Ակտեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակտեոն
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Դիցաբանությունհին հունական
Սեռարական
Հունական գրաձևἈκταίων
Այլ մշակույթներումՄիջագետք՝ Իշտար
Զբաղմունքորսորդ
Սպանված էActaeon's Dogs?
ՀիշատակումներՕվիդիուս «Մետամորֆոզներ»
ՀայրԱրիստես[1]
ՄայրԱվտոնոե[1]
 Actaeon Վիքիպահեստում

Ակտեոն (Ակտէոն, Ակտել, հուն․՝ Ἀκταίων), հին հունական դիցաբանության հերոս[2], Արիստեսի և Ավտոնոուսի որդին, Ապոլլոնի և Կիրենայի թոռը։ Նրան դաստիարակել է կենտավրոս Քիրոն, որը նրան սովորեցնում էր որսորդություն։ Դիոնիսոսի հնդկական արշավանքի մասնակից[3]։ Մրցակցել է Օֆելտայի համար անցկացված մարտակառքերի մրցումներին[4]։

Ակտեոնը առասպելներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտեոնը հետևում է լողացող Արտեմիսին։ Տիցիան (1556-1559 թթ.) Ֆիլիպ II Հաբսբուրգի համար (Շոտլանդիայի ազգային թանգարան)

Համաձայն առասպելի, մի անգամ Ակտեոնը՝ որսորդության ժամանակ, պատահաբար մոտենում է այն տեղին, որտեղ Արտեմիսը գետում լողանում էր իր հավերժահարսերի հետ։ Սրբազան վախով հեռանալու փոխարեն նա, հմայված, սկսում է հետևել նրանց խաղին, որը նախատեսված չէր մարդկային աչքերի համար[5]։ Նկատելով որսորդին, զայրացած աստվածուհին նրան վեր է ածում եղնիկի, որը ցանկանում է փախչել, սակայն նրան հասնում և պատառոտում են իր իսկ 50 որսորդական շները։ Այդ ամենը տեղի է ունենում Կիֆերոն լեռան լանջին։

Կամ նա հայտարարաել է, որ գերազանցում է Արտեմիսին որսորդության արվեստում[6], կամ ցանկացել է ամուսնանալ նրա հետ[7]։ Ըստ այլ պատմության, նա պարծեցել է ընկերների մոտ, որ տեսել է աստվածուհուն լողանալու պահին։

Համաձայն Ստեսիքորի, Արտեմիսի «Ակտեոնի վրա է գցում երջերուի կաշին», այսինքն, նրան վեր է ածում եղջերուի, որպեսզի նա կնության չառնի Սեմելային[8]։ Մեկ այլ առասպելում (Ակուսիլայի վարկած) Ակտեոնի մահվան մասին հայտնվում է, որ Ակտոենը եղջերուի է վերածվել Զևսի կողմից՝ Զևսի սիրեցյալ Սեմելայի հանդեպ հարսնախոսության պատճառով։

Տիցիան։ Ակտեոնի մահը

Ակտոսնի և Արտեմիսի մասին առասպելի մեկ այլ առավել հայտնի մեկնաբանություն պարունակվում է Օվիդիուսի «Մետամորֆոզներ»-ում։ Համաձայն Օվիդիուսի, Ակտեոնկ նկատում է լողացող Արտեմիսին Գարգաֆյան հովտում, Պարթենիայի ակունքների մոտ և ցանկանում է տիրանալ նրան[9]։ Օվիդիուսը ըստ անունների թվարկում է Ակտեոնի 35 շներին, բայց ոչ բոլորիին[10]։

Ավելի ուշ Խիրոնը քանդակում է Ակտեոնի արձանը և դա մխիթարում է շներին[11]։ Պնդում էին նաև, որ Ակտեոնի շները, որոնք պատառոտել էին նրան, տեղակայվել են երկնոլորտում՝ որպես համաստեղություն, կամ Մեծ կամ Փոքր Շուն։

«Ակտեոն» շատրվանը Կազերտայում

Ակտեոնի մահճակալը, որտեղ նա հանգստանում էր որսորդության ժամանակ, գտնվում է Մեհարից դեպի Պլատեա ճանապարհին։ Ավելի ուշ, ըստ Դելփյան գուշակության, նրա ոսկորները գտնում և թաղում են Օրխոմենում, երբ երկիրը ավերվում է ուրվականների կողմից[12]։ Պատկերված է մոր հետ Հադեսում, Դելփում Պոլիգնոտի նկարում[13]։ Ակտեոնի պաշտամունքը գոյություն է ունեցել Պլատեայում[14]։ Ըստ մեկնաբանությունների, նա եղել է Արկադիայում, իր բոլոր գումարները ծախսել է շնային որսորդության ժամանակ և սնանկացել է[15]։

Գործող անձ Էսքիլեսի «Աղեղնավորուհիները» ողբերգությունում (դրվագ 241-244), Ֆրինիխի, Իոֆոնտի և Կլոեֆոնտի «Ակտեոն» ողբերգությունում։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակտեոնին պատառոտող շների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Օվիդիուսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելամպուս (Melampus), Իքնոբատուս (Ichnobates), Պամֆագոս (Pamphagos), Դորցեուս (Dorceus), Օրիբասոս (Oribasos), Նեբրոֆոնուս (Nebrophonos), Լաելապս (Laelaps), Թերոն (Theron), Պթերելաս (Pterelas), Հիլաուս (Hylaeus), Լադոն (Ladon), Դրոմաս (Dromas), Տիգրիս (Tigris), Լեուկոն (Leucon), Ասբոլոս (Asbolos), Լակոն (Lacon), Աելլո (Aello), Թուս (Thoos), Հարպալոս (Harpalos), Մելանեուս (Melaneus), Լաբրոս (Labros), Արկաս (Arcas), Արգիոդուս (Argiodus), Հիլակտոր (Hylactor), Ագրե (Agre), Նապե (Nape), Պոեմենիս (Poemenis), Հարպիյա (Harpyia), Կանաչե (Canache), Ստիքս (Sticte), Ալչե (Alce), Լուկիսկե (Lycisce), Լաչնե (Lachne), Մելանչատես (Melanchaetes), Թերոդամաս (Therodamas), Օրեսիդրոպուս (Oresitrophos)։

Ըստ այլ հեղինակների[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակամաս (Acamas), Սիրիուս (Syrus), Լեոն (Leon), Սթիլբոն (Stilbon), Ագրիուս (Agrius), Շարոպս (Charops), Աթոն (Aethon), Կորուս (Corus), Բորուս (Boreas), Դրակո (Draco), Էդրոմուս (Eudromus), Դրոմիուս (Dromius), Զեֆիրուս (Zephyrus), Լամպուս (Lampus), Հեմոն (Haemon), Ցիլոպոդ (Cyllopodes), Հարպալիկուս (Harpalicus), Մաքսիմուս (Machimus), Իխնեուս (Ichneus), Մելամպուս (Melampus), Օկիդրոմուս (Ocydromus), Բորաքս (Borax), Օկիտուս (Ocythous), Պաչուլիուս (Pachylus), Օբրիմուս (Obrimus), Արգո (Argo), Արետուսա (Arethusa), Ուրանիա (Urania), Թերիոպե (Theriope), Դինոմաքե (Dinomache), Դիոքսիպե (Dioxippe), Էքիոն (Echione), Գորգո (Gorgo), Քիլլո (Cyllo), Հարպիա (Harpyia), Լինցեստ (Lynceste), Լեանա (Leaena), Լակաենա (Lacaena), Օքիպետե (Ocypete), Օքիդրոմ (Ocydrome), Օքուրո (Oxyrhoe), Օրիաս (Orias), Սագնոս (Sagnos), Թերիֆոն (Theriphone), Վոլատուս (Volatos), Քեդիատրուս (Chediaetros)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Любкер Ф. Actaeon (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 15—16.
  2. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т. 1. С.56—57; Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т. 1. С.22—23
  3. Нонн. Деяния Диониса XIII 54
  4. Нонн. Деяния Диониса XXXVII 161
  5. Сенека. Эдип 751—763
  6. Еврипид. Вакханки 340
  7. Диодор Сицилийский. Историческая библиотека IV 81, 4-5
  8. Стесихор, фр. 236 Пейдж = Павсаний. Описание Эллады IX 2, 3
  9. Овидий. Метаморфозы III 156; Гигин. Мифы 180; 181
  10. Овидий. Метаморфозы III 206—239
  11. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека III 4, 4
  12. Павсаний. Описание Эллады IX 38, 5
  13. Павсаний. Описание Эллады X 30, 5
  14. Плутарх. Аристид 11
  15. Палефат. О невероятном 6
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակտեոն» հոդվածին։