Մշակութային շերտ
Արտաքին տեսք
Մշակութային շերտ, կուլտուրական շերտ, որոշակի ժամանակաշրջանի բնորոշ մշակութային հուշարձաններ կամ դրանց հետքերը պարունակող հողաշերտի պայմանական անվանումը հնագիտության մեջ։ Հնավայրերը հաճախ ունենում են մի քանի մշակութային շերտեր, որոնք սովորաբար խառնված են լինում։ Մշակութային շերտերի որոշելն ու տարբերակելը (շերտագրություն) հնագիտական պեղումների կարևորագույն խնդիրն է, քանի որ գերազանցապես շերտագրությամբ է որոշվում պեղվող հնավայրի մշակույթի պատմական զարգացման հաջորդականությունն ու ժամանակագրությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 656)։ |