Նիկոլայ Իգնատև
| Նիկոլայ Իգնատև ռուս.՝ Николай Игнатьев | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 17 (29), 1832[1] կամ հունվարի 17, 1832[2] |
| Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | հունիսի 20 (հուլիսի 3), 1908[1] (76 տարեկան) |
| Մահվան վայր | Կրուպոդերինցի, Q12100974?, Berditshev County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Գերեզման | Կրուպոդերինցի |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | ռուս |
| Կրոն | ուղղափառություն |
| Կրթություն | Պաժերի կորպուս |
| Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
| Ամուսին | Եկատերինա Իգնատիևա |
| Ծնողներ | հայր՝ Պավել Իգնատյև, մայր՝ Մարիա Իգնատիևա |
| Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության ներկայացուցիչը Չինաստանում, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ, Պետական գույքի նախարարություն և list of ambassadors of Russia to Turkey? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն |
| Երեխաներ | Պավել Իգնատև, Nikolai Ignatev?, Aleksey Ignatyev?, Q140420827?, Q140420829?, Q140420830? և Q140425068? |
Նիկոլայ Պավլովիչ Իգնատև (հունվարի 17 (29), 1832[1] կամ հունվարի 17, 1832[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունիսի 20 (հուլիսի 3), 1908[1], Կրուպոդերինցի, Q12100974?, Berditshev County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս դիվանագետ և պետական գործիչ, կոմս, գեներալ։ Դիվանագիտական ծառայության մեջ է եղել 1856 թվականից (Լոնդոն, Պեկին), 1861-1864 թվականներին՝ Իզմիրի արտգործնախարարության Ասիական դեպարտամենտի տնօրեն, 1864-1877 թվականներին՝ դեսպանորդ, ապա՝ դեսպան Թուրքիայում։
1875-1877 թվականներին արևելյան ճգնաժամի ընթացքում խիստ դիրքորոշում է ունեցել թուրքական կառավարության նկատմամբ, որն առանձնապես դրսևորվել է Կ. Պոլսի 1876-1877 թվականների միջազգային կոնֆերանսում՝ ի պաշտպանություն բալկանյան սլավոնների։ Մեծ ազդեցություն է ունեցել սուլթան Աբդուլ Ազիզի վրա, ինչի համար հորջոջվել է «երկրորդ սուլթան»։ Ռուսաստանի շահերին ծառայեցնելու ակնկալությամբ կարևոր դեր է խաղացել Գևորգ Քերեստեջյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելու հարցում և ապարդյուն փորձել նրա միջոցով ազդել Կ. Պոլսի հայ հոգևոր և աշխարհիկ արևմտամետ ղեկավարության վրա։ Եղել է 1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրի նախագծի հեղինակն ու Ռուսաստանի գլխավոր լիազորը նրա ստորագրման ժամանակ։ Պայմանագրի կնքման նախօրեին սերտ հարաբերությունների մեջ է եղել Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարքարանի հետ և անձամբ ձևակերպել 15-րդ կետը՝ հայերի պահանջած «Հայաստանի ինքնավարությունը» փոխարինելով «տեղական պահանջներից բխող բարեփոխումներ» և այլն անորոշ արտահայտություններով։ Եվ, ինչպես հետագայում խոստովանել է իր «Հիշատակարանում», 16-րդ հոդվածը նա գրել է ոչ թե թուրքահայերի, այլ ռուս դիվանագիտության համար. «Հայերի համար շատ նշանակալից էր, որ Օսմանյան կայսրության գոյության օրվանից ի վեր առաջին անգամ հիշատակվում էր նրանց մասին, իսկ Բարձր դուռը հրապարակորեն ճանաչում էր հայ ազգի գոյությունն Ասիական Թուրքիայում» (Гр. Н. П. Игнатьев, "СанСтефано", "Исторический вестник", 1915, с. 59-60)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Записки графа Н. П. Игнатьева о СанСтефано, П., 1916.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Կերպարվեստի արխիվ
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Իգնատև» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական հարց հանրագիտարանից։ |
- Հունվարի 29 ծնունդներ
- 1832 ծնունդներ
- Հունվարի 17 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 3 մահեր
- 1908 մահեր
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Ռուս պետական գործիչներ
- Ռուս գեներալներ
- Ռուս քաղաքական գործիչներ