Ախոռիկ Փոքր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ախոռիկ Փոքր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակՎանի գավառակ
Այլ անվանումներԱխոռիկ Վերին, Ախոռկներ, Ախորիկ Վերին, Ախորիկ Փոքր
Ազգային կազմՀայեր (մինչև Փոքր եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Փոքր եղեռնը)
ՏեղաբնականունԱխոռիկցի
Ժամային գոտիUTC+3

Ախոռիկ Փոքր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր գավառի արևելյան մասում՝ թուրք-պարսկական սահմանի մոտ գտնվող Սարայի շրջանում։ Գյուղի մոտ էր գտնվում Ախոռիկ Մեծ գյուղը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը հավանաբար ծագում է ախոռ բառից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախոռիկը թուրքերի կողմից թալանվել և ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին ուներ 15 տուն՝ 100 հայ բնակչով։ XX դարի սկզբին ուներ 10 տուն քուրդ և 3 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն և երկրագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախոռիկն ուներ Սուրբ Հովհաննես անունով եկեղեցի:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում կար վարժարան[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 119