Վասիլի Տրեդիակովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վասիլի Տրեդիակովսկի
Trediak2.jpg
Ծնվել էփետրվարի 22 (մարտի 5), 1703[1]
ԾննդավայրԱստրախան, Ռուսական թագավորություն[2][1][3]
Վախճանվել էօգոստոսի 6 (17), 1769[2] (66 տարեկանում) կամ օգոստոսի 17, 1769(1769-08-17)[4] (66 տարեկանում)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5][3]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, թարգմանիչ և բառարանագիր
Լեզուռուսերեն
Ազգությունռուս
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՓարիզի համալսարան[1] և Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա[1]
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԶավակներQ4462332?
Vasily Trediakovsky Վիքիպահեստում

Վասիլի Տրեդիակովսկի (Василий Кириллович Тредиаковский, փետրվարի 22 (մարտի 5), 1703[1], Աստրախան, Ռուսական թագավորություն[2][1][3] - օգոստոսի 6 (17), 1769[2] կամ օգոստոսի 17, 1769(1769-08-17)[4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5][3]), ռուս գրող, բանասեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է սլավոնա-հունա-լատինական ակադեմիայում (1723-1726) և Սորբոնում (1727-17301730 թ. հրատարակել է Պ․ Տալմանի «Ուղևորություն դեպի Սիրո կղզին» այլաբանական վեպի թարգմանությունը՝ իր սիրային բանաստեղծությունների հավելվածով, թե՝ մեկը, թե՝ մյուսը գրված էր ռուսական «պարզ» ոճով, որով և Տրեդիակովսկին ճանաչվել է։ 1732 ովականից եղել է թարգմանիչ գիտությունների ակադեմիայում, 1745-1759 թթ.՝ ակադեմիկոս։ Ոտանավորի վանկաշեշտային համակարգ է առաջարկել «Ռուսական բանաստեղծության հորինման նոր և կարճ միշոց» (1735) տրակտատում։ Տրեդիակովսկու մշակած տաղաչափության ռեֆորմը հիմնված էր ռուսական շեշտական համակարգի վրա և շատ բանով կանխորոշել է ռուսական պոեզիայի հետագա զարգացումը։ Սակայն Տրեդիակովսկին անհետևողական է եղել, և այդ ռեֆորմն ավարտել է Մ․ Լոմոնոսովը։ 1748 թ. հրատարակվել է նրա «Զրույց ուղղագրության մասին» երկը, որը ռուսերենի հնչյունաբանական կառուցվածքի ուսումնասիրման առաշին փորձն է ռուսական իրականության մեշ։ Բանաստեղծական թարգմանության տեսությունն է Տրեդիակովսկի շարադրել «Ինչպես չափածո, այնպես էլ արձակ երկեր ու թարգմանություններ» (1752) ժողովածուում, որտեղ զետեղել է նաև Բուալոյի «Քերթողական արվեստ»-ի իր թարգմանությունը։ Նրա «Ռուսական հին, միշին և նոր բանաստեղծության մասին» (1755) երկը վանկային ոտանավորի մասին պատմական ակնարկ է։ Տրեդիակովսկին գրել է նաև «Թեոպտիա» (1750-1753) փիլիսոփայական պոեմը, թարգմանել է մի շարք գրքեր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Серман И. З. Тредиаковский // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1962. — Т. 7.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Евг. Ляцкий Тредьяковский, Василий Кириллович // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1901. — Т. XXXIIIа. — С. 750–753.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Тредиаковский Василий Кириллович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. 5,0 5,1 5,2 Серман И. З. ­Тредиаковский // Краткая литературная энциклопедияМ.: Советская энциклопедия, 1962. — Т. 7.