Ախավանք
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Ախավանք | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառակ | Վանի գավառակ |
Այլ անվանումներ | Ախավանաց, Ախավանս, Ահավանք, Իսքելե |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 200-250 մարդ (20-րդ դար) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ախավանքեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ախավանք, Ախավանաց, Ախավանս, Ահավանք, գյուղ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառում, Վանա լճի հարավային ափին, Աղթամար կղզու դիմաց։ Գտնվում էր Վանից 33-34 կմ հարավ-արևմուտք։ Հարուստ էր այգիներով և պարտեզներով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախավանքը Աղթամարի վանքի նավահանգիստն էր՝ «դրսի տունը»։ Այստեղ էր գտնվում Աղթամարի կաթողիկոսների վեհարանը։ Թովմա Արծրունին Ախավանքը հիշատակում Է որպես Աղթամարի վանքի կալվածք[1]:
Բնակչությունը տեղահան է արվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի սկզբին ուներ 200-250 հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունը հիմնականում զբաղվում էին այգեգործությամբ, երկրագործությամբ և ձկնորսությամբ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ախավանքն ուներ եկեղեցի և ուսումնարան[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |