Լիմ (Վանի գավառ)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լիմ (այլ կիրառումներ)
| Գյուղ | |
|---|---|
| Լիմ | |
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
| Վիլայեթ | Վանի վիլայեթ |
| Գավառակ | Վանի գավառակ |
| Պաշտոնական լեզու | Հայերեն |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
| Ժամային գոտի | UTC+3 |
Լիմ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, Մեհմեդիկ գետի ձախակողմյան վտակի աջ ափին։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ն. Ադոնցի անվանումը ծագել է հնում հիշատակվող Լիմբ կիրճի անունից։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբին ուներ 25 տուն հայ և 35 քուրդ բնակիչ։
Եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիմն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանի նահանգի Վանի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 587