Jump to content

Ախոռիկ Մեծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ախոռիկ Մեծ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում։ Գտնվում էր գավառի արևելյան մասում՝ թուրք-պարսկական սահմանի մոտ գտնվող Սարայի շրջանում։ Գյուղի մոտ էր գտնվում Ախոռիկ Փոքր գյուղը։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը հավանաբար ծագում է ախոռ բառից։

Ըստ ավանդության Ախոռիկն առաջ քաղաք է եղել և կործանվել է աղետից։ 1986 թվականի դրությամբ ավերակները պահպանվել էին։

Գյուղում ապրում էին քուրդ ցեղապետներ, որոնք 1914 թվականին դիմադրողական կռիվների ժամանակ հայերին կոտորածի են ենթարկել։

Ախոռիկը թուրքերի կողմից թալանվել և ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի սկզբին ուներ 71 տուն՝ 1000 բնակչով, որից 40 տունը հայեր էին, իսկ մնացածը եկվոր քրդեր։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, այգեգործություն և երկրագործությունն էր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 119