Դեսպանական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեսպանական իրավունք, միջազգային իրավունքի մաս, որով կարգավորվում են պետությունների դիվանագիտական մարմինների ու նրանց ներկայացուցիչների իրավական վիճակն ու գործունեությունը։ Դեսպանական իրավունքի հարցերը կարգավորվել են 1815 թվականի Վիեննայի և 1818 թվականի Ախենի կոնգրեսների արձանագրություններով, ապա 1928 թվականի Հավանայի տարածաշրջանային կոնվենցիայով։

Դեսպանական իրավունքի զարգացմանը նպաստել են նաև սովորույթները, մի շարք հիմնական նորմեր (օրինակ, Մանուի հնդկական օրենքներում դեսպանի անձեռնմխելիությունը) առաջացել են սովորույթներից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 353