Շուշանց
Արտաքին տեսք
Շուշանց (թուրքերեն՝ Çatma, քրդ.՝ Sûsyan), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում[1]։ Շուշանց է կոչվել Վասպուրականի Սենեքերիմ թագավորի դստեր՝ Շուշանի անունով, որի խրճիթ–դամբարանը պահպանվել էր գյուղի արևմտյան կողմում։ 1909-ին ուներ 55 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հողագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Գևորգ) և նախակրթական վարժարան։ Շուշանցի հյուսիսային կողմում էր Կարմրավորաց Ս․ Աստվածածին վանքը, որի հիմնադրումը ավանդությունը վերագրում է Թադեոս առաքյալին։
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանի նահանգի Վան-Տոսպի և Հայոց Ձորի գավառակներ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 599)։ ![]() |