Կադմոս (առասպելական հերոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կադմոս
Cup Rider Painter Louvre E669.jpg
Կադմոս (առասպելական հերոս)
Տեսակ Հին հունական դիցաբանության կերպար և human who may be fictional
Դիցաբանություն Հին հունական
Սեռ արական
Կյանքի ժամանակաշրջան հելլենիստական
Հայր Ագենոր[1][2] և Ֆենիքս
Մայր Telephassa[1] և Agriope
Քույր/Եղբայր Cilix[1][3] և Եվրոպա[1]
Ամուսին Հարմոնիա
Զավակներ Polydorus[4], Սեմելե, Autonoë, Ino[1], Agave և Illyrius
Cadmus Վիքիպահեստում


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կադմոս (այլ կիրառումներ)

Կադմոս (հին հուն․՝ Κάδμος), հին հունական առասպելական հերոս[5]։ Փյունիկիայի Սիդոն քաղաքի Ագենովրոս[6] թագավորի որդին, Կիլիկոսի, Փյունիկսի և Եվրոպայի եղբայրը։

Առասպելաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադմոսը և Վիշապ հրեշը

Փյունիկյան արքա Ագենորի (կամ Ագրիոպի[7]), Եվրոպայի, Կիլիկիայի, ֆենիքսի եղբայրը։ Օգնել է աստվածներին մարտնչել Տիփոնի դեմ[8]։ Ըստ հայտնի առասպելի, երբ ցլի կերպարանք առած Զևսը առևանգել է Եվրոպային,Ագենորը որդիներին ուղարկել է նրան փնտրելու՝ պահանջելով առանց նրա չվերադառնալ։ Քրոջը որոնող եղբայրներից երկուսը իրենց անուններով հիմնել են Փյունիկիայի և Կիլիկիայի թագավորությունները։ Սակայն Դելփյան պատգամախոս Ապոլոնը Կադմոսին կոչ է անում չանհանգստանալ Եվրոպայի համար[9]։ Եվ Կադմոսը, Դելփիքի պատգամախոսի հրամանով, գնացել է Բեովտիա, սպանել այդ կողմերի տիրակալ Վիշապ հրեշին՝ Արեսի որդուն, հիմնել Կադմեա միջնաբերդը, որի շուրջը հետագայում ծաղկել է Թեբե քաղաքը։ Արեսի որդու սպանության համար Կադմոսը ութ տարի ծառայել է Արեսին, ապա հռչակվել Կադմեայի թագավոր։ Զևսը Կադմոսին ամուսնացրել է Արեսի և Աֆրոդիտեի դուստր Հարմոնիայի հետ։ Ծերության տարիներին Կադմոսն և Հարմոնիան բնակվել են Իլլիրիայում՝ իբր կերպարանափոխվելով վիշապների։ Կադմոսի անվան հետ է կապվում փյունիկյան գրի ներմուծումը Հունաստան։

Ըստ մեկ այլ առասպելի, Կադմոսի որդի Ակտեոնը համարձակվել է խախտել որսորդության ու կենդանիների դիցուհի Արտեմիսի անդորրը, ինչի համար սպանվել է։[10]։

Հունական առասպելը Կադմոսին են վերագրում այբուբենի ստեղծումը[11]։ Արևելքից Հունաստան նավարկելիս նա կանգ է առել Սանտորին կղզում և թողել այդտեղ իր մի քանի ուղեկիցներին։ Հետագայում այս կղզի է գալիս Թերասը, ում պատվին ր կոչվել է կղզին։ Հենց այստեղ՝ Թերասում էլ գտնվել է ամենահին (Ք․ա․ XVIII) հունական գրերը։ Կադմոսի պատվին կոչվել են քիմիական կադմիում տարրը և Յուպիտերի արբանյակի Կադմուս գիծը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Любкер Ф. Cadmus // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 228–229.
  2. Любкер Ф. Agenor // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 45–46.
  3. Любкер Ф. Cilix // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 286.
  4. Любкер Ф. Polydorus // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1076.
  5. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.607, Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.264-265
  6. Геродот. История IV 147; Софокл. Царь Эдип 267; Еврипид. Финикиянки 5; Вакхилид. Эпиникии XIX 46; Аполлоний Родосский. Аргонавтика III 1182
  7. Аполлодор. Мифологическая библиотека. Книга III
  8. Нонн. Деяния Диониса I 508—535
  9. Аполлодор. Мифологическая библиотека. Книга III
  10. Ն. Կուն, Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները (I), Երևան, «Սովետական գրող», 1979 — 43, էջեր 43 — 589 էջ. — 20000 հատ։
  11. Широков О.С. История греческого языка. М., 1983, с.18.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vian, F. Les origines de Thébes: Cadmos et les Spartes. Paris, 1963.
  • Janakieva, S. Lе Mythe de Cadmos et l’aire ethnolinguistique paleobalkanique. — Thracia, 11, 1995. Studia in honorem Alexandri Fol.