Ակռբի
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակռբի (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Ակռբի | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառակ | Վանի գավառակ |
Այլ անվանումներ | Ակռփի, Ակուբի, Աղքյորփի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ակռբեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ակռբի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից հարավ-արևելք, Այգեստանի հյուսիսային կողմում, տարածված Ակռբի լեռնազանգվածի շուրջը։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակռբին ունի Ս. Աստվածածին անունով կիսավեր տաճար։ Գյուղում է գտնվում նշանավոր Մհերի դուռը։ Այգեստանի և Շահբաղի գյուղերի միջև, քարաժայռի ստորոտում մնում էր Ակռբա Ս. Աստվածածին մատուռը, որը դարձել էր ուխտատեղի։ Գյուղի մոտակայքում գտնվում էր նաև Շամիրամի անվան հետ կապված Ակռբու Հարս Փեսան հնավայրը[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վանի նահանգի Վանի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 143