Մեկլենբուրգ
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Մեկլենբուրգ | |||||
| |||||
Երկիր | ![]() | ||||
| |||||
Մեկլենբուրգ (գերմ.՝ Mecklenburg), պատմական շրջան Գերմանիայի հյուսիսում, այժմ Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի տարածքի մի մասը: Մեկլենբուրգի խոշոր քաղաքներն են. Ռոստոկ, Շվերին, Շտրալզունդ, Գրայֆսվալդ, Վիսմար, Նոյբրանդենբուրգ:
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեկլենբուրգ անվանումը ծագել է միջնադարյան քաղաքի անունից, որը մուսուլմանական Տորտոսայից արաբախոս հրեա ճանապարհորդ Իբրահիմ իբն Յակուբի ստեղծագործություններում մոտ 965 թվականին հիշատակվում է որպես սլավոնական Վիլիգրադ (Wiligrad) — «մեծ քաղաք» (սլավ. velij «մեծ»)[1], 1000 թվականից` գերմանական թուղթ Michelenburg (հին-հս.-գերմ. michel «большой, сильный»)[2]
Հին սաքսոնական բարբառում միկլ (mikil) նշանակում էր «մեծ», իսկ бург (burg, borg, borch) բառը միջին-ստորին գերմաներենում նշանակում է դղյակ ամրոց (կրեմլ): 10-11-րդ դարերում գործածական էր Mikilinborg անվանումը («մեծ ամրոց», «մեծ քաղաք», «Վելեգրադ»): Անունը կապված է կոնկրետ տեղի` Նիկլոտինգների (Նիկլոտ իշխանի սերունդները) օբոդրիտյան իշխանական տոհմի նախկին տոհմական ամրոցի բնակավայրի հետ, որն այսօր դեռ կրում է Burg Mecklenburg անվանումը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանական ժամանակագրության համաձայն, սլավոնները այս տարածքում հաստատվեցին վաղ միջնադարում (5-7-րդ դարերում): Դա ժառանգաբար և ընտրվող իշխանների կողմից կառավարվող օբոդրիտների ցեղն էր, որը հաստատվում է ինչպես հնագիտական տվյալներով (Սեդով Վ. Վ. Սլավոնները վաղ միջնադարում: Մ., 1995. էջ. 40 — 67, 138—147), այն պես էլ գրավոր աղբյուրներով (Westphalen E. J. Monumenta inedita rerum Germanorum. Lipsiae. 1741. p. 1615—1630):
Գերմանիային օբոդրիտների հողերի միավորման ընթացքում (Արևելաֆրանկյան պետությանը) 10-12-րդ դարերում սկսվում է գերմանական բնակչության գաղթը կենտրոնական ռեյնյան շրջաններից դեպի Էլբայից հյուսիս և արևելք, այսպես կոչված «արևելագերմանական գաղթ» (որոշ աղբյուրներում անվանվում էր «արևելագերմանական գաղութացում»), որն իր գագաթնակետին հասավ 14-րդ դարում:
Գերմանական ֆեոդալների և վերնախավի հետ միասին վերաբնակեցվին նաև գյուղացիները և քաղաքների բնակիչները (բյուրգերները): Մեկլենբուրգի տարածքում սլավոնա-գերմանական համատեղ բնակվելու մասին են վկայում պահպանված սլավոնական տոպոնիմները, գրառումները եկեղեցական գրքերում, տոհմաբանական գրքերը:
Մեկլենբուրգի ժառանգական դուքսերը իրենց տոհմաբանության ծագումը հասցրին տեղի օբոդրիտյան իշխաններին {Westphalen E. J. Monumenta inedita rerum Germanorum. Lipsiae. 1741. p. 1615—1630.} (նախահայր դուքս 1178 թվականից Հենրիխ Բորվին, օբոդրիտների վերջին իշխան Պրիբիսլավ 2-րդի որդին):
Գերմանական տոհմական ազնվականությունը աստիճանաբար դուրս մղեց Բալթիկ ծովի ափամերձ շրջանում գերիշխող Դանիական թագի տիրապետությունը, իսկ գերմանացի առևտրականներն ու արհեստավորները հիմք ստեղծեցին ազատ հանզայական քաղաքների համար: Քաղաքային բնակչության և գյուղական վերնախավի մեջ սլավոնական անունները հայտնի են մինչև 15-16-րդ դարերը ներառյալ գրառումներով, այդ թվում հաճախակի հանդիպում է Վենտ տոհմական անունը (Վենդ, գերմ.՝ Went), այսինքն` «սլավոնացի»: Արդյունքում սլավոնական անունները քրիստոնեացման ընթացքում ձուլվում են գերմանական քրիստոնեական անունների ընդհանուր զանգվածում:
Ուշ միջնադարի պատմական դարաշրջանում, Նոր պատմության սկզբին, Մեկլենբուրգի տարածքում գոյություն ունեին տարբեր պետությունների կազմավորումներ (դքսություն, մեծ դքսություն): 1701 թվականին Մեկլենբուրգի տարածքը բաժանվեց սահմանաձակ ինքնավարությամբ երկու պետությունների. Մեկլենբուրգ-Շվերինի և Մեկլենբուրգ-Ստրելիցի դքսություններ: 1814-1815 թվականներին Վիենայի վեհաժողովում նրանց կարգավիճակը բարձրացավ Մեծ դքսության տիտղոսի, նրանք ընկան Պրուսիայի թագավորության հովանավորության տակ և մտան Գերմանական միություն:
1918-1919 թվականներին պետական անկախության կարճ ժամանակաշրջանից հետո երկու տարածքներն էլ մտան Վայմարյան հանրապետության կազմի մեջ և 1937 թվականին «Մեծ Համբուրգի օրենքի» արդյունքում ստացան ժամանակակից վարչական կարգավիճակը և տարածքը:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Йоахим Херрман. Ободриты, лютичи, руяне // Славяне и скандинавы: Сб. — М.: Прогресс, 1986. — С. 338.
- ↑ Поспелов, 1998, էջ 266
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Егоров Д. Н. Славяно-германские отношения в средние века. Колонизация Мекленбурга в XIII в.: В 2-х тт. — М.: Москов. худож. печатня, 1915. — 567; XI + 614; XXVII с.
- Поспелов Е. М. Мекленбург-Передняя Померания // Географические названия мира. Топонимический словарь / Отв ред. Р. А. Агеева. — М.: Русские словари, 1998. — С. 266. — ISBN 5-89216-029-7.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Government portal of Mecklenburg-Western Pomerania
«Mecklenburg»։ Catholic Encyclopedia։ Նյու Յորք: Robert Appleton Company։ 1913
- Chisholm Hugh, ed. (1911)։ «Mecklenburg»։ Encyclopædia Britannica (11th ed.)։ Cambridge University Press
|