Նոր թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նոր թանգարան
Berlin Neues Museum 001.JPG
Տեսակ թանգարան
Երկիր Գերմանիա
Տեղագրություն Միտտե
Վայր Միտե
Մասն է Բեռլինի պետական թանգարաներ
Ղեկավարության նստավայր Բեռլին
Հասցե Bodestraße, 10178, Berlin
Հիմնադրված է 1855
Կոորդինատներ: 52°31′14″ հս․ լ. 13°23′52″ ավ. ե. / 52.52056° հս․. լ. 13.39778° ավ. ե. / 52.52056; 13.39778
Կայք neues-museum.de
Նոր թանգարանը գտնվում է Գերմանիաում
Նոր թանգարան
Neues Museum (Berlin) Վիքիպահեստում

Նոր թանգարան (գերմ.՝ Neues Museum), թանգարան Բեռլինում: Գտնվում է Թանգարանային կղզում, ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Թանգարանի շենքը կառուցվել է 1843-1855 թվականներին ուշ կլասիցիզմի ոճով։ Համարվում է ճարտարապետ Կարլ Ֆրիդրիխ Շինկելի աշակերտ Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերի ամենահայտնի նախագիծը և 19-րդ դարի թանգարանային ճարտարապետության հայտնի օրինակը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանային կղզում երկրորդ թանգարանի անհրաժեշտությունը ծագեց այն ժամանակ, երբ Հին թանգարանի տարածքը այլևս չէր բավարարում պահանջները։ Նոր թանգարանում նախատեսվում էր տեղավորել գիպսե քանդակների հավաքածուն, Եգիպտական թանգարանը, Հայրենի հնագիտության թանգարանը։ Շինարարական աշխատանքներն սկսվել են 1841 թվականի հունիսի 19-ին Ֆրիդրիխ Վիլհելմ 4-րդի նշանակած հանձնաժողովի ղեկավարությամբ։ Հանձնաժողովի կազմի մեջ մտել են բեռլինի արքայական թանգարանների տնօրեն Իգնաց ֆոն Օլֆերսը և Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերը։

Նոր թանգարանի եգիպտական բակը

Թանգարանի շենքը լուրջ վնասներ է կրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և փակվել 1939 թվականին[1]: Տասնամյակներ շարունակ մնացել է ավերված վիճակում՝ հռչակվելով Բեռլինի «ամենագեղեցիկ ավերակներ»: Շենքի վերականգնողական աշխատանքները սկսվել են 1986 թվականին։ 2009 թվականի հոկտեմբերի 16-ի հանդիսավոր բացումից հետո Նոր թանգարան է տեղափոխվում Եգիպտական թանգարանը՝ Նեֆերտիտիի կիսանդրիով, ինչպես նաև Նախապատմական շրջանի և վաղ պատմության թանգարանը։ 2010 թվականի թանգարանն արժանացել է եվրոպական RIBA մրցանակի, 2011 թվականին՝ ժամանակակից ճարտարապետության մրցանակի[2]: 2014 թվականին թանգարանի շենքը ճանաչվել է Գերմանիայի ինժեներա-շինարարական արվեստի պատմական հուշարձաններից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Revamped Neues Museum Finally Opens in Berlin". Spiegel Online. 2009-10-16.
  2. 2010 RIBA Award Winners Announced". Bustler. Retrieved 2010-05-28

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • * Chris van Uffelen|Van Uffelen, Chris. Contemporary Museums – Architecture, History, Collections, Braun Publishing, 2010, ISBN 978-3-03768-067-4, pages 218–221

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]