Հավերժահարսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Little Mermaid by E.S. Hardy.jpg

Հավերժահարսեր կամ ջրահարսեր, բնության ուժեր, երևույթներ խորհրդանշող դիցուհիներ ու ոգիներ։ Իբրև թե բնակվել են ծովերում, լճերում, գետերում, աղբյուրներում, մարգագետիններում, հովիտներում, լեռներում, անտառներում, վարել ուրախ և թեթևաբարո կյանք։ Մի շարք ժողովուրդների (հույներ, հայեր ևն) պատկերացմամբ՝ յուրաքանչյուր գետ, առվակ, աղբյուր ունեցել է գուշակելու և ապաքինելու շնորհներով օժտված իր ջրահարսը։

Հայերը հավերժահարսին համարել են Նոյ նահապետի աներևույթ և մահկանացու դուստրերը՝ ի ծնե օժտված գիտելիքներով, որոնք հովանավորում են նորապսակներին և գուսանական արվեստը, խնամում կույսերին ու նորահարսերին (հարսանիքից մինչև տղաբերք), հոգում նրանց պճնանքն ու լվացումները։ Հայերի մեջ տարածված է եղել տարեկան երկու անգամ (գարնանն ու աշնանը) ջրերում ու բաղնիքներում ուրախության ծիսահանդեսներ կատարելու սովորույթը։ Թեև եկեղեցին հավերժահարսերին դասել է «դևերի», «չարքերի», «քաջքերի» կարգը, սակայն հավերժահարսերի պաշտամունքը հարատևել է գրեթե ողջ միջնադարում։

Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «հավերժահարսեր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 269 CC BY-SA icon 80x15.png