Հարավային Քենսինգտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Natural History Museum London Jan 2006.jpg
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Հեռախոսային կոդ020
Փոստային ինդեքսներSW7
Պաշտոնական կայքsouth-kensington.com
##Հարավային Քենսինգտոն (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Հարավային Քենսինգտոն (անգլ.՝ South Kensington), Լոնդոնում Քենսինգտոնի հարավային մասը, որը առաջին համաշխարհային ցուցահանդեսից հետո՝ արքայազն Ալբերտի նախաձեռնությամբ վերածվեց թանգարանային քաղաքի, որն անվանվեց Ալբերտոպոլիս (Albertopolis): Վիկտորյական դարաշրջանի հիմնական մշակութային և կրթական հաստատությունները տեղակայված են ցուցահանդեսային ճանապարհի երկայնքով (Exhibition Road)[1]:

Պատկեր Անվանում Բացման տարեթիվ
Natural History Museum London Jan 2006.jpg Բնագիտական թանգարան 1881
ScienceMuseum.jpg Լոնդոնի գիտության թանգարան 1857
Royal Albert Hall, London, from Prince Consort Road.jpg Ալբերտ Հոլլ 1871
Royal School of Mines entrance.jpg Լոնդոնի Կայսերական քոլեջ 1851
Victoria and Albert Museum-1.jpg Վիկտորիայի և Ալբերտի թանգարան 1852
The Royal Geographical Society, Kensington.jpg Թագավորական աշխարհագրական ընկերություն 1830
Royal College of Music - April 2007.jpg Երաժշտության թագավորական քոլեջ 1882

Նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սըր Հենրի Քոլ (1808-1882), մանկավարժ և Հարավային Քենսինգթոնի թանգարանի առաջին տնօրեն (հետագայում Վիկտորիա եւ Ալբերտ թանգարան)։
  • Հենրի Բարկլի (1815-1898), բրիտանացի քաղաքական գործիչ։
  • Հերբերթ Բիրբոմ Թրի (1853-1917), անգլիացի դերասան, ռեժիսոր, թատրոնի ուսուցիչ և իմպրեսարիո։
  • Ջեյմս Մեթյու Բարրի (1860-1937), շոտլանդացի արձակագիր, դրամատուրգ, լրագրող։ «Փիթեր Պեն» հայտնի հեքիաթի հեղինակը։
  • Վիրջինիա Վուլֆ (1882-1941), բրիտանացի գրող, գրաքննադատ, մոդեռնիստական՝ մասնավորապես Գիտակցության հոսքի գրականության ամենախոշոր և ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։
  • Բեննի Հիլլ (1924-1992), անգլիացի դերասան, կատակերգակ։
  • Դենիս Գաբոր (1900-1979), հունգար ֆիզիկոս, հոլոգրաֆիայի հիմնադիրը։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1956 թ.), Հունգարիայի ԳԱ պատվավոր անդամ (1964 թ.)։
  • Փիթեր Ֆինչ (1916-1977), ավստրալիացի դերասան, այն երկու դերասաններից մեկը, որ արժանացել է «Օսկար» մրցանակի հետմահու («Հեռացանց» ֆիլմի համար)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]