Էրեմեր
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Էրեմեր | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառակ | Վանի գավառակ |
Այլ անվանումներ | Էրեմերա. Էրեմերի, Էրեմերու, Էրմերու, Հերմերա, Հերեմերի, Հերեմերու, Հերմեր, Միրուր |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Էրեմեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 20 կմ հարավ-արևելք, Խոշաբ գետի միջին մասում, նրա ձախ ափի հարթավայորւմ:
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ փարթամ այգիներ:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ավերվել է 1916 թվականին: Բնակիչների մի մասը կոտորվել է, իսկ մյուսը՝ տարագրվել:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1850-ական թվականներին ուներ 28 տուն՝ 189 բնակչով, 1895 թվականին՝ 70 տուն, իսկ 1915 թվականին՝ 85 տուն՝ 431 հայ բնակչով:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրեմերն ուներ Ծիծաղաբեր Ս. Աստվածածին անունով վանք: Մոտակայքում կար 3 գերեզմանոց, խաչքարեր և այլ հնություններ: Գերեզմանաքարերից մեկը XII դարի է[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վանի նահանգի Վանի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 299