Աթենքի Ազգային հնագիտական թանգարան
Աթենքի Ազգային հնագիտական թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային թանգարան և հնաբանական թանգարան |
Երկիր |
![]() |
Տեղագրություն | Փաթիսսոն Փողոց |
Ղեկավարության նստավայր | Աթենք |
Հիմնադրված է | 1829 |
Այցելուներ | 545 565[1], 594 219[2] և 447 093[3] |
Տնօրեն | Maria Lagogianni-Georgakarakos[4][5] |
Կոորդինատներ: 37°59′21.01″ հս․ լ. 23°43′57.00″ ավ. ե. / 37.9891694° հս․. լ. 23.7325000° ավ. ե. | |
Կայք | namuseum.gr |
Աթենքի Ազգային հնագիտական թանգարան (հուն․՝ Εθνικό Αρχαιολογικό Μουσείο), թանգարան Հունաստանում` Աթենքում, որն ընդգրկում է թանգարանային հավաքածու` նախապատմական ժամանակներից մինչև ուշ անտիկ շրջանին պատկանող։ Այն համարվում է աշխարհի ամենահարուստ հավաքածուն ունեցող ամենամեծ թանգարաններից մեկը[6]։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային հնագիտական թանգարանը գտնվում է Էքսերգեա (Exarcheia) տարածաշրջանում` Կենտրոնական Աթենքում` Էպիրուս, Բուբուլինաս և Թոսիստաս փողոցների միջև, մինչդեռ մուտքը Փաթիսոն փողոցից է և հարակից է Աթենքի պոլիտեխնիկ ինստիտուտի պատմական կառույցին։ Առաջին հնագիտական թանգարանը Հունաստանում հիմնադրվել է Հունաստանի վարչապետ Լյոաննիս Կապոդիսթրիասի (Ioannis Kapodistrias) կողմից 1829 թվականին, որն դրա համար օգտագործել է կառավարության տրամադրած միջոցները։ Գլխավոր բարերարները եղել են Ելենի Թոսիստան, որը նվիրել է հողատարածք թանգարանի համար և Դեմետրիոս Նիկոլաս Վերնարդակիսը (Nikolaos Vernardakis) Սանկտ Պետերբուրգից, որը թանգարանին նվիրել է մեծ քանակությամբ հավաքածու: Նախնական անունը եղել է Կենտրոնական թանգարան։ Այն 1881թվականին Հունաստանի վարչապետ Չարայլաոս Տրայքոուպսի (Charilaos Trikoupis) կողմից վերանվանվել է։ 1887 թվականին հնագետ Վալերիոս Ստաիսը դարձել է թանգարանի խնամակալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թանգարանի ցուցանմուշները փակվում են հատուկ արկղերում և թաղվում, որպեսզի խուսափեն կործանումից և թալանից։ 1945 թվականին ցուցանմուշները նորից դրվում են Քրիզթոս Կերոուզոսի (Christos Karouzos) վերահսկողության տակ։ Թանգարանի հարավային թևը Արձանագրությունների թանգարանն է` արձանագրությունների հարուստ հավաքածուով։ Արձանագրությունների թանգարանը ընդարձակվել է 1953 և 1960 թվականներին Պատրոկիոս Կարանտինոսի նախագծով[7]։
Շինություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանն ունեցել է ազդեցիկ նոր դասական մտահղացում, որը ժամանակին ժողովրդայնություն է վայելել Եվրոպայում և համապատասխանեցվել նմանատիպ կառույցների դասական ոճին։ Նախնական հատակագիծը մտահղացվել է ճարտարապետ Լյուդվիգ Լանջի կողմից։ Ավելի ուշ այն փոփոխության է ենթարկվել Պանագիս Կալկոսի կողմից, որը եղել է գլխավոր ճարտարապետ։
Ընդարձակում և վերանորոգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը ընդարձակվել է և վերանորոգվել։ Ամենակարևորը եղել է 20-րդ դարի սկզբին արևելյան թևում կատարված փոփոխությունը, որն հիմնված էր Անաստասիոս Մետաքսասի նախագծի վրա։ 1932-1939 թվականների ընթացքում Ջորջ Նոմիկոսի մտահղացմամբ ստեղծվել է երկհարկանի կառույցը։ Այս փոփոխությունները պայմանավորված էին հետզհետե աճող հավաքածուները տեղավորելու անհրաժեշտությամբ։ Վերականգնողական աշխատանքները կատարվել են 1, 5 տարվում, որի ընթացքում թանգարանը մնացել է ամբողջովին փակված։ Այն վերաբացվել է 2004 թվականի հուլիսին` աթենական օլիմպիադային։ Թանգարանը ենթարկվել է էսթետիկական տեխնիկական փոփոխությունների։ Շինությունը բարելավման է ենթարկվել, տեղակայվել է ժամանակակից օդակարգավորման համակարգ, վերադասավորվել են հավաքածուները և վերանորոգվել 1999 թվականի երկրաշարժից վնասված լինելու պատճառով։ Մինոսյան որմնանկարների սենյակը հասարակության առջև բացվել է 2005 թվականին[8][9]։
Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի հավաքածուները դասավորված են բաժիններով [10]:
Հավաքածուներ | ||
---|---|---|
Բաժին | Սենյակներ | Նմուշ պաշարներ |
Նախապատմական հավաքածու (Նեոլիթյան, Կիկլադյան, Միկենյան) |
3-6 and 48[11] |
|
Քանդակների հավաքածու | 7-34 | |
42[12] և 49-56[13] |
| |
Սանտորինի հավաքածու | 48 | |
Մետաղական հավաքածու | 36-39 | |
Անտիկ Եգիպտոսի և Մերձավոր Արևելքի անտիկ հավաքածու | 40-41 | |
Արձանագրության թանգարան | 1, 9 & 11 |
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.ekathimerini.com/225351/article/ekathimerini/life/nam-breaks-visitor-record-passing-half-million-mark
- ↑ http://www.kathimerini.gr/1004830/article/politismos/polh/perissoteroi-episkeptes-to-2018-gia-to-e8niko-arxaiologiko-moyseio
- ↑ http://www.statistics.gr/documents/20181/f9e20032-6a71-49a7-90cf-da9e07e6d31c
- ↑ http://www.namuseum.gr/contact-en.html
- ↑ http://namuseum.academia.edu/MariaLagogianniGeorgakarakos/CurriculumVitae
- ↑ Hellenic Ministry of Culture | National Archaeological Museum
- ↑ Ministry of Culture
- ↑ ekathimerini.com | National Archaeological Museum
- ↑ Egyptian antiquities exhibition
- ↑ Sculpture in the National Archaeological Museum, Athens (2002) Nikolaos Kaltsas Getty Trust Publications: J. Paul Getty Museum, California, USA
- ↑ The Prehistoric Collection, National Archaeological Museum
- ↑ Stathatos Collection, National Archaeological Museum
- ↑ The Vase and Minor Objects Collection, National Archaeological Museum
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- National Archaeological Museum of Athens Official website
- Review of The National Archaeological Museum in Athens at UNRV.com
- Αρχαιολογικό Μουσείο Αθηνών - Archaeological Museum Of Athens Unofficial page on Facebook