Հերիոն (հին հուն․՝ Γηρυών, Γηρυονηΐς) հին հունական դիցաբանության մեջ Էրիֆայա կղզու հսկա կամ աժդահա, ծայր արևմուտքից, Քրիսաորայի և Կալլիրոեյի որդին, Մեդուզա Գորգոնայի թոռը[1][2]: Հռոմեական աշխարհագրագետ Մելայի Պոմպոնիայի վկայությամբ, Էրիֆլայի դաշտերը, որտեղ ապրել էր Հերիոնը, տարվա մեջ բերում էին յոթ անգամից ոչ պակաս բերք[3]:
Ըստ Ստեսխիորի՝ Հերիոնը եղել է թևավոր, վեց ոտքով և վեց ձեռքով[4]: Ըստ Էսքիլեսի՝ երեք աջ ձեռքերում բռնած երեք նիզակ, երեք ձախ ձեռքերում էլ երեք վահան և երեք սաղավարտ՝ երեք գլուխների վրա: Սպանելով Հերիոնի հոտի հովիվ Էվրիտիոնային և պահապան շուն Օրֆին՝ Հերակլը առևանգում է նրա կովերին, որոնք կարմիր գույնի էին (Հերակլի 10-րդ սխրանքը): Հերիոնը մեկ նետով նետահարեց նրան: Ագիրիա քաղաքում նա ստեղծեց Հերիոնի սրբատեղին: Ըստ Բալեարյան կղզիներում տարածված ավանդության՝ Հերիոնը մեծ կարողության՝ ոսկու և արծաթի տեր էր: Նրա ոսկորները ցույց էին տալիս Թեբեում: Հերիոնական բլրի վրա աճում էին երկու ծառ՝ սոճի և իտալական սոճի, որոնցից արյուն էր հոսում: Հերիոնի պատգամախոսը գտնվում էր Պատավիայի մոտակայքում[5]:
Հերիոնին է նվիրված Ստեսիխորայի «Հերիոնական պոեմը»: Նրան գովերգել է Պինդարը: Հերիոնը՝ Նիկոմախի «Հերիոնական» ողբերգության և Էպիֆի «Հերիոն» կատակերգության հերոսն է[6]: