Հոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հոն (այլ կիրառումներ)
Հոն
Cornus mas3.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Հոնածաղկավորներ (Cornales)
Ընտանիք Հոնազգիներ (Cornaceae)
Ցեղ Հոն (Cornus)
L., 1753

Հոն (լատ.՝ Cornus), հոնազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ։

Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Հոն սովորական (լատ.՝ Cornusmas)՝ տարածված է Իջևանի, Նոյեմբերյանի, Թումանյանի, Տավուշի, Զանգեզուրի անտառներում և Սյունիքի մարզի ցածրադիր մասերում։ Մշակովի հոնի լավագույն փոփոխակներ տարածված են նաև Երևանի շրջակա այգիներում (Նորք), Կոտայքի և Արագածոտնի մարզերում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրությունը 4-8 մ է, պսակի տրամագիծը՝3-6 մ։ Երկարակյաց է։ Տերևները պարզ են, ամբողջական, հակադիր, ծաղիկները՝ երկսեռ, մանր՝ հավաքված հովանոցանման ծաղկաբույլերում։ Պտուղը կորիզապտուղ է, կարմիր, մսալի։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, կոմպոտ, հյութ, օղի)։ Մեղրատու է։ Փայտանյութն ամուր է, օգտագործվում է ատաղձագործության մեջ։ Ծառի կեղևը, ճյուղերը և տերևները պարունակում են աղանյութեր[1]: Հնագույն բժշկության մեջ որպես հակաթունային և վերքեր բուժող միջոց օգտագործում էին հոնի և դրա թփի վերգետնյա կեղևը։ Վերքի վրա դնում են բոված կեղևը և հոնի կտրատած պտուղները։ Հոնի տերևների թարմ հյութը օգտագործվում է որպես աչքի բուժիչ կաթիլներ։ Հոնի պտուղներից պատրաստված թանձր եփուկը քսում են երկու շերտ ծալած թանզիֆի վրա և գլխացավի ժամանակ դնում ճակատին, արմատներից պատրաստած եփուկը խմում ռևմատիզմի, իսկ հատապտղի կորիզներից պատրաստած եփուկը՝ փորլուծության ժամանակ։

Պտուղներն օգտագործում են իբրև տուբերկուլյոզով հիվանդների օրգանիզմը կազդուրող և դիմադրողականությունը բարձրացնող, մեջքի ցավերը հանգստացնող, հաճախակի միզաարձակաությունը կանխող և ականջների աղմուկը դադարեցնող միջոց։ Հոնի ճյուղերի կեղևը և արմատներն օգտագործվում են իբրև խինինին փոխարինող հակադողէրոցքային միջոց։ Հոնի հյութը, մուրաբան և կոմպոտները խորհուրդ է տրվում օգտագործել սակավարյունության, լյարդի հիվանդության, հոդատապի, շաքարախտի ժամանակ՝ իբրև միզամուղ և լեղամուղ միջոց։

Հոնի տերևների եփուկը և պտուղների թուրմը օգտագործում են իբրև ջերմությունն իջեցնող և միզամուղ միջոց, իսկ կեղևից պատրաստած եփուկը՝ որպես դիմադրողականությունը բարձրացնող և գրգռիչ միջոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985