Ստեսիքոր
Ստեսիքոր հին հունարեն՝ Στησίχορος | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մ. թ. ա. 630 |
Ծննդավայր | Ջիոիա Տաուրո, Ռեջիո Կալաբրիա, Կալաբրիա, Իտալիա |
Մահացել է | մ. թ. ա. 555 |
Մահվան վայր | Կատանիա, Սիցիլիա, Իտալիա |
Քաղաքացիություն | Ջիոիա Տաուրո |
Երկեր | Geryoneis? |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
![]() |
Ստեսիքոր (հին հունարեն՝ Στησίχορος, մ.թ.ա. 7-6 դդ.), հին հույն բանաստեղծ, խմբական քնարերգության նշանավոր դեմքերից։
Ծնվել է Սիցիլիա կղզու Հիմերա քաղաքում և կյանքի մեծ մասն անց է կացրել այդտեղ։
Ստեսիքորի ստեղծագործությունը կազմում է քսանվեց գիրք։ Նրա նորամուծությունն այն է, որ նրա հիմները, որոնք նվիրված էին հունական աստվածներին, նվիրում է զանազան հերոսների և գովերգում վերջիններին և ո՛չ աստվածներին։ Նրա ստեղծագործություններից մեզ ամբողջությամբ ոչինչ չի հասել։ Երգել է տոների նկարագրությունները և սիրային առասպելներ։ Եթե Ալկմանի երգերը կատարում էին գեղեցիկ աղջիկները, ապա Ստեսիքորի երգերը կատարում էին գեղեցիկ տղաները, որոնց գովքն էին անում Ստեսիքորի երգերը։ Ստեսիքորը գրել է բուկոլիկներ ՝ հովվերգական ոտանավորներ, բայց նա չի համարվում հովվերգության առաջին հեղինակը։ Ստեսիքորը հերոսական շրջանի դյուցազներգական երգերը դարձնելով իր ներշնչման նյութ՝ համեմատվել է Հոմերոսի հետ։ Նրա մասին հներն ասել են, որ «իր քնարի վրա տարել է դյուցազներգության ծանրությունը»[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ա.Առաքելյան (1968)։ Հունական գրականության պատմության։ Երևան: «Լույս»։ էջ 131
|