Շնապս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շնապս
Շնապս.jpg
Ենթատեսակ ալկոհոլային խմիչք
Ծագման երկիր Գերմանիա Գերմանիա
Schnapps Վիքիպահեստում

Շնապս (գերմ.՝ Schnaps)` արտադրվում է Գերմանիայում տասնվեցերորդ դարի սկզբից և շատ տարածված է իր հայրենիքում։ Դրա համար այն անվանում են Գերմանիայի ազգային խմիչք։ Տեղեկությունները շնապսի մասին միանշանակ չեն։ Ըստ տարբեր աղբյուրների 38-40, իսկ այլ աղբյուրների` 20-30 աստիճան։ Ուժեղ ալկոհոլային սպիրտը ստանում են տարբեր հումքից։ Շնապսի արտադրության համար օգտագործում են գրեթե բոլոր մրգային և հատապտուղային հումքերը՝ խնձոր, տանձ, սալոր, սերկևիլ, ծիրան, բոստանային և վայրի աճող հատապտուղներ։ Միայն նրա հիմնական տեսակները երեսունն են։ Այդ հումքից մի մասը արտադրողները աճեցնում են իրենց սեփական այգիներում։ Յուրաքանչյուր արտադրող ունի իր հուսալի հատապտուղ հավաքողներին, որոնք գիտեն վայրի աճող հատապտուղների գաղտնի վայրերը։ Մի սեզոնի ընթացքում կարելի է մշակել 2-3 տոննա անտառային մորի։ Դա ամենաթանկ շնապսն է, մեկ լիտրին հասնում է երեսուն կիլոգրամ։ Կան շնապսեր, որոնք ունեն տտիպ կծու համ։ Շվարցֆալդի լեռներում արտադրում են ըմպելիքը անանուխի հումքի հիման վրա։ Կան շնապսեր և գերմանական շնապսեր։ Եթե շնապսը արտադրվում է Գերմանիայում, ապա երաշխավորված է դրա բարձր որակը։ Շնապսը ունի 1500 տարվա վաղեմություն։ Շնապսի տարատեսակներից մեկը բալի շնապսն է, որի պիտակի վրա գրված է գերմ.՝ Kischwasser, բառային «բալի ջուր»։ Այդ շնապսով հայտնի է Շվարցֆալդի հարավ-արևմուտքը, որտեղ բալը տարածված է, բավական է հիշել բալի թխվածքը, որը թրջում են բալի շնապսով։ Խնձորը շնապսի համար կարող է լինել տարբեր տեսակի, իսկ տանձինը միայն մեկ տեսակի, որը լեգենդար Williams-ն է։ Շատերին դուր է գալիս օրիգինալ շնապսի տեսակ, որը կոչվում է Obstler։ Չնայած իր մրգային նշանակության, այն կազմված է միայն խնձորից և տանձից։ Կան նաև վայրի սալորից ստացված շնապս[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]