Դժոխային շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հելը և Հարմը

Դժոխային շուն, շան կերպարանքով առասպելական գերբնական արարած։ Ամենից հաճախ բնութագրվում է որպես հսկայական սև շուն՝ երբեմն շագանակագույն բծերով, առկայծող կարմիր կամ դեղին աչքերով, շատ հզոր և արագաշարժ, ունի ուրվականային կամ տեսիլային էություն և տհաճ հոտ, իսկ երբեմն անգամ խոսելու ունակություն։ Նրանց հիմնականում հանձնարարված է հսկել դեպի մահացածների աշխարհ տանող մուտքը կամ այլ պարտականություններ կատարել՝ կապված հանդերձյալ կամ գերբնական աշխարհի հետ, այնպիսին, ինչպիսիք են մոլորված ոգիների որսը և գերբնական իրերի հսկողությունը։

Բանահյուսության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահայտնի դժոխային շունը, երևի, Կերբերոսն է՝ Հադեսի պահապանը հունական առասպելաբանության մեջ։ Դժոխային շունը հայտնվում է նաև հյուսիսային-եվրոպական առասպելաբանության և բանահյուսության մեջ որպես Վայրի Որսի մաս։ Այդ շները տարբեր անուններ ունեն տեղական բանահյուսություններում, սակայն տիրապետում են դժոխային շների տիպիկ բնավորության գծերին։ Մեծ Բրիտանիայում շատ անուններ տրվում են երևույթներով․ Արևելյան Անգլիայի Սև Շակ (որը իր առասպալական արմատներով մտնում է վիկինգների, ինչպես նաև կելտերի առասպելաբանության մեջ), Մեն կղզու Մուդդի Դուն[1], Ուելսի Գվիլլուն և այլն։ Բացի այդ՝ հարկ է նման անուններն անվանել ինչպես Գարմը՝ սկանդինավյան առասպելաբանության մեջ, և Հեկատան՝ հունական առասպելաբանության մեջ, քանի որ դժոխային շները, որոնք հսկում էին խաչմերուկները, ոռնոցով ազդարարում էին նրա գալուստը։ Դժոխային շների մասին ամենահին հիշատակումները հանդիպում են Վալտեր Մապի De nugis curialium (1190), ում և վալիական առասպելաբանության Մաբինոգիի Չորս ճյուղերը շարքում (10-12-րդ դարեր)։

Հարավային Մեքսիկայի և Կենտրոնական Ամերկայի բանահյուսության մեջ դժոխայն շունը կրում է Կախեդո անունը և ներկայանում է մեծ սև շան տեսքով, որը ուշ գիշերով գյուղական ճանապարհներին հետևում է ճանապարհորդներին։ Այս տերմինը տարածվել է ամերիկական այնպիսի բլյուզ երաժշտության մեջ, ինչպիսին է Ռոբերտ Ջոնսոնի «Hellhound on my Trail» երգը։

Բարգեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային Անգլիայում՝ հիմնականում Յոքշիրում, Բարգեստ անունը տրվում է լեգենդար հրեշավոր սև շանը, որն ունի հսկա մագիլներ, չնայած այս տարածաշրջանում այդ նույն անունը տրվում է նաև ուրվական կամ տան ոգի էլֆին (օրինակ Նորտամբերլենդում և Դարեմում): Գիշերները բարգեստները հսկում են իրենց տերերի գերեզմանները և նրանց հետ հանդիպումը, հավատանքի համաձայն, անհաջողություն և արագ մահ է բերում: Որոշ հավատալիքների համաձայն այս հրեշները հանդիսանում են Կատաղի Որսի նախանշան: Ըստ այլ լեգենդների՝ բարգեստները աստվածային պատժի արտահայտումն ու անձնավորված հատուցումն են[2]: Բարգեստ բառի ծագումն ու գրությունը վիճելի են: Ghost-ը Անգլիայի հյուսիսում երբեմն արտասանում են guest, և ոգու անունը ստանում է burh-ghest տեսքը, ասյինքն՝ քաղաք-ուրվական: Նաև համարվում է, որ բառը ծագում է գերմաներեն Berg-geist (լեռնային ոգի) կամ Bär-geist (արջ-ոգի), ակնարկելով նրա հայտնվելը արջի տեսքով: Կա տարբերակ այն մասին, որ բառը ծագում է Bier-Geist-ից, այսինքն գերեզմանային ոգի:

Դիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոնական առասպելում չար սև մազոտ շունը, որը ծծում է մարդկանց արյունը և հանդիսանում է սատանայի կամակատարը, կոչվում է Դիպ: Կատալոնական առասպելներում, ինչպես այլ արարածներ, որոնք կապված են սատանայի հետ, Դիպը կաղում է մի ոտքից: Չնայած այդքան չարագին էության, Դիպը պատկերված է կատալոնական Պրատդիպ տեղական իշխանության գերբի վրա:

Մուդդի Դու[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուդդի Դու անունը Մեն[1] կղզու բանահյուսության մեջ կրում է սև շունը, որը ապրում է բացառապես Պիլ ամրոցում[3]: Շանը նկարագրում են որպես «մեծ, հորթի հասակի, անագե ամանների չափի աչքերով»[3][4]: Ամենից հաճախ Մուդդի Դուին տեսնում է ամրոցի թիկնազորը, որից էլ դուրս են եկել ուրվական-շան մասին առաջին խոսակցությունները[5]:

Եկեղեցական Գրիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցական Գրիմը անգլիական և սկանդինավյան բանահյուսության կերպարներից է։ Գրիմները եկեղեցու ոգիների ուղեկցողներն են և կոչված են հսկել եկեղեցու բարեկեցությունը։ Նրանք կարող են հայտնվել սև շների կամ ձևափոխաված մարդկային փոքրիկ սևամորթ կերպարանքների ձևով[6]։

Շվեդական Կիրկգրիմը նույնացվում է այն կենդանիների ոգիների հետ, որոնց նորակառույց եկեղեցիներում զոհաբերել են վաղ քրիստոնյաները[7]։ Եվրոպայի որոշ մասերում, ներառյալ Մեծ Բրիտանիան և Սկանդինավիան, ընդունված էր կառուցվող եկեղեցու հյուսիսային մասում ողջ-ողջ թաղել սև շներին՝ այդպիսով ստեղծելով պահապան ոգի՝ եկեղեցական գրիմ, որը պիտի պաշտպաներ եկեղեցին սատանայից[6]։

Գրիմի կերպարը հիմնավորվել է գրականության մեջ։ Այսպես, 1914 թվականին «The Century Magazine» պարբերականում հրատարակվեց Դեն Ֆիլպոտտսի «The Church-grim» պատմությունը։ Որպես վտանգի նախազգուշացում՝ գրիմը հայտնվում է նաև Հարրի Փոթերի մասին պատմող գրքի 3-րդ մասում։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ շրջանում դժոխային շների կերպարը զարգացում է գտել գրականության մեջ․ ավելի հայտնի կերպարներ, ինչպես Գրիմը, հիշատակվում են «Հարրի Փոթերում» և Շերլոկ Հոլմսի մասին պատմող վեպում (Բասկերվիլների Շունը)։ Նաև հայտնվում է Ռիկ Ռիորդանի գրքերի շարքում։

Համակարգչային և դերային խաղերում այս կերպարը հանդիասնում է ամենահայտնիներից մեկը․ դժոխային շները տարբեր սատանայական արարածների ուղեկցորդն են։ Նրանք կարող են կրակ արտաշնչել և անխոնջաբար հետևել փախստականների։ Դժոխային շունը որոշ աղբյուրներում սատանայի ծառան է և հայտնվում է տանելու այն մարդու հոգին, որը նրա հետ պայմանագիր է կնքել։ Դժոխային շները հիշատակվում են «Գերբնականը» սերիալում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Rose, Carol Giants, Monsters & Dragons: An Encyclopedia of Folklore, Legend, and Myth. — New York: Norton, 2000. — ISBN 0-393-32211-4
  2. Micha F. Lindemans։ «Barghest»։ Encyclopedia Mythica։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-01-ին։ Վերցված է 18.08.2008 
  3. 3,0 3,1 Mackillop, James (1998), Dictionary of Celtic Mytholgy, Oxford: Oxford University Press, ISBN 0192801201 
  4. Killip (1976), Folkore of the Isle of Man, p. 150
  5. Rose, Carol. Giants, Monsters & Dragons: An Encyclopedia of Folklore, Legend, and Myth. New York: Norton, 2000. Print
  6. 6,0 6,1 Arrowsmith, Nancy A Field Guide to the Little People. — London: Pan, 1978. — ISBN 0-330-25425-1
  7. Scandinavian Folk Belief and Legend, Reimund Kvideland, Henning K. Sehmsdorf, p247, 1991, ISBN 0-8166-1967-0 accessed 2008-10-20

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]