Տիտանների ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտանների ճակատամարտ
Տեսակfictional war? և episode in Greek mythology?
 Titanomachy Վիքիպահեստում

Հունական դիցաբանության մեջ, տիտանների ճակատամարտը (/ˌttəˈnɒməki/ հուն․՝ Τιτανομαχία) տասը տարի տևած ճակատամարտերի շարք էր Թեսալիայում, բաղկացած մեծ մասամբ Տիտաններից (Աստվածների ավագ սերունդը, հիմնվելով Օթրիս լեռան վրա ), ովքեր կռվում էի Օլիմպոսի աստվածների (երիտասարդ սերունդն, ովքեր եկան թագավորելու Օլիմպոս լեռան վրա) և նրանց դաշնակիցների դեմ[1]։ Այս իրադարձությունը հայտնի է նաև Տիտանների պատերազմ, Տիտանների ճակատամարտ, Աստվածների ճակատամարտ անուններով։ Պատերազմը մղվում էր, որոշելու համար, թե աստվածների որ սերունդը պետք է ունենար իշխանություն տիզերքի վրա։

Դասակ սերնդի հույները գիտեին մի քանի բանաստեղծություններ աստվածների և Տիտաններից շատերի միջև տեղի ունեցած պատերազմի մասին։ Գերիշխող բանաստեղծությունն և միակն, որը պահպանվել է «Թեոգոնիան», որը վերագրվում է Հեսիոդոսին։ Անհետացած էպիկական պոեմը՝ «Տիտատանների ճակատամարտը», վերագրվում է կույր թրակիացի բանաստեղծ Ֆամիրիդին, լեգենդար գործիչ, ում մասին հիշատակվում էր Պլուտարքոսին վերագրվող «Երաժշտության մասին» էսսեյում։ Տիտանները խաղացել են նաև նշանակալից դեր Օրփեոսին վերագրվող բանստեղծություններում։ Չնայած Օրփեոսական պատմվածքից միայն հատվածներ են պահպանվել, նրանք ցույց են տալիսՀեսիոդոսական ավանդույթի հետաքրքիր ձևեր։

Բախում և արյունահեղություն առաջին աստվածների միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիտանների անկում

Այս կարևոր ճակատամարտի փուլը սահմանվեց, այն բանից հետո, երբ ամենաերիտասարդ Տիատանը՝ Կռոնոսը, տապալեց իր սեփական հորը՝ Ուրանոսին, (Ουρανός, երկինքն և տիեզերքի տիրակալը) իր մոր՝ Գեայի օգնությամբ(Γαία, երկիրը)։

Նա հրահրեց Գեայի թշնամանքը, երբ բանտարկեց նրա երեխաներին՝ Հեկատոնքեյրներին և Կիկլոպներին, Տարտարոսում։ Գեան ստեղծեց մի մեծ մանգաղ և հավաքեց միասին Կռոնոսին և նրա եղբայրներին, որպեսզի համոզի, որ նրանք ամորձատեն Ուրանոսին։ Միայն Կռոնոսն էր պատրաստակամ անելու այդ գործը, այսպիսով Գեան տվեց նրան մանգաղը և նրան դրեց դարանում։

Երբ Ուրանոսը հանդիպեց Գեայի հետ, Կռոնոսը հարձակվեց Ուրանոսի վրա և մանգաղով կտրեց նրա սեռական օրգանները՝ գցելով դրանք ծովի մեջ։ Այս արաքով, նա դարձավ Տիտանների արքա։ Բայց Ուրանուսը մարգարեություն արեց, որ Կռոնոսի սեփական երեխաները կապստամբեն նրա կառավարման դեմ, նույն կերպ, ինչպես Կռոնոսը ապստամբեց իր սեփական հոր դեմ։ Ուրանոսի արյունն, որը թափվել էր հողի վրա, ծննունդ տվեց Գիգանտներին, Էրինիաներին, և Մելիաներին։ Նրա սերմից կամ նրա կտրված սեռական օրգանների արյունից, Աֆրոդիտեն բարձրացավ ծովից։

․․․․ հենց որ նա կտրեց անդամները կայծքարով և նետեց դրանք հողից ծփացող ծովը, դրանք անհետացան օվիկանսոի մեջ երկար ժամանակով, և մի սպիտակփրփուր տարածվեց դրանց շուրջ անմահ մարմնից, և դրա մեջ մեծացավ մի օրիորդ․․․[2]

Կռոնոսը վերցրեց իր հոր գահը՝ Ուրանուսին այն աշխարհ ուղարկելուց հետո։ Այնուհետև նա ապահովեց իր իշխանությունը նորից բանտարկելով իր եղբայրներին՝ Հեկատոնքեյրներին և Կիկլոպներին, Տարտարոսում։

Կռոնոսը, պարանոիդ և վախեցած, որ իր կառավարման վերջը կգա, հիմա նրա դարձրեց սարսափելի թագավոր իր հոր Ուրանուսի պես, կուլ տալով իր երեխաներից յուրաքանչյուրին, երբ նրանք ծնվեցին իր քույր֊կին Հռեայից։ Հռեան, այնուամենայնիվ, կարողացավ է թաքցնել իր կրտսեր զավակին՝ Զևսին, խաբելով Կռոնոսին՝ տալով նրան մի քար փաթաթված ծածկոցի մեջ երեխայի փոխարեն, որ նա կուլ տա։

Հռեան բերում է Զևսին Կրետեում գտնվեղ մի քարանձավ, որտեղ նրան մեծացնում է Ամալտեան։ Հասնելով չափահաս տարիքի նա ձևանում է որպես Կռոնոսի մատռվակ։ Երբ Զևսը հաստատվեց որպես Կռոնոսի ծառա, Մետիսը տվեց նրան մանանեխի և գինու խառնուրդ, որը կստիպեր Կռոնոսին փսխել իր կուլ տված երեխաներին։ Իր եղբայրներին և քույրերին ազատելուց հետո, Զևսն առաջնորդեց նրանց Տիտանների դեմ ապստամբելու։

Զևսն և իր եղբայրներն նվաճում են տիեզերքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստվածների և Տիտանների պատերազմը

Զևսը հետո պատերազմ մղեց իր հոր դեմ, իր եղբայրների և քույրերի հետ որպես դաշնակիցներ՝ Հեստիան, Դեմետրան, Հերան, Հադեսը և Պոսեյդոնը։ Զևսը ազատ արձակեց և Կիկլոպներին երկրից (որտեղ նրանք բանտարկված էին Կռոնոսի կողմից) և նրանք բոլորը դարձան Զևսի դաշնակիցները։ Հեկատոնքեյրները նետեցին քարեր, և Կիկլոպները կռեցին Զևսի համար խորհրդանշական ամպրոպն և կայծակը։ Կռվելով մյուս կողմում և դաշնակցելով Կռոնոսի հետ՝ մյուս Տիտանները, կարևոր բացառությամբ Թեմիսի և նրա որդու Պրոմեթևսի, ովքեր դաշնակից էին Զևսի հետ (ուշադրություն դարձրեք՝ ըստ Հեսիոդոսի Կլիմենեն Պրոմեթևսի մայևն էր)։ Ատլասը կարևոր առաջնորդ էր Կռոնոսի կողմից։ Պատերազմը տևեց տասը տարի, բայց վերջապես Զևսը և այլ Օլիմպոսի աստվածներ հաղթեցին, Տիտաններին բանտարկեցին և Հեկատոնքեյրներին դարձրեցին նրանց պահապաններ։ Ատլասին տրվեց հատուկ պատիժ՝ պահելու երկինքը։ Երբ Զևսը իրեն որոշ չափով ապահով զգաց իր իշխանության մեջ, նրա գութը շարժվեց և նա Տիտաններին տվեց ազատություն[3]։

Հիգինյուսը այլ կերպ է նկարագրում Տիտանների ճակատամարտը․ «Այն բանից հետո, երբ Հերան տեսավ Էպաֆուսին, ով ծնվել էր հարճից և ղեկավարում էր մի մեծ թագավորություն (Եգիպտոսը), նա մտածեց, որ Էպաֆուսը պետք է սպանվի որսի ժամանակ, և քաջալերեց տիտաններին, որ նրանք Զևսին գահընկեց անեն թագավորությունից և գահին նորից բարձրացնեն Կռոնոսին (Սատուրնին)։ Երբ նրանք փորձեցին բարձրանալ երկինք, Զևսը՝ Աթենասի, Ապոլլոնի և Արտեմիսի օգնությամբ, նրանց գլխիվայր նետեց Տարտարոս»[4]։


Վերջնական հաղթանակից հետո, երեք եղբաայրները աշխարհը բաժանեցին իրենց մեջ, Զևսին տրվեց իշխանություն երկնքի և օդի վրա, և նա ճանաչվեց որպես ինքնիշխան։ Պոսեյդոնին տրվեց ծովն և բոլոր ջրերը, միչդեռ Հադեսին տրվեց ստորգետնյա աշխարհը՝ մահացածների թագավորությունը։ Մյուս աստվածներին շնորհվեց իշխանություն ըստ նրանց էության և հակումների։ Երկիրը մնաց ընդհանուր բոլորի համար՝ անելու այն ինչ կցանկանային, նույնիսկ միմյանց դեմ ընդդիմանալու համար, մինչև որ եղբայրներին (Զևսին, Պոսեյդոնին և Հադեսին) կաանչեցին, որպեսզի միջամտեն։

Տիտանների ճակատամարտ, անհետացած պոեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաավանական Տիտանների ճակատամարտը․ պատկերված է անմորուս Զևսը կայծակի հարված ուղղելիս իր առջև ծնկի եկած կերպարի վրա, Գորգոնե Ֆրոնտոն Կորֆուիում գտնվող Արտեմիսի տաճարում։ Այն հիմա ցուցադրվում է Կորֆուի հնագիտական թանգարանում

Տիտանների ճակատամարտի մի փոքր այլ տարբերակը հայտնվել է մի պոեմում, որը հիմա համարվում է անհետացած։ Պոեմը ավանդաբար վերագրվում էր Կորնթացի Եմելոսը՝ հնագույն Կորինթոսում գտնվող Բարխիադայի ընտանիքում իշխող մի կիսաառասպելական բարդ, ով գնահատվում էր որպես Պրոսոդիոնի'՝' Մեսենայի անկախության երթի օրհներգի ավանդական կոմպոզիտորը, որը կատարվում էր Դելոսում[5]։

Նույնիսկ հին ժամանակներում հեղինակները մեջբերում էին «Տիտանների ճակատամարտը» առանց հեղինակի անվան։ Էումելոսի անունը կապվում էր պոեմի հետ, որպես միակ հասանելի անվանում[6]։ Շատ կցկտուր ապացույցից ելնելով, թվում է թե «Էումելոսի» «Տիտանների ճակատամարտի» տարբերակը տարբերվում էր Հեսիոդոսի «Թեոգոնիայի »պահպանված տարբերակից որոշակի մասերում։ Այն գրվել է մ․թ․ա․ յոթերորդ դարի վերջում[6]։

«Տիտանների ճակատամարտը» բաղկացած էր եկու գրքից։ Օլիմպոսի աստվածների և Տիտանների ճակատամարտը նախորդվել էր ինչ֊որ ձևի թեոգոնիայով, կամ նախնադարյան աստվածների ծագումնաբանությամբ, որտեղ ավելի ուշ շրջանի Հռոմեացի գրող Լիդուսը մեջբեում էր, «Տիտանների ճակատամարտի» հեղինակը տեղադրել է Զևսի ծնունդը, ոչ թե Կրետեյում, այլ Լիդիայում, որը պետք է գտնվի Սիպիլուս լեռան վրա[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gigantomachy
  • Theomachy
  • Æsir–Vanir War
  • Deva (Hinduism)|Devas
  • Asuras

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. Hesiod, Theogony; see also Nonnius, Dionysiaca xiii.435ff (Theoi.com: Aphrodite myths:1
  3. Morford, Mark P.O.; Lenardon, Robert J.; Sham, Michael (2011). Classical Mythology (Ninth ed.). Oxford: Oxford University Press. էջեր 80–82. ISBN 9780195397703.
  4. Hyginus, Fabulae 150
  5. The Bacchiadae were exiled by the tyrant Cypselus about 657 BC.
  6. 6,0 6,1 West, M. L. (2002). "'Eumelos': A Corinthian Epic Cycle?". Journal of Hellenic Studies. 122: 109–133. JSTOR 3246207.
  7. Lydus, De mensibus 4.71.