Վառոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որսորդական փամփուշտի վառոդ և բաժնաչափիչ գործիք

Վառոդը բազմաթիվ բաղադրամասերից բաղկացած պայթուցիկ խառնուրդ է, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության, առանց արտաքին միջավայրից թթվածնի ներթափանցման։ Ունենալուվ այրումից առաջացած գազերի ընդարձակման մեծ էներգիա՝ վառոդը կիրառվում է փամփուշտների, արկերի, հրթիռների արտադրության մեջ։ Վառոդի ըստ շերտերի զուգահեռության այրումը, որը չի վերածվում պայթյունի, այլ առաջ է բերում կայուն գազագոյացության, հնարավորություն է տալիս, կանոնավորել գազագոյացման արագությունը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկությանը հայտնի առաջին վառոդը ծխացող վառոդն է, կամ սև վառոդը։ Համարվում է, որ վառոդը որպես բորակածծմբաածխային խառնուրդ հայտնի է եղել Չինաստանում դեռևս հին ժամանակներում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վառոդները լինում են երկու տեսակի՝ նիտրոցելյուլոզային և խառնուրդային։
Նիտրոցելյուլոզային(անծուխ վառոդ) վառոդները իրենց հերթին լինում են հետևյալ տեսակների՝

  • Բալիստիտային վառոդ
  • Անբոց վառոդ
  • Կորդիտային վառոդ
  • Պիրօքսիլինային վառոդ

Խառնուրդային վառոդը օգտագործվում է հրթիռաշինության մեջ և կոչվում է հրթիռային կոշտ վառելիք։ Խառնուրդային վառոդների թվին է պատկանում նաև ծխացող վառոդը, որը ներկայումս օգտագործվում է կրակատար քուղերում, բոցավառող և նետող լիցքերում, պայթուցիչներում և որսորդական հրացանների փամփուշտներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Военный энциклопедический словарь", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза С.Ф. Ахромеев, Москва Воениздат-1986