկելիության վրա, որը իր հայտնաբերած գտածոները համարում էր հոմերական էպոսի իրողությունները[190]։
Չնայած այն գործընթացների, որոնք սկսված էին Ստամբուլում ընդդեմ Շլիմանի, և հունական կառավարության կողմից մերժողական հարաբերություների, նա ծրագրել էր ուղևորվել Փարիզ, իսկ այնտեղից 1874 թվականի ամռանը՝ ԱՄՆ։ Դատելով Աթենքի արխիվում գտնվող փաստաթղթերից, ուղևորությունը չի կայացել, մինչև 1875 թվականը նա չի դուրս եկել Հունաստանի սահմաններից։ Շլիմանը Օսմանյան Կայսրության այն հարցին, որ իրենց տա հայտնաբերված գանձերի կեսը, պատասխանեց, և առաջարկեց վերսկսել պեղումները 150 հոգի աշխատակազմով, և միայն այն պայմանով, որ բոլոր նոր գտած գանձերը առանց բացառության կտեղափոխվեն Ստամբուլ, բայց «Պիրամոսի գանձ»–ը կմնա իր մոտ։ Վիրավորվելով հունական կառավարության բռնած դիրքից, Շլիմանը ծրագրեց փոխանցել իր գտածոները ինչ–որ եվրոպական թանգարան[191]։ Շլիմանի հարաբերություները Աթենքի հետ վատ էին ընթանում նաև այն պատճաով, որ նա որոշել էր իր հաշվին ոչնչացնել Վենեցիական միջնադարյան աշտարակը՝ Ակրոպոլում, քանի որ դա Շլիմանի տնից փակում էր Պարֆենոնի տեսքը։ Միայն թագավոր Գեորգ I–ի միջամտությունը խանգարեց նրան ծրագիրը ի կատար ածելուն[192]։ 1874 ամռանը Շլիմանը կատարեց զբոսաշրջություն Հունաստանի կենտրոնով։
1875 թվականի փետրվարին Շլիմանը առաջարկեց թուրքական կառավարությանը 20 000 ֆրանկ փոխհատուցում «Պրիամոսի գանձ»–ի համար և ևս 30 000 ֆրանկ, որպես պեղումների նոր շրջանի 150 աշխատողների աշխատավարձ։ Արդյունքում նա պարտվեց, և տուգանվեց 10 000 ֆրանկով, սակայն նախկինում առաջարկած 50 000 ֆրանկը նա վճարեց կամովին, մնալով նախկինում անհայտ քաղաքակրթության գանձերի հավաքածուների միակ սեփականատերը[193]։ Սրանից հետո 1875 թվականի ապրիլի 25–ին նա տեղափոխվեց Փարիզ և Լոնդոն, հունիսի 24–ին Լոնդոնյան հնությունների հասարակությունում դասախոսություն կարդալով։ Դեպի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք հրավերի համար, Շլիմանը պարտական էր Ուիլյամ Գլադստոնին և Մաքս Մյուլլերին, որոնք նույնիսկ առաջարկեցին կազմակերպել տրոյական գանձերի ցուցադրություն[194][նշում 19]։ Սոֆյան ուղեկցում էր նրան, բայց վատ ինքնազգացողություն ուներ, այդ պատճառով էլ Շլիմանի երեք անգամ նրա հետ այցելեց Բրայթոն և վերջիվերջո կնոջը թողեց Փարիզում, իսկ ինքը շարունակեց Եվրոպական շրջագայությունը՝ Գաագա, Համբուրգ, Ստոկհոլմ և Ռոստոկ։ Հոկտեմբերի 13–ից մինչև նոյեմբերի 4–ը Շլիմանը փորձեց անցկացնել պեղումներ Սիցիլիայում և Կահիրեում, բայց իր համար ոչ մի հետաքրքիր իր չհայտնաբերեց[195]։ Բեռլին այցելելու ժամանակ Շլիմանը ծանոթացավ Ռուդոլֆ Վիրխովի հետ, որը դարձավ Շլիմանի հիմնական գործընկերը Գերմանիայի ակադեմիական միջավայրում և գլխավոր գերմանացի թղթակիցը[196]։
Միկեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1876 թվականի սկզբին Շլիմանը նախատեսում էր վերադառնալ տրոյական պեղումներին, ընդ որում փորձում էր աշխատել բոլոր հնարավոր եղանակներով, նա նույնիսկ դիմեց օգնության Ստաբուլում Ռուսաստանի դեսպան կոմս Իգնատև Նիկոլայ Պավլովիչին։ Այնուամենայնիվ, մայիսին Դարդանելի գեներալ–նահանգապետ Իբրահիմ փաշան արգելեց պեղումների անցկացումը, չնայած կառավարության թուլյատվության։ Հունիսի 9–ից մինչև 27–ը Շլիմանը անցկացրեց Ստամբուլում՝ փորձելով համաձայնության հասնել, բայց անհաջող։ Հետո հուլիսի 31–ին Շլիմանը կնոջ և Աթենքի համալսարանի երեք գիտնականների հետ (Կաստորեքսի, Ֆինտկիլեսի և Պապադակիսի) տեղափոխեց իր գուծունեությունը դեպի Արգոլիդա։ Տիրնիֆում իր համար հետաքրքիր ոչինչ չգտնելով՝ 1876 թվականի օգոստոսի 7–ին Շլիմանը պեղումներ սկսեց Միկենում, որոնք տևեցին մինչև նույն տարվա դեկտեմբերի 4–ը[197]։ Աշատանքը ավելի ծանրացավ հունական Հնագիտական հասարակության հետ կոնֆլիկտի պատճառով, որը Շլիմանին հսկելու համար այնտեղ ուղարկեց Պանագիոտիս Ստամատակիսին, բացի այդ Շլիմանը շարունակ խախտում էր հունական մշակույթի նախարարության հետ կնքած համաձայնագիրը։ Կողմնակի անձանց շոկի մեջ էր գցում Շլիմանի և Ստամատակիսի բացահայտ թշնամական հարաբերությունները[198]։
Սեպտեմբերին պարզ դարձավ, որ Միկենում հայտնաբերվել է մ․թ․ա․ II հազարամյակի քաղաքակրթություն, գտածոները տրոյական գանձերից ավելի էֆեկտիվ էին համընկնում էին աշխարհագրագետ Պավսանիասի նկարագրություններին։ Շլիման ոչ մի կերպ չէր կարողանում գտնել Ագամեմնոնի դամբարանը, որը նրա նպատակն էր, չնայած գտածոների մեջ հանդիպում էին ոսկյա զարդերի կտորներ։ Հոկտեմբերի 9–ին Շլիմանը ստիպված էր ընդհատել աշխատանքները․ թուրքական կառավարությունը կանչել էր նրան Տրոադա, որպեսզի նա լինի Բրազիլիայի կայսր Պեդրու II–ի անձնական գիդը՝ իր սեփական պեղումները մեկնաբանելու համար, որին ուղեկցում էր Բրազիլիայում Ֆրանսիայի լիազոր դեսպան կոմս Գոբինոն և նկարիչ Կարլ Հենինգը։ Շլիմանի և Գոբինոյի միջև միանգամից առաջացավ հակակրանք, ընդ որում նա անվանեց հնագետին խաբեբա և նույնիսկ խելագար։ Իսկ Բրազիլիայի կայսրը մեծ հետաքրքրությունով էր հետևում պեղումներին, և Շլիմանին հաջողվեց նրան համոզել, որ հենց Հիսսարլիկն է համարվում հոմերական Տրոյան[199]։ Հետո կայսրը ցանկացավ տեսնել նաև Միկենում կատարվող պեղումները, ընդ որում անձրևի պատճառով նրան ընդունեցին կիկլոպյան դամբարաններից մեկում («Կլիտեմնեստրայի գանձարանում») և նույնիսկ այնտեղ ընթրիք մատուցեցին[200]։
Նոյեմբերի վերջին պարզ դարձավ, որ արքայական դամբարանների բացահայտմանը քիչ է մնացել։ Աշխատանքները բարդանում էին մշակույթի նախարարության հետ կոնֆլեկտի պատճառով, դրա համար էլ Շլիմանը շտապում էր ավարտել պեղումները մինչև Նոր տարի, համարելով, որ թույլատվությունը մինչև հաջորդ տարի չի երկարացվի։ Հորդառատ անձրևները հեղեղում էին պեղումները, աշխատողները շարունակ հիվանդանում էին։ Սոֆյա Շլիմանը այդ ժամանակ ուղևորվել էր դեպի Աթենք և Միկեն բերեց Հնագիտական հասարակության փոխնախագահին, որի ուղեկցությամբ սկսվեց արքայական դամբարանննրի բացումը։ Դրանք հինգ էին, ինչպես և գրված էր Պավսանիասի մոտ։ Նոյեմբերի 28–ին Շլիմանը հեռագիր ուղարկեց թագավորին․
Անսահման երջանկությամբ տեղակացնում եմ Ձերդ Մեծություն, որ գտել եմ գերեզմաննեը, որոնք համաձայն Պավսանիասի համարվում են Ագամեմնոնի, Կասսանդրաի, Էվրիմեդոնի և նրանց ընկերների դամբարաններы: Ես գերեզմաններում գտել եմ մեծ քանակությամբ գանձեր մաքուր ոսկուց՝ հնացած իրերի տեսքով։ Այս գանձերը բավարար են, որպեսզի լրացնեն մի մեծ թանգարան, որը կդառնա ամենահիասքանչ թանգարանը աշխարհում և իր գեղեցկությամբ միշտ կգրավի հազարավոր օտարերկրացիների։ Քանի որ ես աշխատում եմ միայն ու միայն գիտության նկատմամբ սիրո համար, ապա պարզ է, որ ոչ մի պահանջ չեմ ներկայացնի այդ գանձերի համար, այլ մեծ ցնծությամբ բոլորը կընծայեմ Հունաստանին։ Թող դրանք դառնան ազգային անծայրածիր հարստության հիմնաքարը[201]։ |
Սակայն, գլխավոր բացահայտումները, կատարվեցին հետագայում՝ նոյեմբերի 29–ից մինչև դեկտեմբերի 4–ը ընկած հատվածում։ Աշխատանքները բարդացան անձրևների պատճառով, հողը դամբարաններում վերածվել էր ծեփամածիկի, հաճախ աշխատողները ստիպված էին լինում երկար սպասել, որպեսզի դրանք չորանային։ Արքայական դամբարաններում հայտնաբերվեցին վնասված կմախքներ, որոնց դեմքերին դրված էր ոսկյա դիմակներ։ Շլիմանին այս գտածոն հիասթափեցրեց։ Հոմերոսի մոտ ոչինչ չկար գրված դիմակների մասին։ Կմախքների փորձաքննությունից (մնացորդները փոշիացել էին մաքուր օդում, այդ պատճառով էլ Նաֆպլիոնից հրավիրվեց Պերիկլես անունով մի նկարիչ, որը նկարեց բոլոր օրգանական օբյեկտները) և գտածոների գրանցումից հետո Շլիմանը ապացուցեց դամբարանում տասներկու տղամարդկանց, երեք կանանց և երկու երեխաների առկայութուն։ Ենթադրվում էր, որ նրանց սպանել և հուղարկավորել են նույն ժամանակ։ գանձերը ավելի շատ էին, քան Տրոյայում․ բոլոր ոսկյա գտածոների քաշը կազմել էր 13 կգ։ Շլիմանը հետագայում ափսոսաց, որ նախօրոք կնքել էր համաձայնագիր այն մասին, որ իր կողմից գտած բոլոր գանձերը անցելու էին կառավարությանը, որպես ազգային սեփականություն[202]։ Հնագետները պեղումներից հետո վերադարձան տուն տարբեր ժամանակ․ Սոֆյան վերադարձավ Աթենք դեկտեմբերի 2–ին, Շլիմանը՝ երկու օր հետո, Ստամատակիսը հասցրեց գտածոները Ազգային բանկ դեկտեմբերի 9–ին։ Շլիմանը հայտարարեց մինչ այժմ անհայտ քաղաքակրթության բացահայտման մասին և լի պատմական տեղեկատվության մասին, որը պարունակվում է «Իլիական»–ում[203]։ Նա պեղումները վերածեց գովազդի և տեղեկությունները տարածում էր անգլիական «Թայմս» օրաթերթով, որտեղ 1876 թվականի սեպտեմբերի 27–ից մինչև 1877 թվականի հունվարի 12–ը հրատարակվեց 14 հոդված (ներառյալ 5 հեռագրային նշում)[204]։
1877 թվականի մարտի 22–ից մինչև հունիսի 22–ը Շլիմանը անցկացրեց Լոնդոնում, որտեղ պատրաստվում էր Միկենի մասին գիրքը հրապարակելուն։ Նա պայքարում էր բազմաթիվ քննադատական հոդվածների դեմ։ Կուրցիուսը հայտարարեց, որ դիմակների ոսկին շատ բարակ է այդքան հին դարաշրջանի համար, այդ պատճառով էլ «Ագամեմնոնի դիմակ»–ը համարվում է Քրիստոսի բյուզանդական պատկեր, ոչ ավելի քան Х դարի[205]։ Շլիմանը ամառը անցկացրեց Իտալիայում, հետո վերադարձավ Լոնդոն, իսկ Աթենք վերադարձավ միայն սեպտեմբերի 27–ին։ Իր սովորության պատճառով (նա սիրում էր լողալ ցանկացած եղանակի, նույնիսկ ձմռանը) նոյեմբերին նրա մոտ սկսվեց ականջների բորբոքում, իսկ նոյեմբերի 7–ից մինչև 12–ը Շլիմանը անցկացրեց Վյուրցբուրգում՝ բժիշկների մոտ կոնսուլտացիաներ անցնելով։ Նոյեմբերի 20–ից մինչև դեկտեմբերի 17–ը նա նորից վերադարձավ Լոնդոն։ Դեկտեմբերի 7–ին լույս տեսավ նրա թվով չորրորդ գիքը՝ «Միկեններ» վերնագրով[206]։
«Իլիոնական պալատ»
[խմբագրել | խմբագրել կոդը]1878 թվականին Շլիմանը սկսեց կառուցել մի նոր վիթխարի տուն, որը հարմար կլիներ գտածոների տեղադրման և ընտանիքի համար (չորս անհաջող ծննդաբերություններից հետո Սոֆյան 1878 թվական մարտի 16–ին ծնեց Ագամեմնոնին։ Որպես ճարտարագետ, Շլիմանը հրավիրեց իր ընկերոջը՝ Էռնստ Ցիլլերին։ Շինարարության վրա ծախսվեց 890 000 ֆրանկ։ Տունը, որը գտնվում էր Աթենքի կենտրոնում, ստացավ «Իլիոնական պալատ» անվանումը։ Այն կազմված էր 25 սենյակից, ներառյալ 2 սենյակ թանգարանի համար և կահավորված էր անտիկ դարաշրջանի ոճով, ինչպես և նկարագրում էր Շլիմանը։ Անհամբեր Շլիմանը համաձայնվեց սպասել երեք տարի, տունը ձևավորելու համար (դրանով զբաղվում էր սլովենացի նկարիչ Յուրի Սուբիկը)։ Տունը ամբողջությամբ արտացոլում էր տիրոջը, օրինակ, կահույքը պատրաստված էր նրա ուզած ձևով, այդ պատճառով էլ մնացածի համար դա անհարմար էին, բացակայում էին փափուկ կահույքը, գորգերը և վարագույրները, որոնք Շլիմանի կարծիքով բացակայում էին միկենյան դարաշրջանում։ Հյուրերին Շլիմանը ընդունում էր իր գրադարանում, իսկ բացի դրանից նա ուներ երկու աշխատասենյակ՝ ամառային և ձմեռային։ Լոգասենյակում գործում էր միայն սառը ջուր[207]։
1878 թվականի ամառը՝ Շլիմանը անցկացրեց Փարիզում, իսկ օգոստոսի վերջից մինչև հոկտեմբերի սիկզբ՝ Իթաքայում, փորձելով այնտեղ գտնել Ոդիսևսի գործունեության հետքեր, ով նրա կարծիքով պետք է ապրած լիներ միկենյան դարաշրջանում։ Ոչինչ չգտնելով (ինչպես նաև 1868 թվականին), Շլիմանը Ստամբուլում ստացավ թույլատրություն Տրոյայում պեղումներ կատարելու համար, որը կատարեց հոկտեմբերի 9–ից մինչև նոյեմբերի 27–ը ընկած ժամանակահատվածում՝ Վիրխովի օգնությամբ։ Հաջողվեց գտնել մի քանի փոքր գանձեր, ներառյալ թրծակավ ծաղկաման, որը լցված էր ոսկյա զարդերով (հոկտեմբերի 21)։ Շլիմանը այդ ժամանակ վերականգնեց Սերգեյի հետ նամակագրական կապը և խնդրեց իրեն ուղարկել Վասիլի Տրեդիակովսկի «Տելեմահիդա» գիրքը, որով մի ժամանակ սովորում էր ռուսերեն։ Հնարավոր էր, որ նա փորձում էր ավելացնել իր գրադարանը հազվագյուտ գրքերով[208]։
1880-ական թվականների պեղումները և ուղևորությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրոյան և Օրխոմենը։ Հավաքածուների նվիրումը Գերմանիային
[խմբագրել | խմբագրել կոդը]1879 թվականի մարտի 27–ից մինչև հունիսի 4–ը Շլիմանը նորից պեղումներ անցկացրեց Տրոյայում։ Նոր հրովարտակով, նա պարտավորվում էր թուրքական կողմին տալ գտածոների երկու երրորդը։ Վիրխովը շարունակում էր ուղեկցել հնագետին, ցույց տալով նրան մեծ կազմակերպչական օգնություն։ Նա առաջարկում էր Շլիմանին պեղումնավայրում անցկացնել մեծ գիտական կոնֆերանս՝ նրա արդյուքների քննարկման նպատակով։ Նա փոխել էր մեթոդը, արդեն պեղումները կատարվում էր հորիզանական ուղղությամբ, շետրը շերտի հետևից մաքրելով։ Ապրիլին Շլիմանին և Վիրխովին առաջին անգամ միացավ Է․ Բյուրնուֆը, որը ձեռնամուխ եղավ գտածոների նկարագրմանը, հատկապես ուշադրություն էր դարձնում գերեզմաններին։ Պրոֆեսիոնալ մարդաբանների և հնագետների հետ շփումը Շլիմանին ստիպեց չափավորել իր կտրականությունը[210]։ Հատկանշական է, որ Վիրխովը, ծանոթանալով Շլիմանի պեղումների մեթոդին, ճանաչեց իրենց հեղափոխական բնույթը և համարում էր դրանց Հիսսարլիկի համար արդարացված պայմաններ։ Գիտակցելով, որ պետք է ոչնչացնել ավելի վաղ ժամանակվա մշակութային շերտը, նա հայտարարեց․
…Ուսումնասիրելով ավերակների մեծ մասը, կարող եմ ասել հետևյալը․ ես մտածում եմ, եթե պահպանեմ դրանք, ապա դժվար թե այն կհետաքրքրի գիտության և մշակույթի պատմության մասնագետներին։ Ես գիտակցում եմ, որ դա իր հերթին սրբապղծություն է։ Պարոն Շլիմանի արած կտրվածքը անցնում էր տաճարի միջով, նրա մասերը նետվել էին երկու կողմերը և մասամբ լցվել էին հողով, ու դժվար կլինի այն վերականգնել։ Բայց, առանց կասկածի, եթե Շլիմանը չհեռացներ շերտը շերտի հետևից, ապա չէր լինի այն մակարդակի վրա, որտեղ հիմա գտնվում է (որը հենց նրա հիմնական խնդիրն էր), և որտեղ գտնվեցին գտածոների հիմնական մասը…[211]: |
Չնայած Շլիմանին չհաջողվեց հրապուրել Վիրխովին հետագա պեղումներով, նրանք դարձան մոտիկ ընկերներ և երբեմն փոխանակվում էին անձնական տեղեկություններով (արխիվում պահպանվել է մոտավորապես 600 նամակ)։ Վիրխովը բուժզննում անցկացրեց Սոֆյա Շլիմանին և խորհուրդ տվեց նրան հանգստանալ Բադ Կիսինգենում, որտեղ Շլիմանները անցկացրին 1879 թվականի ամառը։ Այնտեղ այդ ժամանակ գտնվում էր նաև Օտտո ֆոն Բիսմարկը, ով հնագետին հրավիրեց ընթրիքի, իսկ Հենրիխը նվիրեց նրան «Միկեն» գրքի մի օրինակ։ Օգոստոս–սեպտեմբերին Սոֆյան երեխաների հետ տեղափոխվեց Բոլոնիա, որտեղ փոքրիկ Ագամեմնոնը լուրջ հիվանդացավ, իսկ Շլիմանը Վիրխովի կնոջը գրեց, որ պրոֆեսորը փրկել է իր որդու կյանքը[212]։
1879 թվականին, Վիրխովի հետ մշտական նամակագրության շնորհիվ, Շլիմանը որոշեց փոխանցել իր տրոյական հավաքածուները Բեռլին։ Մասամբ դա կապված էր Բիսմարկի հետ կապից։ Կառավարության և Բեռլինի թանգարանների տնօրեն՝ Շյոնեի հետ նամակագրությունը երկարաձգվեց, քանի որ հնագետը ցանկանում էր ստանալ Բեռլինի պատվավոր քաղաքացիություն։ Տարվա վերջին Շլիմանը թույլատվություն ստացավ Հունաստանի կառավարությունից և Բեռլին ուղարկեց հավաքածուներից 15 արկղ, որոնք տեղափոխվեցին Ազգագրական թանգարանի մինչպատմական բաժին։ Դրա համար Շլիմանը Գերմանիայի ռեյխսկանցլեր Բիսմարկի կողմից ստացավ շնորհակալություն։ 1880 թվականի օգոստոսի 9–ին Բեռլինում կայացավ գիտնականների մեծարում, որտեղ ներկա էր Շլիմանը և Արկտիկայի հետազոտող Ադոլֆ Էրիկ Նորդենշելդը։ 1880 թվականի նոյեմբերին նա արոշեց թանգարանին փոխանցել ամբողջ իր տրոյական հավաքածուն, բայց պահանջելով, որ «սրահները, որտեղ պետք է տեղադրվեն հավաքածուները, ընդմիշտ կրելու են նրա անունը և պետք է լիազորված լինեն կայսրերի կողմից»։ Նա մեծ քանակությամբ գումար ծախսեց Կալվերտի հավաքածուները գնելու համար, և 1881 թվականի սկզբին Բեռլին ժամանեց ևս 40 արկղ՝ հնություններով, որոնք պաշտոնապես ընդուվեցին կայսր Վիլհելմ I–ի կողմից՝ հունվարի 24–ին[213][214]։
1880 թվականը Շլիմանի համար սկսվեց ակադեմիկոս Լ․ Ստեֆանի քննադատական հոդվածով, ով հայտարարեց, թե միկենյան և տրոյական գտածոները կես հազարամյակով ավելի երիտասարդ են, քան որոշել էր Շլիմանը։ Դրանք պատրաստվել էին Պարսկաստանում կամ Հարավային Ռուսաստանի տափաստաններում, իսկ Փոքր Ասիայում և Բալկաններում նշվել են տևտոնական ազգերի կողմից ոչ ավելի քան մեր թվարկության 3-րդ դարում[215]։ Նոյեմբերին հունական կառավարությունը թույլատվություն տվեց Շլիմանին Օրխոմենում պեղումներ կատարելու համար, և նա ուղևորվեց Սկրիպա գյուղ։ Պեղումները տևեցին նոյեմբերի 16–ից մինչև դեկտեմբերի 8–ը։ Օգտվելով Պավսանիասի նկարագրություններից, Շլիմանը հայտնաբերեց գանձարան՝ գմբեթավոր դամբարան, Միկենում գտածի նման։ Այն ամբողջությամբ փլուզվել էր, հետաքրքիր գտածոները նույնպես քիչ էին։ Որոշվեց պեղումները տեղափոխել մինչև հաջոր գարուն, բայց արդյունքում վերսկսվեց 1886 թվականին։ Այս պեղումները ուշագրավ էին նրանով, որ Շլիմանը առաջին անգամ օգտագործում էր կանանց նուրբ աշխատանքների և փոքր իրերի մաքրման համար։ Աշխատողների գրեթե կեսը կանայք էին[216]։
1880 թվականին Շլիմանի որդին՝ Սերգեյը, այնպես արեց, որ նրա հայրը դառնա Բնագիտության, մարդաբանության և ազգագրության հասարակության անդամ՝ Մոսկվայի պետական համալսարանում։ Հնագետը նամակ ուղարկեց Հասարակության նախագահ՝ Գ․ Ե. Շուրովսկուն, և նրան ուղարկեց «Իլիոն» երկհատորանի գիրքը։ 1881 թվականի հունիսին Շլիմանը դարձավ Հասարակության անդամ՝ հանդիպումներին մասնակցելու իրավունքով, բայց օգտվել դրանից այդպես էլ չկարողացավ[217]։ Բացի այդ, Լոնդոնում Շլիմանը իր որդու հետ հանդիպման ժամանակ, նրան փոխանցեց 180 հնագիտական առարկա, որպեսզի նա փոխանցի դրանք սենատոր Ա. Ա. Պոլովցովին[218]։ Շլիմանը այդ ընթացքում մտածում էր Ռուսաստան վերադառնալու մասին, որպեսզի Էրմիտաժում կազմակերպի տրոյական հնությունների ցուցահանդես, և հնարավոր է, որ կատարի պեղումներ հարավային մարզերում, լեգենդար Կոլխիդայի պատմական գոյությունն ապացուցելու համար[219]։
Աթենքում Շլիմանը նամակ ստացավ Վիլհելմ Դյորպֆելդի կողմից, որը թույլտվություն խնդրեց նրանից իր մոտ աշխատանքի ընդունվելու համար։ 1881 թվականի հոկտեմբերին թուրքակական կառավարությունը վերականգնեց տրոյական պեղումների հրովարտակը։ Պեղումները սկսեցին 1882 թվականի մարտի 1–ին։ Շլիմանի աշխատակազմում, բացի Դյորպֆելդից, աշխատում էր նաև ավստրիացի ճարտարապետ Ի. Հեֆլերը, ինչպես նաև Նիկոլաուս Զաֆիրոսը։ Շլիմանը փոխել էր իր մեթոդը․ արդեն 160 աշխատողների շնորհիվ լցվել էին 250 հորեր, որոնց շնորհիվ հնագետները կարողանում էին ճիշտ կերպով որոշել մշակութային շերտերի տեղադրությունը[220]։ Չորս շաբաթվա պեղումների արդյունքում Շլիմանը ստիպված էր ընդունել, որ սխալվել էր մշակութային շերտերի տարիքի գնահատման հարցում, իսկ «Պրիամոսի գանձ»–ը համենայնդեպս հազարամյակով մեծ էր Տրոյական պատերազմից։ Հետագա աշխատանքները ընդհատվեցին թուրքական իշխանությունների արգելքով՝ գտածոների չափումների և լուսնկարելու համար։ Մալարիա հիվանդության պատճառով Շլիմանը 1882 թվականի հուլիսի 22–ին հեռացավ պեղումնավայրից[221]։
Ուղևորություն դեպի Գերմանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մալարիա հիվանդությունից տանջվելով, Շլիմանը ընտանիքով ուղևորվեց Ավստրիա և Գերմանիա։ 1882 թվականի օգոստոսի 9–ից մինչև սեպտեմբերի 5–ը Շլիմանը բուժվում էր Մարիենբադում, սակայն բուժման կուրսը ընդհատեց Ֆրանկֆուրտում ելույթի պատճառով (օգոստոսի 13 – 18), որը հանգեցրեց մալարիայի ուժեղ նոպայի։ Նա բողոքում էր հոգնածությունից։ Հաջորդ տարի, 61-ամյա Շլիմանը վիրավորվեց ձիարշավի ժամանակ, երբ միաժամանակ ընկավ ձիուց, իսկ ձին ընկավ նրա վրա։ Վնասվածքը չխանգարեց նրա Անգլիա տեղափոխվելուն, որպեսզի դառնա Օքսֆորդյան Կունիս քոլեջի պատվավոր անդամ, 1883 թվականի հունիսի 13–ին նա դարձավ Օքսֆորդի համալսարանի պատվավոր դոկտոր[222]։
1883 թվականի հունիսի 15–ին Շլիմանը կնոջ և երկու երեխաների հետ ուղևորվեց Նոյշտրելից, իսկ հաջորդ օրը գնաց իր հայրենիք՝ Անկերսհագեն, որտեղ ընտանիքը մնաց մինչև հուլիսի 12–ը։ Այն տունը, որտեղ անցել էր Շլիմանի մանկությունը, ապրում էր նրա հորեղբոր որդին՝ քահանա Հանս Բեքքերը։ Չնայած նրան, որ Շլիմանը մնալու համար վճարեց 3000 մարկ, Բեքքերները Շլիմանների հետ անվստահությամբ էին վարվում։ Դատելով քահանայի աղջկա՝ Ավգուստին Բեքքերի, հիշողություններից, Շլիմանի տարօրինակությունը անցնում էին բոլոր սահմանները։ Օրինակ, նա սկզբունքի պատճառով երեխաների հետ շփվում էր միայն հին հունարենով, որը նրանք չէին հասկանում, իսկ տեղի բնակիչների և բարեկամների հետ խոսում էին բացառապես գերմաներեն բարբառով։ Շլիմանը արթնանում էր առավոտյան ժամը չորսին, երկու ժամ զբոսնում էր ձիով, իսկ հետո լողում էր Բորզնե լճում։ Միաժամանակ Շլիմանը մեծահոգի ու առատաձեռն էր, պատրաստակամորեն հանձնում էր նվերներ և կատարում բարեգործություններ[223]։ Այստեղ նա հանդիպեց 75–ամյա Կառլ Անդերսի ու նույնիսկ 60-ամյա Միննա Մայնկի հետ, որին «Ինքնակենսագրության» մեջ նկարագրում էր, որպես իր կյանքի գլխավոր սեր։ Հուլիսի 18–ից մինչև օգոստոսի 16–ը Շլիմանը բուժվում էր Բադ–Վիլդունգենում, իսկ սեպտեմբերին եղավ Մեծ Բրիտանիայում, պատրաստվելով իր «Տրոյա» գրքի հրապարակմանը, որտեղ նա ուղղեց իր ավելի վաղ բացահայտումները[224]։
Տիրնիֆ։ Կրետեում պեղումների փորձերը
[խմբագրել | խմբագրել կոդը]1884 թվականի մարտի 18–ապրիլի 16–ը Տիրնիֆում Շլիմանը և Դյորպֆելդը կատարեցին պեղումներ։ Նրանք վարձեցին 60 աշխատող՝ տեղի բնակիչներից, բայց չկարողացան ապրել քոթեջներում և տեղափոխվեցին Նաֆպիլոնա «Գրանդ-հյուրանոց», որտեղից մինչև պեղումնավայր 4 կմ էր։ Չնայած իր տարիքին՝ Շլիմանը ամեն օր արթնանում էր ժամը 03:45–ին, մալարիայի համար ընդունում էր 4 գրան քինին և գնում էր նավահանգիստ, այնտեղ նրան սպասում էր վարձած ձկնորսը, որը նրան տանում էր մինչև ծոցի մեջտեղ, և նա լողում էր բաց ծովում 5–10 րոպե՝ ցանկացած եղանակի։ Դրանից հետո Շլիմանը սուրճ էր խմում և ձիավարում էր մինչև Տիրնիֆ։ Նա մինչև աշխատանքի սկիզբը նախաճաշում էր Դյորպֆելդի հետ[225]։
Հնագետների առաջին խնդիրը հողի վերին շերտի մաքրումն էր և միջին դարափուլերի պեղումները, որտեղ գտնվում էին գյուղատնտեսական շինություններ։ Հետախուզությունը ապացուցեց, որ մշակութային շերտը այստեղ հասնում էր 6 մ հաստության։ Շլիմանը օգտագործում էր երկայնական և լայնակի խրամատների մեթոդը, ինչպես նաև մաքրում էր պալատի արևելյան կողմի մուտքերը[226]։ Ինչպես պարզվեց, արքայական պալատը գտնվում էր Տիրնիֆում և նման էր «Իլիականի» նկարագրություններին։ Դյորպֆելդը գրում էր իր ավագ գրծընկերոջը՝ Ճարտարապետ Ֆ. Ադլերին․
Բոլոր պատերը ծածկված էին մեկ–երկու սմ հաստությամբ կրային լուծույթով, որը դեռևս պահպանվել էր որոշ տեղերում։ Դրա որոշ կտորներ (պատից պոկված) ծածկված էին գեղեցիկ գեղանկարով․ օգտագործվել էր կարմիր, կապույտ, դեղին, սպիտակ և սև ներկեր։ Հանդիպում էին հին զարդանկարներ (օրինակ, Օրխոմենի առաստաղի գրեթե ճշգրիտ պատճենը՝ սպիրալների և վարդաքանդակների պատկերով)։ Ամենակարևորը գտնված ֆրիզն էր, որը շատ էր նման միկենյան ֆրիզի։ Սա մեծ ուրախություն է, որ գրեթե բոլոր պատերը պահպանվել են մինչև կես մետր բարձրության և անկյուններում գտնվում են մեծ քառակող միավորներ… Իսկ հիմա վստահաբար կարելի է կազմել հիմնական ծրագիրը[227]։ |
Ապրիլին Շլիմանը հեռացավ պեղումնավայրից՝ հանձնարարելով այն Դյորպֆելդին։ Նա բացատրեց դա հոգնածությամբ, բայց Ֆ․ Վանդենբերգի կարծիքով, նա կորցրել էր Տիրնիֆում Տրոյական պատերազմի մասին պատմական ապացույցներ գտնելու հույսը՝ բոլոր գտած իրերը ավելի հին էին[228]։ «Տիրնիֆ» գրքի հիմնական հեղինակը Դյորպֆելդն էր, որը հրատարակվեց Շլիմանի կողմից 1886 թվականին։ Հայտնաբերված որմնանկարները, մեծ մեգարոնները և այլ օբյեկտները աստիճանաբար հանգեցրին գիտության հասարակության կողմից առանձին միկենյան քաղաքակրթության ճանաչման։ Օգոստոսի վերջին Շլիմանը մի շաբաթով ուղևորվեց Լոնդոն՝ հրատարակչական գործերով և մինչև 1885 թվականի մայիսի 26–ը մնաց Աթենքում։ Դա բացատրվում էր Սոֆյա Շլիմանի մոր՝ տիկին Վիկտորիայի մահով[229]։ 1885 թվականի մարտին Հնագետների Լոնդոնյան արքայական համալսարանը պարգևատրեց Շլիմանին ոսկե մեդալով։ Նա հունիսին տեղափոխվեց Անգլիա պարգևատրման համար։ Այդ այցելության ժամանակ նա ենթարկվեց հայտնի հնագետ Ֆ. Պենրոուզայի (1817–1902) և անգլիական «Թայմս» օրաթերթի թղթակից Սթիլմանի հարձակումներին։ Պենրոուզը հայտարարեց, որը Տիրնիֆում գտած բոլոր օբյեկտները բյուզանդական ծագման են, և հարցը բարձրացրեց Հասարակության ժողովին Հելլադայի ուսումնասիրման համար։ Արդյունքում Սթիլմանը ընդհանրապես չներկայացավ, իսկ Պենրոուզը հրապարակայնորեն ընդունեց սխալը և Շլիմանից ներողություն խնդրեց[230]։
Այնուհետև հնագետը ուղևորվեց Ստամբուլ և գնեց Օտտոմանյան թանգարանից 1878–1879 և 1882 թվականների պեղումների ամբողջ տրոյական կերամիկան։ Այդ նյութերի քննարկմամբ նա զբաղվում էր Աթենքում՝ հոկտեմբերի 25–դեկտեմբերի 2–ը։ Բացի այդ, օգոստոսին Սոֆյան երեխաների հետ որոշ ժամանակ անցկացրեց Շվեյցարիայում, որտեղ Շլիմանը շփվեց բժիշկ Կոնի հետ՝ իր ապագա կենսագրի՝ Էմիլ Լյուդվիգի, հոր հետ[231]։
Շլիմանի հետագա ծրագրերի մասին իր կենսագիր Ֆ․ Վանդենբերգը գրել է․
Շլիմանի նույնիսկ ամենախիստ քննադատը (իսկ այդպիսիները շատ էին) ստիպված էր ընդունել, որ տարբեր տեղերի պեղումների հետևանքով գտած իրերի միջև կար հատուկ համակարգ․ նրա տրոյական տեսությունները գտան իրենց շարունակությունը Միկենում, իսկ հսկա միկենյան մշակույթը՝ Տիրնիֆում, միակ բանը, որը բացակայում էր, դա ապացույցն էր, որ հոմերական դարաշրջանի արմատները գտնվում էին Կրետեում[232]։ |
Կրետեում պեղումներ սկսելու փորձը Դյորպֆելդը և Շլիմանը ձեռնարկեցին 1886 թվականի մայիսին, երբ ուղևորվեցին Հերակլիոն (Կրետեն այն ժամանակ թուրքական տիրապետության տակ էր)։ Կղզու նահանգապետը դեմ չէր կատարվող աշխատանքներին, և Շլիմանը սկսեց բանակցություններ վարել բլրի սեփականատիրոջ հետ, որը շատ էր նման Հիսսարլիկին։ Վերջինը հաստատում էր, որ բլրում աճում են 2500 ձիթենիներ, դրա համար էլ վնասը գնահատեց 100 000 ֆրանկ՝ ոսկով, որը տասնակի անգամ գերազանցում էր իրական գնի։ Շլիմանը դիմեց Կրետեի հնագիտական հասարակությանը և Հերոկլիոնի հնագիտական թանգարանին, բայց դրանց ընդհանուր ղեկավար՝ դոկտոր Յոզիֆես Հացիդակիսը, առաջարկեց Շլիմանին հեռանալ, քանի որ որոշումը ընդունվելու էր աստիճանաբար։ Գնալով Լոնդոն Տիրնիֆի պեղումների հաշվետվությունով՝ Շլիմանը հիվանդացավ, իսկ հանգիստը Օստենդեում հանգեցրեց ականջների հերթական բորբոքմանը[233][234]։
Ճանապարհորդություն դեպի Եգիպտոս
[խմբագրել | խմբագրել կոդը]1886 թվականի ձմեռը Շլիմանը ցանկանում էր անցկացնել Եգիպտոսում, քանի որ հիվանդացել էր թոքերի բորբոքումով և տանջվում էր ականջների ցավից։ Սոֆյան հրաժարվեց ուղևորվել երեխաների հետ, և Շլիմանը ժամանեց Ալեքսանդրիա մենակ։ Նրա գործունեության ակտիվ բնույթը չէր կարող սահմանափակվել հյուրանոցի հանգստով, և դրա համար էլ Շլիմանը վարձեց առագաստանավ նավասենյակով, որով 1886 թվականի դեկտեմբերի 8–1887 թվականի հունվարի 10–ը նավարկեց Նեղոսով՝ Ասյուտից մինչև Աբու Սիմբել։ Նավի և աշխատակազմի վարձումը կազմեց 9000 մարկ, որ հավասար էր տան գնի։ Ճանապարհորդության ընթացքում նա գնեց բազմաթիվ հին եգիպտական առարկաներ, ներառյալ 300 ծաղկաման Բեռլինում Շլիմանի թանգարանի համար։ Վերադառնալով Ալեքսանդրիա՝ Շլիմանը ձեռնամուխ եղավ գտնելու Ալեքսանդր Մակեդոնացու դամբարանը և համառորեն իր մոտ հրավիրեց Վիրխովին։ Նա եկավ փետրվարի վերջին, երբ աշխատանքները արդեն ընդհատվել էին։ Շլիմանը պեղումները սկսեց քաղաքի կենտրոնում Ռամլե գնացքի կայարանում և գտավ քրիստոնեական եկեղեցու հիմքը։ Հետո կառավարությունը տեղափոխեց նրան արվարձան, որտեղ ժամանակին եղել են Պտղոմեոսների արքայական պալատները։ Չնայած գրություններ չկային, Շլիմանը հաստատում էր, որ 12-մետրանոց փոսի մեջ գտել է Կլեոպատրայի քանդակագործական դիմանկարը, որը մաքսանենգության միջոցով դուրս բերեց Եգիպտոսից։ Ըստ որոշ տեղեկությունների, Շլիմանը չէր գտել այդ քանդակը, այլ գնել էր «սև շուկայում»[235][236].
Աթենք վերադառանալուց հետո պարզվեց, որ բրոնխաբորբը բուժել չհաջողվեց։ Ցավալի էին նաև տեղեկությունները Կրետեից․ դոկտոր Հացիդիակիսին հաջողվեց իջեցնել գինը մինչև 75 000 ֆրանկ, և Շլիմանը հակված էր չափից ավելի վճարել (նա վաճառեց Կուբայի երկաթուղային կազմակերպության ակցիաները)։ Սակայն պարզվեց, որ Կնոսոսի բլուրը մեծ մասով արդեն վաճառվել էր, իսկ դոկտորը պահանջում էր վերադարձնել բոլոր գտածոները Հերակլիոնի թանգարանին, և Շլիմանը հրաժարվեց պայմանագրից։ Իր 67-ամյակին (1889 թվականին) նա խոստովանեց ընկերոջը․
Ես ուզում եմ ավարտել իմ ամբողջ կյանքի աշխատանքը մեծ գործով՝ Կնոսոսի արքաների հին միչպատմական պալատի պեղումներով՝ Կրետեում, որը երեք տարի առաջ, կարծես, թե հայտնաբերել եմ[237]։ |
Կյանքի վերջին տարիները։ Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]1887 թվականի ամռանը Շլիմանների ընտանիքը ուղևորվել էր Շվեյցարիա և Գերմանիա՝ բուժման նպատակով։ Վերադառնալուց հետո Շլիմանը իր միջոցների մի մասը հատկացրեց Աթենքում Գերմանական հնագիտական համալսարանի շենքի կառուցման համար։ Շինարարությունը կատարվում էր Է․ Ցիլլերի ծրարգով։ Համալսարանի տնօրենը այն ժամանակ Վ․ Դյորպֆելդն էր։ 1888 թվականի ձմռանը Շլիմանը նորից ուղևորվեց Եգիպտոս՝ Վիրխովի ուղեկցությամբ։ Հունվարի 30–ին ստացավ թույլտվություն Ալեքսանդրիայում՝ Կլեոպատրայի պալատի որոնումների համար։ Թույլտվությունը պարզվեց ավելորդ էր։ Վիրխովը և Շլիմանը 52 օրով մեկնել էին ճանապարհորդության՝ Նեղոսով։ Այն եղավ դրամատիկ, Վադի Հալֆեյում ճանապարհորդները գերի ընկան Մահդիստների ապստամբների ձեռքում։ Այստեղ Շլիմանը հիացրեց Վիրխովին իր արաբերենի իմացությամբ, նա գիտեր Ղուրանը անգիր և կարդում էր դա տեղի բնակիչների համար, շնորհիվ արաբերեն գրելու դարձավ որ սուրբ, ոչ էլ կախարդ, այդտեղ եվրոպացիների հետ լավ էին շփվում։ Ապրիլի 13–ին Վադի Հալֆա եկավ բրիտանական հրետանավակը, և բոլորը ապահով ետ վերադարձան[238]։
Քանի դեռ Շլիմանը Եգիպտոսում էր, Սոֆյան բուժվում էր Մարիանսկե Լազնեյում։ Նա հայտնվեց հանգստավայրում միաժամանակ Շլիմանի առաջին կնոջ՝ Եկատերիան Պետրովնա Լիժինա–Շլիմանի հետ։ Նրանք մի քանի անգամ հանդիպեցին։ Քանի որ այն ժամանակվա թերթերում տպագրվում էին քաղաք այցելողների անունները, հետևաբար այնտեղ կային երկու տիկին Շլիման։ Հենրիխի վրա դա հիվանդագին տպավորություն թողեց, և նա նույնիսկ հեռագիր ուղարկեց Եկատերինային, որ կդադարեցնի վճարել նրա ծախսերը, եթե նա շարունակի անվանել իրեն «տիկին Շլիման», Սոֆյայի հետ նույն վայրում գտնվելիս։ Սակայն, հետագա նամակագրությունում նա հարցրեց, արդյոք օգնել է բուժումը և ինչպես են ապրում երեխաները[239]։
1889 թվականի ամռանը Շլիմանը ուղևորվում է Փարիզ՝ Համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար։ Նրան հաջողվում է բարձրանալ Էյֆելյան աշտարակի երկրորդ մակարդակ։ Շլիմանը նկատեց, որ աշտարակը չորս անգամ մեծ է անկերսհագենյան զանգակատնից, որին նա փոքր հասակում համարում էր ամենաբարձրը աշխարհում։ Սակայն Վիրխովի հետ հանիդպումը Շլիմանի մոտ առաջացրեց բարկություն։ Հրետանու թոշակառու կապիտան Բյոտիհերը, տարբեր հրատարակչություններում ակտիվ կերպով հրապարակել էր (ներառյալ Վիրխովի խմբագրածներում) հոդվածներ, որոնցում կար տեսություն, որ Տրոյան՝ Հոմերոսի Իլիոնը չէ, այլ մի մեծ գերեզմանատուն, դիակիզման դաշտ։ Սեպտեմբերի 13–ին Շլիմանը որոշեց հաջորդ տարի Տրոյայում կազմակերպել կոնֆերանս, որտեղ պետք էր գործնական ստուգման ենթարկվեին երկու կողմերի փաստարկներն։ Վիրխովը խորհուրդ տվեց ուշադրություն չդարձնել Բյոտիհերին, համարելով որ նա հոգեբանական խնդիրներ ունի[240]։
Շլիմանը առողջական վիճակը գնալով բարդանում էր, նա արդեն չէր լսում ձախ ականջով, աջը ցավում էր գրեթե անընդհատ, աստիճանաբար մոտենում էր ամբողջական խլությունը։ Չնայած դրան, ցուրտ և անձրևոտ նոյեմբերին նա ուղևորվեց Տրոյա, կոնֆերանսը կազմակերպելու համար, որը սկիզբը նշանակվել էր հաջորդ տարվա մարտի 25–ը։ Նա չէր խնայում ծախսերը։ Հյուրերի համար կառուցվել էր մի փոքրիկ քաղաք՝ հարմարավետ քոթեջներով, որին տեղացիները անվանեցին «Շլիմանապոլիս», ինչպես նաև կառուցեցին նեղ երկաթուղի՝ ավերակների դուրս բերման համար։ Գրեթե ողջ ձմեռը Շլիմանը անցկացրեց Հիսսարլիկում, վերադառնալով Աթենք միայն Սուրբ Ծննդին։ Կոնֆերանսին մասնակցում էին բազմաթիվ մասնագետներ, ներառյալ Ռոբերտ Վիրխովը, Ֆրենկ Կալվերտը և Կարլ Հումանը։ Արդյունքում, 1890 թվականի մարտի 31–ին նրանք ստորագրեցին «Հիսսարլիկյան հայտարարությունը», որը հիասթափեցրեց Շլիմանին, քանի որ չէր հաստատում նրա Տրոյայի տեսությունը, բայց, համենայնդեպս հերքվեց Բյոտիհերի հայտարարությունները[241]։
Ապրիլին Վիրխովը նկատեց Շլիմանի վարքագծում տարօրինակություններ, անհասկանալի խլությամբ։ Նա խոսում էր ինքն իրեն, սկսեց չարաշահել հոմերական «Փառք Աթենաս Պալլասին» խոսքը։ Շլիմանը հետազոտվում էր Ստամբուլի Գերմանական հոսպիտալի բժիշների մոտ, որոնք նրա մոտ հայտնաբերեցին երկկողմանի էկզոստոզ։ Ընդ որում, Շլիմանը հրամայեց շարունակել պեղումները, որը գլխավորում էր Դյորպֆելդը։ Պեղումները կատարվում էր հակառակ ուղղությամբ՝ բլրի հիմքից դեպի գագաթը։ Նամակներից պարզ էր դառնում, որ Շլիմանին տանջում էին հալյուցինացիաները։ Ըստ երևույթի, ականջի բորբոքային պրոցեսը արդեն ազդում էր ուղեղի վրա։ Հուլիսին Դյորպֆելդը և Շլիմանը Տրոյայում գտան վերջին գանձը՝ երեք քարե կացիններ, նեֆրիտի տարբեր տեսակներից և մեկը լազուրիտից։ Օգոստոսի 1–ին պեղումների հերթական շրջանը ավարտվեց[242][243]։
Շլիմանին վիրահատեցին 1890 թվականի նոյեմբերի 13–ին՝ Հալեում։ Վիրահատությունը ընթանում էր քլորոֆորմի անզգայացումով և տևեց 105 րոպե։ Շլիմանը չնայած տանջվում էր ուժեղ ցավերից, բայց արդեն երկու օր անց Վիրխովին նամակ գրեց՝ վիրահատության հաջող արդյունքի մասին։ Բժիշկների կամքին հակառակ, դեկտեմբերի 13–ին Շլիմանը հեռացավ հոսպիտալից և ուղևորվեց Բեռլին։ Այնտեղ նա այցելեց իր հավաքածուների ցուցահանդեսին, հանդիպեց Վիրխովի հետ և ուղևորվեց Փարիզ։ 1890 թվականի ձմեռը շուտ եկավ, և Շլիմանը մրսեցրեց վիրահատված աջ ականջը, մոռանալով դնել բամբակե խծուծ։ Կնոջը ուղարկված նամակներում նա նշում էր, որ հանդիպել է բնակելի բնակարանի կառավարչի հետ և շտապում է ուղևորվել Աթենք, որպեսզի հասցնի ուղղափառության Սուրբ Ծննդին։ Նեապոլում ցավերը վերսկսեցին, դեկտեմբերի 24–ին, միայն, Շլիմանը բժշկից պահանջեց դեղատոմս։ Դեկտեմբերի 26–ի առավոտյան նա գնաց բժշկի մոտ, սակայն Պյանցցա դելլա Սանտա Կարիտայի շրջակայքում կորցրեց գիտակցությունը։ Ոստիկանները գրպանում գտան բժիշկ Կոցոլինիի տված դեղատոմսը, որով ճանաչեցին Շլիմանին։ Գիտակցությունը կորցրած հնագետին հասցրին Պյացցո Ումբերտո հյուրանոց։ Այս իրադարձության պատահական վկա դարձավ Հենրիկ Սենկևիչը, որը գտնվում էր նույն հյուրանոցում․
Մինչ ես նստած էի, <…> հյուրանոց բերեցին մի մահացող անձնավորության։ Նրան բերում էին չորս հոգի, նրա ձեռքերը անօգնական կախված էին, աչքերը փակ էին, դեմքը գորշ գույնի էր։ Այդ թախծոտ խումբը անցավ իմ կողքով, իսկ մի րոպե անց իմ բազմոցին մոտեցավ հյուրանոցի մենեջերը և հարցրեց․
– Դուք գիտեք, թե ով է այս հիվանդը՞: Խեղճ «մեծն Շլիման»։ Գտավ Տրոյան և Միկենը, արժանացավ անմահության և հիմա մահանում է … Արդեն Կահիրեում թերթերից իմացա, որ նա մահացել է[244]։ |
Շլիմանի վիճակը ծայրահեղ ծանր էր։ Շլիմանին հետազոտելու համար հյուրանոց էին հրավիրել պրոֆեսոր ֆոն Շրոնին, որը տվեց հետևյալ ախտորոշումը՝ երկկողմանի թարախային ականջաբորբ, ձևափոխված մենինգիտի, և միակողմանի լուծանք։ Շտապ գումարվեց 7 բժիշկներից կազմված խորհրդակցություն, որի ընթացքում՝ ժամը 15:30–ին Շլիմանը մահացավ[245]։
Շլիմանի մարմինը զմռսվել է պրոֆեսոր ֆոն Շրոնի կողմից, Հունաստան նրան հասցրին Դյորպֆելդը և Սոֆյայի եղբայրը՝ Պանագիոտիս Էնգաստրոմենոսը։ Հրաժեշտը կայացավ «Իլիոնական պալատում» հունվարի 3–4–ը, գլխավերևում դրեցին Հոմերոսի կիսանդրին, իսկ հանգուցյալի աջ և ձախ ձեռքերին դրեցին «Իլիականը» և «Ոդիսականը»։ Ընտանիքին ցավակցություն ուղարկեց Հունաստանի թագավոր Գեորգ I–ը և Գերմանիայի կասեր Վիլհելմ II–ը[246]։ Էռնստ Կուրցիուսը, որը համարվում էր Շլիմանի մեթոդների և գործունեության անհաշտ հակառակորդը, հրապարակեց մահախոսական, որտեղ գրեց․
Կան մի շարք դատողություններ, որ գիտնականները արհամարհում են ոչ պրոֆեսիոնալ մասնագետների աշխատանքները։ Բայց պրոֆեսորները, որոնց սիրտը ձգտում է արդարության, չեն ուզում և չպետք է առանձնանան այդ փակ վերադասից։ Հիմա խոսում են, որ դասական հնության (ոգեշնչված Գոտհոլդ Լեսսինգի, Յոհան Յոախիմ Վինկելմանի, Յոհան Գոթֆրիդ Հերդերի և Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի ժամանակաշրջանով) նկատմամբ հետաքրքրությունը արդեն մարել է։ Բայց ամբողջ աշխարհը լարած ուշադրությամբ հետևում էր Շլիմանի պեղումներին[247] |
Շլիմանին հուղարկավորեցին Աթենքի առաջին գերեզմանատան ամենաբարձր կետում, որտեղ Էռնստ Ցիլլերը 1893–1894 թվականներին կառուցեց դամբարան, որի շինարարության համար, համաձայն Շլիմանի կտակի, հատկացվեց 50 000 դրահմ։ Դամբարանում հանգչում է նաև նրա այրին՝ Սոֆյա Էնգաստրոմենա–Շլիմանը, աղջիկը՝ Անդրոմահան, նրա ամուսինը և նրանց երեք երեխաները՝ Շլիմանի թոռները[248]։
Ժառանգությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ կտակի, որը գրվել է 1889 թվականի հունվարի 10–ին, Շլիմանի ժառանգները համարվեցին նրա երկու ամուսնությունների երեխաները։ Սերգեյը ստացավ երեք բնակելի տուն՝ Փարիզում և 50 000 ֆրանկ՝ ոսկով, աղջիկը՝ Նադեժդան, ստացավ տուն Փարիզում և Ինդիանապոլիսում ու 50 000 ֆրանկ՝ ոսկով։ Առաջին կինը՝ Եկատերինա Պետրովնա Լիժինան, ստացավ 100 000 ֆրանկ ոսկով։ Երկրորդ կինը՝ Սոֆյա Շլիմանը, ստացավ «Իլիական ամրոցը» իր ամբողջ պարունակությամբ, ներառյալ հնագիտական հավաքածուները և մշակույթի առարկաները։ Երկրորդ ամուսնության երեխաները՝ Անդրոմահա և Ագամեմնոն Շլիմանները ստացան մնացած շարժական և անշարժ գույքը, և մինչև նրանց չափաս դառնալը վճարվելու էր տարեկան 7000 ֆրանկ ոսկի։ Ագամեմնոնին էր անցնում նաև Շլիմանի Փարիզի՝ Սեն Միշել հրապարակում գտնվող տունը։ Տրոյական հավաքածուները, որոնք գտնվում էին Բեռլինում, և Կլեոպատրայի մարմարե գլուխը, որը տեղադրված էր Շլիմանի աշխատասենյակում, փոխանցվեց Բեռլինյան թանգարան։ Իր երեք քույրերից յուրաքանչյուրին Շլիմանը կտակեց 50 000 ֆրանկ ոսկի, եղբորը՝ Վիլհելմին՝ 25 000 ֆրանկ ոսկի։ Վ. Դյորպֆելդին՝ 10 000 դրահմ թղթադրամ, իսկ Բեռլինյան մարդաբանություն հասարակությանը, որը ղեկավարում էր Ռուդոլֆ Վիրխովը՝ 10 000 ֆրանկ ոսկի։ Շլիմանը Միննի Մայնկ–Ռիխերսին կտակեց 5000 ֆրանկ ոսկի և ևս 2500 նրա եղբորը՝ Էռնստ Մայնկին։ Սոֆյայի երկու եղբայրներին և իր փեսային, ինչպես նաև աթենացի սանուհուն, կտակեց յուրաքանչյուրին 5000 դրահմ թղթադրամ և այլն[249]։
Շլիմանի դամբարանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիխ Շլիմանը իր կտակը գրել էր 1889 թվականի հունվարի 10–ին, որտեղ նշվում էր, որ 50 000 դրահմ պետք է ծախսվեր դամբարանի կառուցման համար, որի ծրագիրը համաձայնեցված էր ճարտարապետ Էռնստ Ցիլլերի հետ[249]։ Շինարարությունը սկսվեց 1892 թվականին և ավարտվեց 1894-ին, դամբարանը կառուցվեց Աթենքի գերեզմանատան ամենաբարձր կետում և շատ շուտ դարձավ տեսարժան վայր։ Սոֆյա Շլիմանը դամբարանի տեղագրության մասին գրել էր ամուսնու «Ինքնակենսագրության» մեջ․
Նրա մահը ողջունում են Ակրոպոլը՝ Պարֆենոնի հետ, Օլիմպիական Զևսի տաճարի սյուները, Սարոնիկի ծոցը և ծովի մյուս կողմի՝ Արգոլիդայի անուշահոտ լեռները, որի հետևում տարածվում են Միկենը և Տիրնիֆը[250]։ |
Անձը և ժառանգությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենսագրության աղբյուրները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիխ Շլիմանը հասկացավ իր պատմական նշանակալից անձ լինելու փաստը, այդ իսկ պատճառով ձգտեց, մի կողմից գեղեցկացնել իր սեփական կենսագրությունը, իսկ մյուս կողմից պահպանում էր ցանկացած փաստաթուղթ, միտումնավոր ստեղծելով արխիվ, որը սկսեց հավաքել 20 տարեկանից[251]։ Արխիվը հիմա պահվում է Աթենքի Դասական Հետազոտությունների Ամերիկյան դպրոցում և իրենից ներկայացնում է մեծ ժողովածու՝ 106 արկղ մուտքային նամակագրություն, 43 հատոր ուղարկված նամակներ, 38 հատոր հաշվապահական գրքեր և այլն։ Շլիմանը պահպանել է իրեն ուղարկված բոլոր նամակները, իր ուղարկած նամակների կրկնօրինակները[252]), հաշվապահական գրքեր, նույնիսկ չնչին նշանակություն ունեցող գրառումները։ Օրագրերը ներառում են ավելի քան 18 գրքեր, ընդ որում հեղինակը, որպես կանոն, դրանք գրում էր ճանապարհորդությունների ընթացքում և այն երկրի լեզվով, որում որ գտնվում էր։ Գրել է ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, արդի հունարեն, արաբերեն, ռուսերեն, հոլանդերեն և թուրքերեն։ Օրագիրը 1869 թվականին հասնելով ԱՄՆ, գտնվում է Ինդիանա համալսարանի գրադարանում։ Արխիվում պահպանվել է նամակագրություն, որը ներառել է 60 000 միավոր, այդ թվում 34 000 նամակ, գրված անձամբ Շլիմանի կողմից 1839–1890 թվականներին, սակայն նամակագրության մեծ մասը կորել է 1890 թվականին, չհաշված 1876–1879 թվականների փաստաթղթերը, որոնք վերացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով[253]։ Առաջին հետազոտողը, ով կարողացել է ծանոթանալ արխիվի հետ, եղել էր գերմանացի գրող Էմիլ Լյուդվիգը, որը հրավիրված էր եղել Շլիմանի կնոջ կողմից նրա կենսագրությունը գրելու համար։ Այն հրատարակվել էր 1931 թվականին։ Այդուհանդերձ, կենսագրությունը գրվել է Սոֆյա Շլիմանի հսկողության տակ և չի հակասում Հենրիխ Շլիմանի ինքնակենսագրությանը, թեև արխիվում պահպանվել են մի շարք նյութեր, որոնք ցույց տվեցին, որ բազմաթիվ իրադարձություններ զարգացել են բոլորովին այլ կերպ[254]։
Հենրիխ Շլիմանի նամակագրությունը ցրված էր ամբողջ աշխարհում․ նրա կնոջ մահից հետո, 1932 թվականին թղթերը հայտնվեցին ժառանգների ձեռքում, և միայն 1937 թվականի գարնանը պարզվեց, որ բոլոր փաստաթղթերը տեղափոխվել են Ամերիկյան դպրոցական գրադարաններից մեկը։ Նրա կենսագիր Է․ Մայերը միայն Գերմանիայում հայտնաբերեց 1700 նամակ, որոնցից 233–ը հրապարակեց 1936 թվականին, նացիստների կողմից Հունաստանի օկուպացման ժամանակ նա բերեց բազմաթիվ նյութեր Գերմանիա, սակայն պատերազմի ժամանակ անհետացավ Շլիմանի ավելի քան 1000 նամակ, որոշ նամակներ հայտնաբերվեցին Արևմտյան Գերմանիայի հնագրավաճառի խանութներում և հետ վերադարձվեցին։ Վերջնականորեն արխիվը ձևավորվեց 1996 թվականին, երբ Շլիմանի հունական կողմի վերջին ժառանգները հանձնեցին իրենց թղթերը Ինդիանայի համալսարանին[255]։
Համաձայն Ֆիլիպ Վանդենբերգի, «Հենրիխ Շլիմանի բոլոր նամակների և դրանց կրկնօրինակների 99 %–ը գրված են ապագայում դրանց հրապարակման հաշվարկով»[254]։ Համանման կարծիք է հայտնել նաև պատմաբան Դ․ Ն․ Եգորովը 1923 թվականին[256]։
.
Անձը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ նրա կենսագիր Ֆ․ Վանդենբերգի, Շլիմանի անսովոր բարդ ինքնությունը, ինչը ակներև է դառնում իր նամակներից, նոթագրություններից և հիշողություններից, ստիպեց հաստատել իրեն․ «Շլիման՝ մարդ, որը շատ յուրահատուկ էր և չուներ ոչ մի կրկնօրինակելու բան»[257].
Մանկության դժվար փորձությունները և վաղ երիտասարդությունը Շլիմանի մոտ առաջացրեցին բարդ բնավորություն և տրամադրության կտրուկ անկում, ինչպես նաև ինքնորոշման և միժամանակյա բռնապետության հակում։ Շիլմանը գրել էր իր մորաքրոջը 1856 թվականին, այն ժամանակ, երբ լրջորեն զբաղվում էր իր կյանքի կոչման համար․
…Գիտությունները և հատկապես լեզուների ուսումնասիրությունները դարձել են ինձ համար իսկական կախվածություն, և դրա համար օգտագործելով ցանկացած ազատ րոպե, ինձ հաջողվեց 2 տարվա ընթացքում ուսումնասիրել լեհերեն, սլավոներեն, շվեդերեն, դանիերեն, բացի այդ, տարվա սկզբում՝ նորվեգերեն, ավելի ուշ՝ հին հունարեն և լատիներեն, և հիմա սահուն կերպով կարող եմ խոսել և գրել 15 լեզուներով։ Լեզուների ուսուցման այս հիվանդ կիրքը տանջում է ինձ օր ու գիշեր և անընդհատ խնդրում է ինձ դուրս բերել իմ վիճակը փոփոխվող համաշխարհային առևտրից և հեռանալ կամ գյուղ, կամ ցանկացած համալսանական քաղաք (օրինակ Բոնն), շրջապատեմ ինձ գիտնականներով և կյանքս ամբողջությամբ նվիրեմ գիտությանը, սակայնք այս կիրքը արդեն քանի տարի է չի կարողանում հաղթել իմ մեջ երկու այլ բանի՝ ագահություն և դրամակուտակումը։ Եվ, ցավոք սրտի, այս անհավասար պայքարում վերջին երկու կիրք–հաղթողները օրեցօր մեծացնում են իմ կարգավիճակը[258] |
Ժլատությունը և միաժամանակյա շռայլությունը եղել են Շիմանի օրգանական նատուրայում, նա չէր խնայում ծախսերը հնէաբանական պեղումների և թանգարանային ցուցահանդեսների ժամանակ, նա գնաց հսկայական ծախսերի Աթենքում իր տան շինարարության համար և այլն։ Դեռ այն ժամանակ երբ աշխատում էր Հոյկայի և Շրոյդերի մոտ, նա հասկացավ արտաքին տեսքի կարևորությունը, այդ պատճառով էլ նա զբաղվեց իր զգեստապահարանով, նա ուներ Լոնդոնում կարված ավելի քան 50 կոստյում, նույնքան զույգ կոշիկ, 25 գլխարկ և 3 տասնյակ գավազան, սակայն իր ճանապարհորդությունների ժամանակ նա վարձում էր հյուրանոցների ամենէժան համարները։ Նա խնայում էր ամեն ինչում և նույնը պահանջում էր իր կնոջից (երբ Սոֆյան մնաց Փարիզում, Շլիմանը իմացավ, որ նա նախաճաշում է հյուրանոցում, որը կազմում է 5 ֆրանկ, և անհապաղ պահանջեց, որ նա ճաշի հարևան արագ սննդի կետում 1½ ֆրանկով)։ Նրանց տանը կար ծախսերի գիրք, որը ստուգվում էր ամեն շաբաթ[259]։
Երբեմն իր սիրելիներին կառավարելու ձգտումը և նրանց իր սեփական տեսակետները և ճաշակը նրանց թելադրելը հասնում էր հիվանդության․ ըստ հիշողությունների, երբ Սոֆյան չէր խմում գինի, նա բաժակի տակ դնում էր ոսկե մետաղադրամ, եթե նա խմում էր գինին, ապա նա իրավունք էր ունենում դրամը իրեն վերցնել։ Սոֆյայից պահանջվում էր պահպանել խոսքի ձևը, նրան արգելվում էր օգտագործել այնպիսի բառեր, ինչպիսիք են «հնարավոր է», «օրինակելի» կամ «գրեթե»[260].
Շլիմանի հունամոլությունը արտահայտվում էր շատ էքսցենտրիկ։ Օրինակ, նա իր պաշտպանության տակ վերցրեց Մակլենբուրգի երեխաներին, այն պայմանով, որ կարող է տալ նրանց նոր անուններ «Իլիական» և «Ոդիսական» առասպելներից։ Ֆյուրստեբերգի իր գործատու Խյուկշտեդտի թոռնուհուն նա անվանեց Նավսիկաե, որի համար նա ստանում էր տարին 100 մարկ[261]։ Նույնը վերաբերում էր նաև իր ծառաների անունների պարտադիր փոփոխմանը հոմերականի։ Շլիմանը նրանց անվանում էր այդպես անգամ ուղևորությունների ժամանակ՝ Հունաստանից դուրս[262]։ Երբ ծնվեց տղան, ում անվանեց Ագամեմնոն, Շլիմանը կազմակերպեց կիսահեթանոսական արարողություն, նա նորածնին տարավ տանիք, դրեց արևի ճառագայթների տակ, իսկ հետո գլխին մոտեցրեց Հոմերոսի մի հատորյակ և բարձրաձայն կարդաց 100 սիրելի հեկզամետրերը (վեցաչափ, բանաստեղծության տեսակ)։ Մի քանի օր անց նա քիչ էր մնում փչացներ մկրտության հաղորդությունը․ նա ջերմաչափով փորձեց չափել սուրբ ջրի ջերմաստիճանը մկրտության ավազանում[263]։
Շլիմանը եղել է շատ կարդացած մարդ, բայց նրա սեփական գրադարանը եղել է համեմատաբար փոքր։ Նա հետաքրքրվում էր հին դասականներով, որոնց մեծ մասը նա գիտեր անգիր և անընդհատ մեջբերում էր (հատկապես Հերոդոտոսից, Պավսանիասից և Հոմերոսից)։ Ժամանակակից գրականությունից հնագետը գնահատում էր Բուլվեր-Լիտտոնի, Դիքենսի, Հյուգոյի, Ռասինայի, Գյոթեի, Շիլլերի, Լայբնիցի և Կանտի ստեղծագործությունները[264]։
Շլիմանի սերունդները
[խմբագրել | խմբագրել կոդը]Շլիմանի ավագ որդին՝ Սերգեյը, նամակագրական կապի մեջ է եղել հոր հետ 1864–1889 թվականներին։ Աթենքի արխիվում Ի․ Բոգդանովի կողմից հայտնաբերվել է նրա 413 նամակ երեք լեզուներով՝ ռուսերեն, գերմաներեն և ֆրանսերեն։ Կիևում Գալագա քոլեջը ավարտելուց հետո նա ընդունվել է Մոսկվայի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետը, սակայն հետագայում նա տեղափոխվում է Իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտեց 1881 թվականին։ Ագամեմնոնի հարաբերությունները և՛ մոր հետ, և՛ հոր հետ բարդ էին։ Եկատերինա Պետրովնա Լիժինան իր 1885 թվականին գրած նամակում պնդում էր, որ Սերգեյը «չունի համբերություն և հետևողականություն», ինչպես նաև մեղադրում էր Շլիմանին, որ որդուն նշանակել է 3000 ռուբլի կենսաթոշակ, պատճառաբանելով, թե «դա չափազանց մեծ է նրա տարիքի և թույլ բնավորության համար»[265]։ Սերգեյ Շլիմանը համալսարանը ավարտելուց հետո հինգ տարվա ընթացքում ոչ մի տեղ չի ծառայել՝ հույսը դնելով հոր և նրա ունեցած կապերի վրա։ Շլիմանը նույնիսկ մտածում էր ամուսնացնել Սերգեյին հույն աղջկա հետ և բազմաթիվ նկարներ էր ուղարկում նրան հարմար առաջարկներով։ Դրա հետևանքով 1885 թվականին Ս. Շլիմանը հոր կամքին հակառակ ամուսնանում է դաշնակահարուհի Անաստասիյա Դեմչենկոյի հետ և դրանից հետո Ռադոշկովիչ քաղաքում ստանում է քննիչի աշխատանք, որտեղ աշխատում է մինչև 1889 թվականը, երբ տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգ։ Համաձայն Հենրիխ Շլիմանի կտակի՝ Սերգեյը ստանում է երկու մեծ առանձնատուն Փարիզում և 50 000 ֆրանկ, ինչպես նաև պետերբուրգյան գրադարան։ 1890 թվականին Սերգեյը ունեցավ որդի, ում անվանեց Անդրեյ, իր պապի պատվին, որը մահացել էր 1920 թվականին[266]։ Ս․ Շլիմանի կինը դեռ 1920 թվականին աշխատում էր երեխաների աշխատանքի գաղութում։ Սերգեյ Շլիմանը մահացել է 1930-ական թվականների վերջին խորը աղքատության մեջ, ըստ որոշ տեղեկությունների, նա ողորմություն է խնդրել։ Մինչև 1934 թվականը նրան օգնում էր քույրը՝ Նադեժդան։ Նրա գերեզմանատան վայրը ոչ ոքի հայտնի չէ[267]։
Նադեժդա Շլիմանը կրթությունը ստացել է Կիևում և Մոսկվայում՝ 1878 թվականի ավարտելով վարժարանը ոսկե մեդալով․ նրա հայրը այդ ժամանակ գրում էր 17-ամյա աղջկան, որ արդեն ժամանակն է մտածել ամուսնության մասին[268]։ Նադեժդան, հակառակ մոր կամքի, ընդունվում է Կանանց բարձրագույն դասընթացների բնական գիտությունների ֆակուլտետը, երբ մայրը նրան տանում էր բուժումների երկրից դուրս, նա հաճախում էր դասընթացների Հռոմի համալսարանում։ 1889 թվականին նա ամուսնանում է երկրաբան Նիկոլայ Անդրուսովի հետ։ Համաձայն Հենրիխ Շլիմանի կտակի նա ստանում է 50 000 ֆրանկ և երկու առանձնատուն՝ Փարիզում և Ինդիանապոլիսում, որը հնարավորություն տվեց նրան նյութապես օգնել ամուսնուն և հինգ երեխաներին։ 1918 թվականին նրա ընտանիքը Պետրոգրադից տեղափոխվեց Ղրիմ, իսկ 1920 թվականի մարտին Ստամբուլից տեղափոխվում է Ֆրանսիա։ Գումար վաստակելու պատճառով Անդրուսովի ընտանիքը 1922 թվականին տեղափոխվում է Պրահա, որտեղ ընտանիքի հայրը մահանում է ինսուլտից 1924 թվականին։ Նադեժդա Անդրևնա Շլիմանը վերադառնում է Ֆրանսիա, որտեղ մահանում է Լոզանում 1935 թվականին։ Նրա ժառանգները շարունակում են ապրել Ֆրանսիայում և Չեխիայում[269]։
Սոֆյա Շլիմանը ամուսնու մահից հետո սկսեց կատարել բարեգործություններ, հիմնադրել է Հունաստանում առաջին տուբերկուլյոզային հասարակական առողջարանը։ Աթենքի բժշկական ուսումնարանի (բացվել է Սոֆյայի ներդրումների միջոցով) դիմաց կագնեցրած է նրա բրոնզե կիսանդրին, նրա անունով Աթենքում կա փողոց։ Նրա մահից հետո 1932 թվականին Հունաստանի կառավարությունը կազմակերպեց պաշտոնական հուղարկավորություն[270]։ Մահվանից առաջ նա վաճառել է «Իլիու Մելատրոն» տունը Հունաստանի կառավարությանը, իսկ գումարը տվել է որդուն՝ Ագամեմնոնին, որը 1914 թվականին նշանակվել է Հունաստանի դեսպան ԱՄՆ–ում։
Շլիմանի հունական կողմի տոհմը ընդատվեց։ Հենրիխի և Սոֆյայի աղջիկը՝ Անդրոմահան, ամուսնանում է աթենացի փաստաբան Լեոն Մելասի հետ (1872–1905) և ունենում է նրանից երեք տղա, ժառանգ չունեցող՝ Միխայիլ (1893–1924), Ալեքսանդր (1897–1969) և Լենո (1899–1964): Ագամեմնոնի տղան, որը ամուսնանում է երկու անգամ՝ երեխաներ չի ունենում[271]։ Նա մահանում է Փարիզում, որտեղ էլ գտնվում է նրա գերեզմանատունը[272].
Շլիմանը որպես գիտնական–հնէաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրիխ Շլիմանը չուներ հատուկ հնէաբանական կրթություն, սակայն, ըստ Ա. Վ. Ստրելկովայի խոսքերի «նրա ժամանակ ստանալ այդպիսի կրթություն հնարավոր չէր։ XIX դարում հնէաբանները փորձ ձեռք էին բերում միայն սեփական պեղումների ժամանակ, գիտելիքները ավելանում էին փորձերի և սխալների մեթոդով»[273]։ Ունենալով հստակ նպատակ՝ գտնել Հոմերոսի Տրոյան, նա հնէաբանի աշխատանքը պատկերացրեց որպես «մաքրում»՝ թանկագին հին քաղաքը ցածր արժեքի ավազի վերին շերտերից։ Այսպիսի մոտեցումը առաջացել է նրանից, որ միակ հնէաբանական օբյեկտները, որի հետ նա ծանոթ էր, եղել է Պոմպեյը և հին եգիպտական հուշարձանները, իսկ դրանք պետք էր հանել միայն լավայի հաստ շերտերի, մոխրի և անապատի ավազի տակից։ Ավելին, 1870 թվականին Շլիմանը իր առջև չդրեց Հիսարլիկի համայնքի հնագիտական հետազոտության խնդիրը, նա փնտրում էր կոնկրետ օբյեկտ։ Այսպիսի վերաբերմունքը հին հույն–հռոմեական հուշարձանների նկատմամբ հնէաբանության մեջ պահպանվել է մինչև 1920-ական թվականները, ինչպես նշված է Միխայիլ Ռոստովցևի աշխատություններում։ Աշխատանքի հետևանքով կուտակված փորձը և գործընկերների հետ խորհրդատվությունները նպաստեց նրան, որ Շլիմանը փոխեց իր առաջնահերթությունները և շտկեց նախկինում թույլ տված սխալները[274]։
ХХ դարի ընթացքում պատմաբանները աստիճանաբար ազատվեցին Շլիմանի ժառանգության բացասական գնահատականներից։ Նա համարվում է բրոնզե դարի Եվրոպայի և միկենյան քաղաքակրթության հուշարձանների առաջին հայտնաբերողը։ Ի տարբերություն 1903–1914 թվականներին Աշուրում և 1928–1937 թվականներին Դուրա–Եվրոպոսում կայացած պեղումների, Շլիմանը օգտագործում էր ավելի պրոգրեսիվ մեթոդ․ Է. Բյուրնուֆի խորհրդով արդեն սկսած 1872 թվականից նա ուշադրություն էր դարձնում գտածոների ստրատիգրաֆիային, միշտ պեղումների էր բերում նկարիչների, լուսանկարիչների և գեոդեզիստների։ Շլիմանի առաջին նվաճումը է եղել է կերամիկական նյութերի ուսումնասիրությունը, որը իր ժամանակներում հնէաբաններին չէր հետաքրքրում[275]։ Այն նաև համարվում է այն հնէաբաններից առաջինը, ով կարող էր օգտագործել հորեր և խրամատներ մշակութային շերտի ամբողջ հաստությամբ, որը հնարավորություն տվեց ընդհանուր պատկերացում կազմել պեղման ենթակա օբյեկտի մասին, օբյեկտի բացման երկար ու դժվար աշխատանքի փոխարեն[276]։
Քանի որ Շլիմանը պեղումները անում էր իր սեփական միջոցներով, նա կարող էր իրեն թույլ տալ օպերատիվ և շատ մեծ հրապարակումներ պեղումների արդյուքների մասին, որը հասանելի չէր ավելի հին ժամանակների հետազոտողներին[277]։ Շլիմանի պեղումները և Տրոյայի մասին մտորումները խթան հանդիսացան դասական հնէաբանության զարգացման համար, ինչպես նաև շրջանառության մեջ դրեցին Հոմերոսի պոեմները, որպես միկենյան քաղաքակրթության մասին ճիշտ տեղեկատվության աղբյուր[278]։ Դեռևս Շլիմանի ողջ ժամանակ նրա կոլեգա և ասիստենտ Վ. Դյորպֆելդը ցույց տվեց, որ Հիսսարլիկում գոյություն է ունեցել ոչ թե 7 շերտ, այլ 9, և ապացուցեց որ, շերտը, որտեղ հայտնաբերվեց «Պրիամի գանձը», չի համարվում հոմերական Տրոյան։ 1890 թվականի վերջին պեղումների ժամանակ միկենյան կերամիկայի հետքերև հայտնաբերվեցին ավելի բարձր շերտում և ավելի լուրջ պեղումների կարիք զգացվեց, որ Շլիմանը արդեն չէր կարող հասցնել։ Միայն 1893–1894 թվականներին Սոֆյա Շլիմանի միջոցների շնորհիվ, Դյորպֆելդը վերջացրեց Տրոյայի հետազոտոթյունների առաջին «շլիմանական» փուլը[279].
Տրոյական հավաքածուների ճակատագիրը Ռուսաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Շլիմանի հավաքածուների մի մասը (այդ թվում նաև «Պրիամոսի գանձը») փաթեթավորվել է Բեռլինի հնագույն և հին պատմության թանգարանի տնօրեն Վ. Ունֆերզագտի կողմից երեք ճամպրուկի մեջ (մեկ այլ տարբերակի համաձայն՝ արկղում) և թաքնված են Բեռլինի կենդանաբանական այգու տարածքում գտնվող բետոնե բունկերում։ Ըստ ամենահայտնի տարբերակներից մեկի, Ունֆերզագտը, խորհրդային զորքերի կողմից Գերմանիայի մայրաքաղաքը գրավելուց հետո, կապնվեց հրամանատարության հետ և առաջարկեց փոխանցել նրանց Շլիմանի գանձերը, որ դրանք, համենայնդեպս, չեն վերացվի։ 1945 թվականի մայիսի 1 կամ 2 խորհրդային կողմը ընդունեց գանձը և մայիսի 17–ին (մեկ այլ տարբերակում՝ մայիսի 26–ին) փաթեթավորված իրերը դուրս բերվեցին անհայտ ուղղոությամբ, իսկ հունիսին դրանք տեղափողվեցին Մոսկվա։ Այնուհետև գանձը բաժանվեց մասերի․ 259–ը իր պատրաստված ոսկուց, արծաթից և ադամանդից մնացին Մոսկվայում՝ Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում, իսկ 414 իր բրոնզից և կերամիկայից փոխանցվեցին Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)։ 1949 թվականին բոլոր այս գանձերը և Լենինգրադում, և Մոսկվայում տեղափոխեցին թանգարանների գաղտնի ֆոնդեր։ 1961 թվականին Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանի տնօրեն դարձավ Իրինա Ալեքսանդրովնա Անտոնովան։ Համաձայն նրա սեփական խոսքերի, ինքը փորձել է հարցնել ԽՍՀՄ–ի մշակույթի իրար հաջորդող նախարարներին, երբ հնարավոր կլինի ցուցադրել «Շլիմանի ոսկին»[280]։
Արևմուտքում 1980-ական թվականներին հայտնվեցին հրապարակումներ, նվիրված տրոյական գանձերի ճակատագրին, որոնք տեղափոխվել էին ԽՍՀՄ։ Այդպես, Դ. ֆոն Բոտմերը՝ Մետրոպոլիտեն թանգարանի հունահռոմեական բաժնի ղեկավարը, 1984 թվականի մայիսի 13–ին «Նյու Յորք Թայմս»–ում հրապարակեց, որ «Շլիմանի ոսկին» հալեցված է[281]։ ԽՍՀՄ–ում այդ թեմայի շուրջ հրապարակումներ հայտնվեցին 1990 թվականի սկզբին, ավելին 1991 թվականի սեպտեմբերին Կ. Ա. Ակինշան և Գ. Ա․ Կազլովը հրապարակեցին արխիվային փաստաթղթերի պատճենները, որոնք ապացուցում էին, որ տրոյական հավաքածուները մասամբ հասել են Ռուսաստան, որպես նացիստների կողմից փոխհատուցման մի մաս։ Հոդվածը իրարանցում չառաջացրեց այդ ժամանակվա քաղաքական միջավայրում։ Թեման նոր թարմություն ստացավ ստացավ 1994 թվականին, երբ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարար Յու. Սիդորովը Բեռլինից Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան բերեց մասնագետների մի մեծ խումբ, որոնք հաստատեցին Շլիմանի հավաքածուի իսկությունը։ 1996 թվականի ապրիլի 16–ին կայացավ տրոյական հավաքածուների առաջին ցուցահանդեսը՝ «Շլիմանի ոսկին» վերնագրով[282]։
Շլիմանի հավաքածուն, ուղղված Ա. Ա. Պոլոցովուն 1880 թվականին, պարզվեց բաժանված է մասերի։ 43 իր, որոնք փոխանցվել էին Սանկտ–Պետերբուրգի կերպարվեստի դպրոց, մինչ այժմ պահվում են այնտեղ։ 1924 թվականին հավաքածուի մեծ մասը տեղափոխվել է Էրմիտաժ՝ «հելլենիկ–սկյութական բաժին», սակայն 1951 թվականին որոշ իրեր վերադարձվել են Վ․ Ի․ Մուխինայի ուսումնարանի թանգարան։ Առանձին իրեր 1920–1970-ական թվականներին տեղափոխվեցին Խաբարովի և Դոնեցկի գեղարվեստական թանգարաններ[283]։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շլիմանը հսկայական միջոցներ էր ծախսում իր հաջողությունները ԶԼՄ–ում հրապարակելու համար։ Այսպիսի նպատակների համար նա Լոնդոնում վարձել էր գովազդային գործակալ։ Ռուսաստանում Շլիմանի գործունեությանը հենց առաջին արձագանքն եղավ «Սանկտ Պետերբուրգի նորություններ» թերթի անանուն հոդվածը (1871, 10 (22) նոյեմբերի), որտեղ հատուկ ուշադրություն էր դարձվել այն փաստին, որ շատ ակտիվ և կարևոր պեղումները՝ հայտնի Տրոյայի տարածքում՝ Փոքր Ասիայում, կատարվում են - ով կարող էր մտածել - նախկին պետերբուրգյան վաճառականի կողմից »[284]։ 1880-ական թվականներին Շլիմանի հանրահայտ լինելու փաստը ռուս հասարակության բոլոր խավերում ապացուցվել էր տարբեր պարբերականներում հրատարակված հոդվածների մեծ քանակով։ 1881 թվականի հունվարին, դատավոր Կ. Սոլդատենկովը մտադրվել էր ռուսերեն թարգմանել Շլիմանի գրքերից մեկը, բայց այդ մտադրությունը այդպես էլ մնաց անկատար, նույնիսկ հայտնի չէ, թե որ գրքի մասին էր խոսքը[285]։ Միայն 2009–2010 թվականներին «Ցենտրոպոլիգրաֆ» հրատարակչությունը հրատարակում է Շլիամանի «Իլիոն» (երկու հատորով և ինքնակենսագրությամբ) և «Տրոյա» գրքերը, թարգմանությունները կատարվել են անգլերեն հրատարակումներից։
Պատմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականին դուրս եկավ Շլիմանի մասին առաջին ռուսերեն գիրքը, որը գրված է պատմագետ Դ․ Ն․ Եգորովի կողմից։ Շլիմանի մասին աշխատությունները երկու անգամ հրատարակվել են «Հիանալի մարդկանց կյանքը» ժողովածուում։ 1938 թվականին լույս տեսավ Մ․ Մեյերովիչի գրած կենսագրությունը (1966 թվականին «Մանական գրականություն» հրատարակչությունում հետմահու լույս է տեսնում երկրորդ հրատարակչությունը Լենցմանի կողմից), իսկ 1965 և 1991 թվականներին լույս է տեսնում գերմաներենից թարգմանված Գ․ Շտոլի «Հենրիխ Շլիման․Տրոյայի երազանքը» գիրքը[նշում 20]։ Դրանք արտացոլում էին հերոսի ինքնակենսագրությունը։ Բացի այդ, 1979 թվականին առաջին անգամ հրապարակվեց Ի․ Ստոունի «Հունական գանձ» վավերագրական վեպի թարգմանությունը[նշում 21], և դա եղել է առաջին ռուսերեն կենսագրությունը, որի հեղինակը աշխատել է Շլիմանի արխիվում(Աթենք)[286]։
1980-ական թվականների կեսին Շլիմանի կյանքի ռուսական ժամանակահատվածի մշակմամբ զբաղվում էր Ի․ Ա․ Բոգդանովը, որը 1990 թվականին Լենինգրադում հրապարակեց «Երկար ճանապարհ դեպի Տրոյա» փոքր գիրքը։ 1995 թվականին նա հրատարակեց «Շլիմանը Պետերբուրգում» վավերագրական վեպը։ Բոգդանովի նախաձեռնությամբ 1990 թվականին քանդակագործներ Գ. Վ. Կլաուստերը և Բ. Ն. Նիկանորովը պատրաստեցին հուշարձան գրանիտից (140 × 80 սմ) և հուշաքար՝ բրոնզից։ Քանի որ հուշաքարի տեղադրաման համար թույլտվություն ստանալը եղավ չափազանց դժվար, 1991 թվականի ամռանը այն ոչ պաշտոնապես տեղադրվեց Վասիլևյան կղզու 1-ին գծի 28 համարի տան պատին, և այնտեղ է գտնվում մինչև օրս[287]։
Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում, «Շլիմանի ոսկիները» ցուցահանդեսի բացման ժամանակ (1996 թվականի ապրիլի 16) Շլիմանի ժառանգության նկատմամբ հետաքրքրությունը մեծացավ ամբողջ աշխարհում, բացի այդ, 1996 թվականին Ինդիանապոլիսի համալսարանում ավարտվեց Շլիմանի արխիվի ձևավորումը։ Դա հանգեցրեց նոր կենսագրությունների հրապարակման, որոնք հիմնված էին նոր հայտնաբերված նյութերի վրա։ Ավելի մեծածավալ նյութերը գրվել էին Ֆ. Վանդենբերգի (Գերմանիա) և Դ. Թրեյլի (ԱՄՆ) կողմից 1995 թվականին։ Ֆիլիպ Վանդենբերգի տեղեկատվական գիրքը[288] ենթարկվեց քննադատության հեղինակի բացասական վերաբերմունքի պատճառով (ով անձամբ հայտարարեց, որ Շլիմանի նկատմամբ ունեցել է «արհամարհանք»), ինչպես նաև մի շարք չստուգված հայտարարություններ, Շլիմանի առաջին կնոջ՝ Եկատերինա Պետրովնա Լիժինայի, լեսբիական հակումների մասին։ Նա ցույց տվեց հակառուսական դիրքորոշում Բեռլինից բերված Շլիմանի հավաքածուների պատկանելիության հարցի նկատմամբ[289]։ 1996 թվականին Վանդենբերգի «Շլիմանի ոսկիները» գիրքը թարգմանվեց ռուսերեն։ 1995 թվականին ԱՄՆ–ում հրատարակվեց Դ․ Թրեյլի[նշում 22] «Schliemann of Troy: Treasure and Deceit» գիրքը, որը նույնպես ենթարկվեց քննադատության։ Հեղինակին, քննադատում էին նրա համար, որը գրքի վերնագիրը չի համապատասխանում նրա բովանդակությանը[290].
Ի. Բոգդանովը 1990-ական թվականներին կարողացավ աշխատել Աթենքի արխիվի նյութերի հետ և 1998 թվականին Սանկտ-Պետերբուրգում հրապարակեց 1866 թվականի Շլիմանի դեպի Վոլգա ճանապարհորդության օրագիրը – միակը, որը գրված էր ռուսերենով[291]։ Այդ տարում նա հրապարակեց Ե. Պ. Լիժինայի գրած բոլոր 188 նամակները ուղղված ամուսնուն – նախաբանում տպագրված էին Շլիմանի մի շարք նամակներ[292]։ 2008 թվականին Ի. Բոգդանովը հրատարակեց Շլիմանի մասին երկու գրքեր «Русская авантюра» և «Торжество мифа», հիմնված նրա արխիվի վրա, այնտեղ հրապարակված էին Շլիմանի, նրա կնոջ Եկատերինայի և նրա որդի Սերգեյի նամակագրությունը, պետերբուրգյան և մոսկովյան վաճառականների և ուրիշ մարդկանց հետ։
Մշակույթում և արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Բրունո Բայան ներկայացրեց իր սեփական պիեսը «Schliemann. Episodes ignores», իսկ 1998 թվականի հունվարի 19–ին Ռոտերդամում տեղի է ունենում «The Schliemann Pieces» բալետի պրեմիերան, Հարրի դե Վիտայի երաժշտության ներքո, պարուսույց Էդ Վուբբե[293]։
2006 թվականին Պիտեր Աքրոյդը հրատարակեց «Տրոյայի անկումը» վեպը։ Բովանդակությունը ներառում է հնագետ Շլիմանի կենսագրության հիմնական իրադարձությունները, հերոսը ստանում է Օբերման ազգանունը։ Սակայն վեպը նվիրված է ոչ թե Շլիմանին, այլ պատմական իրողությունների վերակառուցման խնդրին[294]։
2007 թվականին Գերմանիայում հրապարակվեց «Տրոյայի խորհրդավոր գանձերը» հեռուստատեսային ֆիլմը՝ բաղկացած երկու մասից։ Շլիմանի դերում՝ Էյն Ֆերհ, Սոֆյայի դերում ֆրանսիացի դերասանուհի՝ Մելանի Դուտեյը[295]։ Սյուժեյի հիմնական մասը վերցված է Ի․ Ստոունի վեպից, սակայն ենթարկվել է փոփոխության ավելի մեծ հանդիսատես գրավելու պատճառով[296]։ 2008 թվականին լույս տեսավ 8-սերիանոց հեռուստաֆիլմ «Տրոյայի ոսկիները։ Հենրիխ Շլիմանի հնությունների համաշխարհային հավաքածուն»։ Շլիմանի դերում՝ Վալերի Կուխարեշին, Սոֆյայի դերում՝ Նատալիա Լեսնիկովսկայան[297]։
Աշխարհագրական և աստղագիտական օբյեկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականին Շլիմանի անունով է կոչվել լուսնային խառնարան[298]։ 1977 թվականին բացված 3302 Շլիման աստերոիդը անվանվել է Շլիմանի պատվին[299]։ Նոյբուկովում, Ֆյուրտում և Բեռլինում բացված ուսումնարանները կրում են Շլիմանի անունը, ինչպես նաև Ռոստովի հնությունների հետազոտությունների համալսարանը։ Անկերսհագենում, տանը, որտեղ անցել է Շլիմանի մանկությունը, 1980 թվականից գործում է նրա տուն–թանգարանը[300].
Հենրիխ Շլիմանի աշխատանքները
[խմբագրել | խմբագրել կոդը]- La Chine et le Japon au temps présent (1867);
- Ithaque, le Péloponnèse, Troie. Recherches archéologiques (1868);
- Trojanische Altertümer: Bericht über die Ausgrabungen im Troja (1874, հնագիտական ատլասի հետ).
- Mycenae (1878, Ուիլյամ Գլադստոնի առաջաբանով);
- Ilios, City and Country of the Trojans (1880, ինքնակենսագրությունով);
- Orchomenos: Bericht über meine Ausgrabungen in Böotischen Orchomenos (1881);
- Reise in der Troas im Mai 1881 (1881).
- Troja. Ergebnisse meiner neuesten Ausgrabungen auf der Baustelle von Troja, in den Heldengraben, Bunarbaschi und anderen Orten der Troas im Jahre 1882 (1883);
- Tiryns: Der prähistorische Palast der Könige von Tiryns (1885).
- Bericht über die Ausgrabungen in Troja im Jahre 1890 (1891, հրատարակվել է մահից հետո);
- Ithaka, der Peloponnes und Troja (1869)
- Atlas trojanischer Alterthümer (1874)
- Trojanische Alterthümer. Bericht über die Ausgrabungen in Troja (1874)
- Mykenae (1878)
- Ilios, Stadt und Land der Trojaner (1881)
- Orchomenos (1881)
- Reise in der Troas im Mai 1881 (1881)
- Catalogue des trésors de Mycènes au Musée d'Athènes (1882)
- Ergebnisse meiner neuesten Ausgrabungen auf der Baustelle von Troja (1884)
- Der Prähistorische Palast der Könige von Tiryns (1886)
- Bericht über die Ausgrabungen in Troja im Jahre 1890 (1891)
Մեկնաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ հին դրամատեսակ՝ Հոլանդիայում, Ավստրիական կայսրությունում, Գերմանիայում և մի շարք գաղութներում)
- ↑ Շլիմանի տարեկան աշխատավարձը ըստ «Ինքնակենսագրության» կազմել է 800 գուլդեն, համաձայն հոլանդացի գիտնական Ու․ Արենտցենի հաշվարկների սկզբում եղել է 400 գուլդեն, իսկ հետո 600 գուլդեն։ Այդ տարիներին ուսուցչի աշխատավարձը, օրինակ կազմել է 250 գուլդեն։ Հաշվի առնելով, որ 1842 և 1843 թվականներին Հենրիխ Շլիմանը համռորեն իր մոտ՝ Ամստերդամ, հրավիրեց իր եղբորը՝ Լյուդվիգին, նրա նյութական կարգավիճակը կայուն էր, և կարիքի մասին ընդհանրապես խոսք չէր կարող գնալ (Ի․ Ա․ բոգդանով։ Հենրիխ Շլիման։ Ռուսական արկած։ – Մ., 2008 – Էջ 101)։
- ↑ Համաձայն Ի․ Ա․ Բոգդանովի, Միինայի հետ ամուսնությունը, հավանաբար, եղել է խաբեություն, համենանայնդեպս, ինչպես նկարագրված է Ինքնակենսագրության մեջ
- ↑ Այդ տարում Աթենքում ծնվել էր Սոֆյա Էնգաստրումենան, որը 17 տարի անց դառնալու էր Շլիմանի երկրորդ կինը։ Ի. Ա. Բոգդանովը սխալմամբ գրել էր, որ դա տեղի էր ունեցել նույն օրը, սակայն Սոֆյան ծնվել էր հունվարի 12-ին (Բոգդանով Ի. Ա. Հենրիխ Շլիման։ Ռուսական արկած – М., 2008. – Էջ 211.):
- ↑ Որոշ հեղինակներ հաստատում էին, որ Շլիմանը, հետաքրքրության համար գնացել է ուխտագնացության, բայց դրան ապացուցում չկար (Գ. Շտոլ։ Հենրիխ Շլիմանը. Տրոյայի երազանքը։ Մ., 1991. – Էջ 158–159):
- ↑ 1865 թվականի հունվարին Շլիմանը գրեց կնոջը, որ հետաքրքրված է հինդի լեզվով, բայց այդ թեմայով ավել ոչինչ չի հաղորդում, և շարունակությունը հետաքրքրություն այդպես էլ չստացավ (Ի. Ա. Բոգդանով Հենրիխ Շլիման։ Ռուսական արկած։ - Մ., 2008. – Էջ 350)։
- ↑ Ֆ․ Վանդենբերգը կասկածում էր Շլիմանի հյուրանոցում մնալու փաստը (Ֆ․ Վանդենբերգի Շլիմանի ոսկիները – Սմոլենսկ, 1996. – Էջ 148)
- ↑ Շլիմանի ուսումնարանական կրթությունը կազմեց 2 կիսամյակ։
- ↑ Այս հարցին ուշադրություն են դարձրել բոլոր կենսագիրները։ Այդ ժամանակ, պարզ էր, որ նա Հունաստանը դարձրել էր իր մշտական բնակատեղին։
- ↑ Այդ տունը Շլիմանը վաճառեց իր փաստաբանի միջոցով 1873 թվականին, բայց 1879 թվականին գնեց մեկ ուրիշը, որպեսզի հաստատի ամերիկայի քաղաքացի լինելու իրավունքը։ Համաձայն կտակի, տունը ժառանգեց նրա աղջիկը՝ Նադեժդան, որի ժառանգները պահպանեցին այն միչև 1958 թվականը (Ֆ․ Վանդենբերգ Շլիմանի ոսկիին- Սմոլենսկ, 1996- Էջ230)։
- ↑ Չնայած նրան, որ Շլիմանը բաժանվել էր կնոջից, նա ամբողջ կյանքում շարունակեց պահել նրան։ 1870-ական թվականներին Յա․ Ե․ Գինցբուրգի միջոցով նրան տալիս էր ամսական 440 ռուբլի, չհաշված տնային դաստիարակների և երեխաների դայակների ծախսերը։ Շլիմանը վճարում էր ընտանիքի՝ Ռուսաստանի տարածքում և դրանից դուրս ճանապարհորդելու ծախսերը։ Նա վճարում էր նաև երեխաների կրթության համար։ Համաձայն կտակի Եկատերինան ժառանգեց 100 000 ֆրանկ (Ի․ Ա․ Բոգդանով։ Հենրիխ Շլիման։ Առասպելի հաղթանակը։ - М., 2008: - Էջ 57, 266)։
- ↑ Չնայած Շլիմանի «Ինքնակենսագրության» մեջ գրված բազմաթիվ հրապարակումների, Սոֆյան այդպես էլ չսովորեց հին հունարենը և անգիր չգիտեր հատվածներ Հոմերոսի ստեղծագործություններից։ Շնորհիվ ամուսնու և ընկերների հետ շփվելուն, նա լիարժեք տիրապետում էր անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին և իտալերենին, ինչպես և նրա երեխաները։
- ↑ Գ․ Էնգաստրոմենոսը փորձեց օգտագործել Սոֆյային տրված ադամանդները՝ 150 000 արժողությամբ։ Շլիմանը կտրուկ հրաժարվեց, բայց դրա փոխարեն նա Սոֆյայի հորը նշանակեց Աթենքի իրեն պատկանող ձեռնարկություններից մեկի ղեկավար(Ֆ․ Վանդենբերգ։ Շլիմանի ոսկին։ - Սմոլենսկ, 1996։ - Էջ 251–253):
- ↑ Ռուսական օրենքներով Շլիմանը համարվում էր երկու կին ունեցող, քանի որ նա դուրս չէր եկել ռուսական հպատակությունից և չէր բաժանվել կնոջից ռուսական օրենքներով։ Եկատերինա Պետրովնան 1870 թվականի հունվարին՝ Փարիզում, փորձեց բարձրացնել Շլիմանի երկրորդ ամուսության անվավերություն գործը, սակայն դատարանը մերժեց նրան, պատճառաբանելով, որ չի զբաղվում ամերիկայի քաղաքացիույուն ունեցող անձանց գործերով։ Շլիմանը կարողացավ համոզել Ե․ Պետրովնային, որ նա Պետերբուրգում դատարանին ներկայացնի իրենց ամուսնալուծության հայցը։ Դա տեղի ունեցավ 1871 թվականին։ Գործը ձգվեց 6 տարի, սակայն հանգուցալուծում չունեցավ։ Այնուհետև այդ գործով սկսեց զբաղվել նրա որդի Սերգեյը (1882 թվականին)։ Արդյունքում մինչև Շլիմանի մահը ոչինչ չձեռնարկվեց։ Ե․ Լիժինան մահացավ 1896 թվականին, ամուսնուց 6 տարի հետո(Ի․ Ա․ Բոգդանով Հենրիխ Շլիման։ Առասպելի հաղթանակը։ - Մ., 2008. - Էջ. 81–84):0
- ↑ Նա չէր պատրաստվում մոռանալ ռուսերենը․ դեռ 1871 թվականի հուլիսին իր որդի Սերգեյին խնդրեց իրեն ուղարկել Ն․ Մ․ Կարամզինի «Ռուսական պետության պատմությունը» աշխատությունը (ֆրանսերեն և գերամաներեն մեկնաբանություններով և շեշտադրումներով), ռուսերեն–ֆրանսերեն–գերմաներեն բառարան, ինչպես նաև Պուշկինի արձակի հատորներից մեկը։ Մի քանի ամիս անց Շլիմանը խնդրեց Սերգեյին ուղարկել Էրմիտաժի կատալոգը, որը նույնպես ուղարկվեց (Ի․ Ա․ Բոգդանով Հենրիխ Շլիման։ Առասպելի հաղթանակը – Մ., 2008. – էջ 206)։
- ↑ Շլիմանին, այնուամենայնիվ, հաջողվեց ապրիլին գնել Հիսսարլիկի արևմտյան հատվածը 4000 ֆրանկով։
- ↑ (Օսմանյան Կայսրության դրամական միավոր՝ 1 ֆրանկ 80 սանտիմ (ֆրանկի հարյուրերորդական մասը))
- ↑ Այս գտածոն դարձավ Շլիմանի և Կալվերտի կոնֆլիկտի պատճառը։ Քանդակը գտնվել էր Կալվերտի տարածքում, իսկ Շլիմանը հրապարակել էր, որ այն կգեղեցկացնի իր Փարիզի տունը։ Ըստ օրենքի, Կալվերտը ուներ գտածոյի կես արժեքի իրավունք, որը Շլիմանը գնահատել էր 50 ֆունտ ստերլինգ։ Հետագայում նա փորձեց քանդակը վաճառել Լուվրին արդեն 4000 ֆունտով (Ֆ․ Վանդենբերգ Շլիմանի ոսկին։ – Սմոլենսկ, 1996. – Էջ 319)։
- ↑ Թագավորական հնագիտական հասարակությունում 1877 թվականի հունիսի 8–ի հաշվետվությունը կարդացել է Սոֆյա Շլիմանը, նրանք միասին ընդունեցին Հասարակության ոսկե մեդալը, որով պարգևատրվեց Հենրիխը։ Տրոյական գանձերի ցուցահանդեսը տեղի ունեցավ 1877 թվականին Հարավային Քենսինգտոնում։
- ↑ 1991 թվականի հրատարկչությունը մտնում է «Հիանալի մարդկանց կյանքը» ժողովածուի մեջ։
- ↑ Օրիգինալը լույս է տեսել 1975 թվականին։
- ↑ Դ․ Թրեյլը զբաղվում էրր Շլիմանի ԱՄՆ տեղափոխման հարցով՝ 1970-ական թվականներից։ Այս տեսանկյունից նրա հետ լիովին համաձայն էր Լև Քլեյնը(Լ․ Ս․ Քլեյն Տրոյական պատերազմը էպոսում և պատմության մեջ // Ա․ Կրավչուկ։ Տրոյական պատերազմ։ Միֆ և պատմություն։ – Մ., 1991. – Էջ 198 –199, 215):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Brueckner Schliemann, Heinrich (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L: 1910. — Vol. 55. — S. 171–184.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118608215 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Шлиман Генрих // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ CONOR.Sl
- ↑ Berliner Ehrenbürger > Heinrich Schliemann (գերմ.) — Abgeordnetenhaus von Berlin.
- ↑ Hans Schliemann. «Name und Wappen unserer Familie Schliemann» (PDF) (գերմաներեն). Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
- ↑ Богданов1, 2008, էջ 46–47
- ↑ Штоль, 1991, էջ 61
- ↑ Богданов1, 2008, էջ 47
- ↑ Богданов1, 2008, էջ 49–50
- ↑ Штоль, 1991, էջ 60
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 46–47
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 48–49
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 54
- ↑ Богданов1, 2008, էջ 52
- ↑ Богданов1, 2008, էջ 52–53
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 56
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 60–61
- ↑ Богданов1, 2008, էջ 54
- ↑ Богданов1, 2008, էջ 55
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 62–63
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 66–67
- ↑ Богданов1, 2008, էջ 57
- ↑ Богданов1, 2008, էջ 58–62
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 71–72
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 69
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 73
- ↑ Богданов1, 2008, էջ 74–76
- ↑ Богданов1, 2008, էջ 78–79
- ↑ Богданов1, 2008, էջ 90–92
- ↑ Богданов1, 2008, էջ 96–98
- ↑ Богданов1, 2008, էջ 104
- ↑ Богданов1, 2008, էջ 105
- ↑ Богданов1, 2008, էջ 111
- ↑ Мейерович, 1966, էջ 39
- ↑ Богданов1, 2008, էջ 112
- ↑ Богданов1, 2008, էջ 114
- ↑ Богданов1, 2008, էջ 116
- ↑ Богданов1, 2008, էջ 118
- ↑ Богданов1, 2008, էջ 123
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 78–79
- ↑ Богданов1, 2008, էջ 127
- ↑ Богданов1, 2008, էջ 144–148
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 82–83
- ↑ Богданов1, 2008, էջ 183–184
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 86
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 89–90
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 90
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 93–94
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 94–96
- ↑ Богданов1, 2008, էջ 199
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 100–101
- ↑ Богданов1, 2008, էջ 200–201
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 103
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 104
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 105–108
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 110–111
- ↑ Богданов1, 2008, էջ 204
- ↑ Богданов1, 2008, էջ 206
- ↑ Богданов1, 2008, էջ 216
- ↑ Богданов1, 2008, էջ 223
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 117–120
- ↑ Богданов1, 2008, էջ 246–247
- ↑ Богданов1, 2008, էջ 252–253
- ↑ Богданов1, 2008, էջ 258
- ↑ Богданов1, 2008, էջ 258–260
- ↑ Богданов1, 2008, էջ 261–262
- ↑ Богданов1, 2008, էջ 262–263
- ↑ 72,0 72,1 Վանդենբերգ, 1996, էջ 127
- ↑ Богданов1, 2008, էջ 265
- ↑ Богданов1, 2008, էջ 269
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 134
- ↑ Богданов1, 2008, էջ 267
- ↑ Богданов1, 2008, էջ 271–275
- ↑ Богданов1, 2008, էջ 279
- ↑ 79,0 79,1 Վանդենբերգ, 1996, էջ 135
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 136
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 137–138
- ↑ Богданов1, 2008, էջ 288–289
- ↑ Богданов1, 2008, էջ 297–298
- ↑ Богданов1, 2008, էջ 300
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 410
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 140
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 141
- ↑ Богданов1, 2008, էջ 307–311
- ↑ Богданов1, 2008, էջ 319–320
- ↑ Богданов1, 2008, էջ 320–321
- ↑ Богданов1, 2008, էջ 332
- ↑ Богданов1, 2008, էջ 336–339
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 142
- ↑ Богданов1, 2008, էջ 344
- ↑ Богданов1, 2008, էջ 345
- ↑ Богданов1, 2008, էջ 346–347
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 144–145
- ↑ Мейерович, 1966, էջ 59
- ↑ Богданов1, 2008, էջ 348–350
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 146–147
- ↑ Мейерович, 1966, էջ 60
- ↑ Богданов1, 2008, էջ 347, 355
- ↑ Мейерович, 1966, էջ 61
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 152
- ↑ 105,0 105,1 105,2 Վանդենբերգ, 1996, էջ 153
- ↑ Богданов1, 2008, էջ 359
- ↑ Trail D. Schliemann’s Visit to Yosemite Valley and the Big Trees in 1865 // Excavating Schliemann: Collected Papers on Schliemann. – Illinois Classical Studies Supplement, 1993. – P. 58. ISBN 978-1-55540-891-6
- ↑ Богданов1, 2008, էջ 364–365
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 155–156
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 156–159
- ↑ Богданов1, 2008, էջ 366–368
- ↑ Богданов1, 2008, էջ 371
- ↑ Богданов1, 2008, էջ 373–378
- ↑ Богданов2, 2008, էջ 5–6
- ↑ Богданов2, 2008, էջ 20
- ↑ Богданов2, 2008, էջ 5–7
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 162–164
- ↑ Богданов2, 2008, էջ 15–20
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 164–165
- ↑ Богданов2, 2008, էջ 21, 69
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 165–166
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 166–167
- ↑ Богданов2, 2008, էջ 21
- ↑ Богданов2, 2008, էջ 23–41
- ↑ Богданов2, 2008, էջ 45–47
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 177
- ↑ Богданов2, 2008, էջ 48
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 180
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 190–205
- ↑ Богданов2, 2008, էջ 51
- ↑ Богданов2, 2008, էջ 51–52
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 206–207
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 208
- ↑ Богданов2, 2008, էջ 53–55
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 208–209
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 211–218
- ↑ Мейерович, 1966, էջ 83–84
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 219–220
- ↑ Богданов2, 2008, էջ 68–69
- ↑ Богданов2, 2008, էջ 70–73
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 225–226
- ↑ Богданов2, 2008, էջ 73–74
- ↑ Штоль, 1991, էջ 212–213
- ↑ Штоль, 1991, էջ 213–214
- ↑ Штоль, 1991, էջ 215
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 237–244
- ↑ Богданов2, 2008, էջ 80–81
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 254–255
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 255–257
- ↑ Богданов2, 2008, էջ 199–200
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 257
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 257–258
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 259–262
- ↑ Богданов2, 2008, էջ 202–203
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 263–264
- ↑ Богданов2, 2008, էջ 204
- ↑ Штоль, 1991, էջ 224–225
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 267
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 267–268
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 268–275
- ↑ Богданов2, 2008, էջ 207–209
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 275–279
- ↑ Мейерович, 1966, էջ 141
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 281–285
- ↑ Богданов2, 2008, էջ 209–210
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 298–304
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 309
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 310
- ↑ Мейерович, 1966, էջ 96
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 311
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 311–312
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 318
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 315–317
- ↑ Богданов2, 2008, էջ 215
- ↑ Богданов2, 2008, էջ 216
- ↑ Богданов2, 2008, էջ 217, 223
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 343–346
- ↑ 178,0 178,1 Богданов2, 2008, էջ 217
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 347–348
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 348–349
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 350
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 354
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 351
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 357–358
- ↑ Traill, 1995, էջ 118
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 363–366, 381
- ↑ Богданов2, 2008, էջ 222
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 379–380
- ↑ Штоль, 1991, էջ 258
- ↑ Штоль, 1991, էջ 257–258
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 370–372, 382
- ↑ Traill, 1996, էջ 130
- ↑ Traill, 1996, էջ 135
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 382–383
- ↑ Богданов2, 2008, էջ 229–230
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 388
- ↑ Богданов2, 2008, էջ 231–232
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 467–470
- ↑ Богданов2, 2008, էջ 232–233
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 486–487
- ↑ Штоль, 1991, էջ 296
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 496–501
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 502–505
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 508
- ↑ Штоль, 1991, էջ 299
- ↑ Богданов2, 2008, էջ 235
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 447–452
- ↑ Богданов2, 2008, էջ 236–237
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 301
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 516
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 517–518
- ↑ Богданов2, 2008, էջ 239–240
- ↑ Богданов2, 2008, էջ 241, 244
- ↑ Штоль, 1991, էջ 332–335
- ↑ Богданов2, 2008, էջ 240–241
- ↑ Штоль, 1991, էջ 327, 330
- ↑ Богданов2, 2008, էջ 268–269
- ↑ Богданов2, 2008, էջ 287
- ↑ Traill, 1995, էջ 202
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 521–522
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 524–526
- ↑ Богданов2, 2008, էջ 248–249
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 528–529
- ↑ Богданов2, 2008, էջ 249–250
- ↑ Богданов2, 2008, էջ 250–251
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 531–532
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 533–534
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 535
- ↑ Богданов2, 2008, էջ 253
- ↑ Штоль, 1991, էջ 376–377
- ↑ Богданов2, 2008, էջ 254–255
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 535–536
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 536
- ↑ Богданов2, 2008, էջ 255–256
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 538–541
- ↑ Богданов2, 2008, էջ 256–258
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 542
- ↑ Богданов2, 2008, էջ 259–261
- ↑ Штоль, 1991, էջ 406
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 543–546
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 549–555
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 556–559
- ↑ Богданов2, 2008, էջ 262–263
- ↑ Г. Сенкевич. «Письма из Африки» // Русская мысль. — 1891. — № 10. — С. 143.
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 561–568
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 569–570
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 570–571
- ↑ Богданов, 2008, էջ 265–266
- ↑ 249,0 249,1 Վանդենբերգ, 1996, էջ 573–581
- ↑ Шлиман, 2014, էջ 110
- ↑ Богданов1, 2008, էջ 23
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 454
- ↑ «Heinrich Schliemann and Family Papers» (անգլերեն). The American School of Classical Studies at Athens. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ 254,0 254,1 Վանդենբերգ, 1996, էջ 4
- ↑ Богданов1, 2008, էջ 35–38
- ↑ Богданов1, 2008, էջ 49
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 378–380, 408–411
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 446
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 453
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 453–454
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 455
- ↑ Штоль, 1991, էջ 301
- ↑ Штоль, 1991, էջ 302
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 451
- ↑ Богданов2, 2008, էջ 125, 140
- ↑ Богданов2, 2008, էջ 152
- ↑ Богданов2, 2008, էջ 102–158
- ↑ Богданов2, 2008, էջ 293
- ↑ Богданов2, 2008, էջ 288–311
- ↑ Ефим Шуман. ««Клад Приама» Հոմերոսի քաղաքում, կամ ով է գտել լեգենդար Տրոյան». 2014 Deutsche Welle. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
- ↑ Богданов2, 2008, էջ 304
- ↑ Վանդենբերգ, 1996, էջ 572
- ↑ Илион1, 2009, Ստրելկով Ա․ Վ․՝ բժիշկ Շլիմանի լեգենդը, էջ 13
- ↑ Илион1, 2009, Ստրելկով Ա․ Վ․՝ բժիշկ Շլիմանի լեգենդը, էջ 14
- ↑ Илион1, 2009, Ա․Վ․ Ստրելկով։ Լեգենդ Շլիմանի մասին, էջ 14–15
- ↑ «Schliemanns bleibende Lebensleistung» (գերմաներեն). Heinrich-Schliemann-Museum. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ Илион1, 2009, Ա․Վ․ Ստրելկով։ Լեգենդ Շլիմանի մասին, էջ 15
- ↑ Илион1, 2009, Ա․Վ․ Ստրելկով։ Լեգենդ Շլիմանի մասին, էջ 16
- ↑ Илион1, 2009, Ա․Վ․ Ստրելկով։ Լեգենդ Շլիմանի մասին, էջ 19
- ↑ Богданов1, 2008, էջ 5–6
- ↑ Богданов1, 2008, էջ 6–7
- ↑ Богданов1, 2008, էջ 8–16
- ↑ Богданов2, 2008, էջ 287–288
- ↑ Богданов2, 2008, էջ 211
- ↑ Богданов2, 2008, էջ 244
- ↑ Богданов2, 2008, էջ 314
- ↑ Богданов1, 2008, էջ 25–26
- ↑ Philipp Vandenberg. Der Schatz des Priamos. Wie Heinrich Schliemann sein Troja erfand. – Lübbe, 1995. ISBN 978-3785708040
- ↑ Богданов1, 2008, էջ 18–19
- ↑ Edmund F. Bloedow. «Review: David A. Traill, Schliemann of Troy: Treasure and Deceit. New York: St. Martin's Press, 1995. Pp. xiv, 365, 2 Maps, 20 Figs., 32 Pls., 5 Plans. $24.95. ISBN 0-312-14042-8» (անգլերեն). Bryn Mawr Classical Review. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ Шлиман, Генрих. Дневник 1866 года: Путешествие по Волге / Предисловие, подготовка текста, примечания и концепция издания И. А. Богданова. – СПб.: Государственный Эрмитаж, 1998. – 60 с.
- ↑ Не привози с собою Гомера… Письма Е. П. Шлиман Генриху Шлиману / Сост. И. А. Богданов. – СПб.: Дмитрий Буланин, 1998. – 232 с. ISBN 5-86007-131-0, 5860071310
- ↑ Богданов2, 2008, էջ 316–317
- ↑ «Պիտեր Աքրոյդ։ Տրոյայի անկումը». OpenSpace.ru. 17.08.2011. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Der geheimnisvolle Schatz von Troja» (անգլերեն). IMDb. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ Peter Luley (18.03.2007). «Troja als TV-Zweiteiler: Genug gebuddelt, Heino Ferch!» (գերմաներեն). SPIEGEL-ONLINE. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ Богданов2, 2008, էջ 315–316
- ↑ «Planetary Names: Crater, craters: Schliemann on Moon» (անգլերեն). Gazetteer of Planetary Nomenclature. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
- ↑ «3302 Schliemann (1977 RS6)» (անգլերեն). JPL Small-Body Database. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Das Heinrich-Schliemann-Museum in Ankershagen» (գերմաներեն). Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի․ Ա․ Բոգդանով, Հենրիխ Շլիման։ ռուսական արկած, «АСТ: Օլիմպ», 2008 — 415 էջ։
- Ի․ Ա․ Բոգդանով, Հենրիխ Շլիման։ Առասպելի հաղթանակը, «АСТ: Օլիմպ», 2008 — 351 էջ։
- Ֆ․ Վանդենբերգ, Շլիմանի ոսկին (խմբ. Թարգմանությունը գերմաներենից՝ Ե․ Պ․ Լեսնիկովիյ, Ա․ Պ․ Ուտկինա, Վ․ Վ․ Տոկ, Լ․ Ի․ Նեկրասովա, խմբագրել է Մ․ Վ․Լիվանովա), Սմոլենսկ, «Ռուսիչ», 1996 — 592 էջ։
- Մ․ Վուդ, Տրոյա․ Տրոյական պատերազմի որոնումը (խմբ. Թարգմանությունը անգլերենից Վ․ Շարապովա), «Ստոլիցա–Պրինտ», 2007 — 400 էջ։
- Ա․ Կ․ Գավրիլով Պետերբուրգը Հենրիխ Շլիմայի ճակատագրում։ Կոլո, 2006. – 448 էջերի թիվ։
- Կ․ Կերամ, Աստվածներ, դամբարաններ, գիտնականներ․ Հնագիտության վեպը, Նիժնի Նովգորոդ, «ԿԷՄ, Նիժնինովգորոդյան տոնավաճառ», 1994 — 367 էջ։
- Մ․ Մեյերովիչ, Շլիման (խմբ. Խմբագրեր՝ Ա. Լենցման, Կ. Անդրեևա; Գ. Եպիշինա), «Մանական գրականություն», 1966 — 192 էջ։
- Հետդ մի բեր Հոմերոսին… Նամակ Ե․ Պ. Շլիման Հենրիխ Շլիմանին / Сост. Ի․ Ա․ Բոգդանով. – СПб.: Դմիտրի Բուլանին, 1998. – 232 с.
- Իրվինգ Ստոուն, Հունական գանձ։ Կենսագրական վեպ Հենրիխ և Սոֆյա Շլիամանների մասին (խմբ. Թարգմանությունը անգլերենից Վ․ Խարինտոնովա, Մ․ Լիտվինոնվա), «АСТ», 2009 — 538 էջ։
- Հենրիխ Շլիման, Իլիոն։ Տրոյացիների քաղաքը և երկիրը, հ. 1 (խմբ. Թարգմանությունը անգլերենից Ն. Չեխոնադսկի), «Ցենտրոպոլիգրաֆ», 2009 — 543 էջ։
- Հենրիխ Շլիման, Իլիոն։ Տրոյացիների քաղաքը և երկիրը, հ. 2 (խմբ. Թարգմանությունը անգլերենից Ն. Չեխոնադսկի), «Ցենտրոպոլիգրաֆ», 2009 — 543 էջ։
- Հենրիխ Շլիման, Տրոյա (խմբ. Թարգմանությունը անգլերենից Ն. Չեխոնադսկի), «Ցենտրոպոլիգրաֆ», 2010 — 399 էջ։
- Գ․ Շտոլ, Հենրիխ Շլիման (խմբ. Թարգմանությունը գերմաներենից՝ Ա. Պոպովա և Ա. Շտեկլի), «երիտասարդ գվարդիա», 1991 — 432 էջ։
- Էմիլ Լյուդվիգ, Schliemann: The Story of a Gold-seeker (խմբ. Tr. from the German by D. F. Tait), Boston, «Little, Brown and Company», 1932 — 297 p։
- Traill D., Schliemann of Troy: Treasure and Deceit, New York, «St. Martin’s Press», 1995 — 365 p։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Dr. Henry T. Schliemann». Popular Science Monthly Volume 38 (անգլերեն). 1891 թ․ ապրիլ. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
- «Heinrich Schliemann and Family Papers» (անգլերեն). The American School of Classical Studies at Athens. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- «Das Heinrich-Schliemann-Museum in Ankershagen» (գերմաներեն). Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- Heinrich Schliemann (1881). +Heinrich/Selbstbiographie «Autobiographie des Verfassers und Geschichte seiner Arbeiten in Troja». Stadt und Land der Trojaner (գերմաներեն). zeno.org. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն) - «Հենրիխ Շլիման և Եկատերինա Լիժինա». Женский Петербург. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- Օլեգ Նևերով. «Հենրիխ Շլիմանը և նրա տրոյական հնությունները». Մեր ժառանգությունը // 2006, №79–80. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- «Самый знаменитый археолог». Мир вокруг нас. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.
- Վ․ Պ․ Տոլստիկով. «Տրոյայի գանձերը». ГМИИ им. А. С. Пушкина. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- Heinrich Julius Schliemann
- «Ինքնակենսագրության» վերջին էջը, տպագրված 1892 թվականին
- +Heinrich/Selbstbiographie Selbstbiographie bei zeno.org
- Digitalisate von Büchern Schliemanns Արխիվացված 2011-05-20 Wayback Machine der Universitätsbibliothek Heidelberg
- http://www.schliemann-museum.de - das Heinrich-Schliemann-Museum Ankershagen ist ein Zentrum der internationalen Schliemannforschung
- Heinrich-Schliemann-Gedenkstätte Արխիվացված 2016-03-04 Wayback Machine - die Heinrich-Schliemann-Gedenkstätte in Schliemanns Geburtsort Neubukow
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Շլիման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիխ Շլիման» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Հունվարի 6 ծնունդներ
- 1822 ծնունդներ
- Դեկտեմբերի 26 մահեր
- 1890 մահեր
- Նեապոլ քաղաքում մահացածներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռոստոկի համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Բեռլինի պատվավոր քաղաքացիներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի արվեստագետներ
- Գերմանացի գործարարներ
- Գերմանացի հնագետներ
- Գերմանացի ճանապարհորդներ
- Գերմանացի մարդաբաններ
- Պոլիգլոտներ