Բերդակ (Վանի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերդակ (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Բերդակ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառակ | Վանի գավառակ |
Այլ անվանումներ | Բիրդաք, Պերտակ, Սև Ագրակ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Բերդակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 11 կմ հարավ, Խոշաբ գետի աջ ափին, ձորամիջում:
Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն անվանումը ստացել է դիմացի փոքր բլրի անունից, որի վրա նախկինում բերդ է եղել:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1896 թվականին գյուղը ենթարկվել է ավարառության և կոտորածի: Բնակչությունը տեղահան է արվել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1850-ական թվականներին ուներ 30 տուն, իսկ XX դարի սկզբին՝ 60 տուն հայ բնակիչ:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու արհեստներն էր: Գյուղը հայտնի էր իր խաղողով և գինով:
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրն ունի հրակայում կավի, մոխրագույն ավազաքարի և երկաթաքարի ընտիր հանքեր:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերդակն ուներ Ս. Հովհաննես անունով գեղակերտ եկեղեցի (XVII դար), որտեղ պահպանվում էր XV դարի մի Հայսմավուրք: Գյուղի մոտ գտնվում էր Ս. Աստվածածին վանքը:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եկեղեցուն կից գործում էր ուսումնարան:
Գրչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնում եղել էր գրչության կենտրոն[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վանի նահանգի Վան-Տոսպի և Հայոց Ձորի գավառակներ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 663