Կենդանանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Կենդանանց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎան-Տոսպի գավառ
ԳավառակՎանի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Կենդանանց (Աշխարհ)##
Կենդանանց (Աշխարհ)

Կենդանանց, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վան-Տոսպի գավառում, Վանից 3 կմ հարավ՝ բլրի վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանանց գյուղը 1909 թվականին ուներ 45 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի մոտ կար բարձրորակ քարի հանք, որից գյուղացիները պատրաստում էին երկանաքարեր և արտահանում այլ գյուղեր։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին, մի մասն էլ՝ բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։

Շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին (Ս. Աստվածածին) երկու կողմերին ուներ խորան։ Դրանցից մեկի պատին կար 967 թվակիր հայերեն արձանագրություն։ Գյուղից 2 կմ հարավ՝ զույգ բլուրների վրա, եղել են երկու եկեղեցի, որոնք կոչվել են «Ճխտակ ժամտուն»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
  • Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 365, 1979 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 364