Վալերիուս Փլակկուս
Արտաքին տեսք
Վալերիուս Փլակկուս | |
|---|---|
| Ծնվել է | մոտ 45[1] |
| Ծննդավայր | Իտալիա |
| Վախճանվել է | մոտ 95 |
| Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
| Լեզու | լատիներեն |
| Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Վալերիուս Փլակկուս (լատիներեն՝ Gaius Valerius Flaccus, մոտ 45[1], Իտալիա - մոտ 95), I դարի հռոմեացի բանաստեղծ, 8 գրքից բաղկացած «Արգոնավորդներ» («Argonauticon libri») էպիկական պոեմի հեղինակ։ Պոեմը հյուսված է Յասոնի և Մեդեայի մասին հունական հայտնի առասպելի մոտիվներով։ Վալերիուսի պոեմը մեծածավալ երկ է, հագեցված է միջադեպերով ու տեսարաններով և համեմված հռետորականությամբ։ Հեղինակը շարադրման մեջ մեծ չափով տուրք է տվել Վերգիլիոսի «Էնեականին»։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Առաքելյան, Հռոմեական գրականության պատմություն, Երևան, 1975։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
| ||||||||||||