Ռուդոլֆ Վիրխով
Ռուդոլֆ Լյուդվիգ Կառլ Վիրխով (գերմ.՝ Rudolf Ludwig Carl Virchow, հոկտեմբերի 13, 1821[1][2][3][…], Սվիդվին, Province of Pomerania, Պրուսիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 5, 1902[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[5][4]), գերմանացի ախտաբան, հասարակական գործիչ։ Համարվում է ժամանակակից ախտաբանական անատոմիայի և բջջային ախտաբանության տեսության հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1843)։ 1856 թվականից եղել է նույն համալսարանում նրա համար հատուկ ստեղծված ախտաբանական անատոմիայի, ընդհանուր ախտաբանության ու թերապիայի ամբիոնի պրոֆեսոր, միաժամանակ ախտաբանության ինստիտուտի տնօրեն։ Վիրխովը առաջ է քաշել բջջային ախտաբանության տեսությունը, որի համաձայն օրգանիզմի ցանկացած ախտաբանական պրոցես նրա առանձին բջիջների կենսագործունեության խանգարումների գումարն է։ Զբաղվել է իր ժամանակին հայտնի համարյա բոլոր հիվանդությունների ուսումնասիրությամբ, տվել դրանց ախտաբանաանատոմիական բնութագիրը, բացահայտել մարդու կարևորագույն հիվանդությունների (ուռուցքներ, տուբերկուլոզ) և ընդհանուր կենսաբանական պրոցեսների (բորբոքում, հյուսվածքների վերականգնում) ախտածնությունը։ Համաճարակագիտական հետազոտությունների հիման վրա Վիրխովը հաստատել է շատ հիվանդությունների սոցիալական բնույթը։ Վիրխովի ուսումնասիրությունները և բջջային ախտաբանության տեսությունը մեծ ազդեցություն են ունեցել բժշկագիտության զարգացման վրա, սակայն այդ տեսությունն ունեցել է միակողմանի, մեխանիստական բնույթ։ Վիրխովը զբաղվել է նաև մարդաբանության, ազգագրության, հնէաբանության հարցերով։ Ընտրվել է բազմաթիվ երկրների ակադեմիաների և բժշկական ընկերությունների պատվավոր անդամ։ Կյանքի վերջին շրջանում Վիրխովը հանդես է եկել որպես Դարվինի էվոլյուցիոն ուսմունքի կատաղի թշնամի։ 1880—1893 թվականներին նա ոայխստագի անդամ էր։ Եղել է բուրժուական առաջադիմական կուսակցության հիմնադիրներից և առաջնորդներից (1861—1864)։ Ազատամիտների կուսակցության ստեղծումից (1884) հետո Վիրխովը նրա ղեկավարներից էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Who Named It? — 1994.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 5 www.accademiadellescienze.it (իտալ.)
- 1 2 Вирхов Рудольф // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Biografiskt lexikon för Finland (շվեդերեն) — SLS.
- ↑ (unspecified title) — doi:10.5281/ZENODO.18315206
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 365.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 471)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Վիրխով» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1821 ծնունդներ
- Սեպտեմբերի 5 մահեր
- 1902 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Նիդերլանդների արվեստի և գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Բեռլինի պատվավոր քաղաքացիներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի գիտնականներ
- Գերմանացի բժիշկներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Գերմանացի կենսաբաններ
- Գերմանացի մարդաբաններ
- Գերմանացի հնագետներ
- Անձինք նամականիշերի վրա
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Գերմանացի ֆիզիոլոգներ