Պիֆոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ․թ․ա․ VII դարի պիֆոս Կրետե կղզում

Պիֆոս (հին հունարեն՝ πίθος) Հին Հունաստանում, մեծ կերամիկական անոթ (կարող է լինել մարդու հասակին կամ ավելի մեծ) մթերք՝ ցորեն, գինի, ձեյթունի յուղ, աղած ձուկ, պահելու համար։ Տարածում է գտել Միջերկրական ծովի ողջ տարածքում, հատկապես Եգեյան ծովի մշակութային շրջանում և Կիպրոսում։ Պիֆոսների արտադրությունը բրուտից պահանջում էր հատուկ հմտություններ։

Պիֆոս Էրմիտաժում, գտնվել է Հերսոնեսում

Պիֆոսը գնդաձև կամ ձվաձև խոշոր կերամիկական անոթ էր (սուր վերջը դեպի ներքև), որը հիշեցնում էր ամֆորա։ Սակայն պիֆոսի մոտ հաճախ հանդիպում է ոչ սուր, այլ հարթ հատակը, որը թույլ է տալիս նրան կանգնել և հաճախ վերին մասում կան տեղափոխման հարմարանքներ, որոնց միջոցով անոթը տեղաշարժելու համար անցկացվում են պարաններ։ Պիֆոսը կարող է ունենալ 4-6 բռնակ։ Նրա մակերևույթը հարթ է կամ զարդարված ժապավենաձև նախշերով։ Հանդիպում են բեժ, ավազագույն, շագանակագույն և կարմիր նրբերանգներով պիֆոսներ։ Մինոյան քաղաքակրթության ժամանակաշրջանում Կամերասի ոճով արված պիֆոսների վրա պատկերվում էին ձկներ։

Պիֆոսները գործածվում էին նաև հուղարկավորության ծիսակատարություններում, սակայն առաջին հերթին՝ զեյթունի յուղ, մեղր, աղ, ցորեն պահելու համար։

47 գինու պիֆոս հայտնաբերվել է Ցիխագորի նկուղում։ Դրանց վրա դրվում էր դրոշմ։ Հին հռոմեացիների մոտ նմանատիպ անոթը կոչվում էր դոլիեմ (լատին․՝ dolium)։ Պիֆոս էր չարագուշակ Պանդորայի արկղը[1]։ Լեգենդի համաձայն՝ հենց պիֆոսում է ապրել Դիոգենեսը[2]։ Պիֆոսները օգտագործվել են նաև հուղարկավորության ժամանակ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկենյան հունարենում տվյալ անվանումը նշված է qe-to իդեոգրամայի տեսքով։ Հստակ ծագուբնաբանություն չունի, սակայն ենթադրվում է, որ փոխառնվել է ինչ-որ ենթաշերտ լեզվից[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Пандора». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Гаспаров М. Л. Занимательная Греция. – М.: НЛО, 1995
  3. Chantraine P. Dictionnaire étymologique de la langue grecque. — Paris: Éditions Klincksieck, 1974. — Т. III. — P. 900.
  4. Beekes R. S. P., van Beek L. Etymological Dictionary of Greek. — Leiden — Boston: Brill, 2010. — Т. II. — P. 1189-1190.