Jump to content

Ավերակ (Վանի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավերակ (այլ կիրառումներ)


Ավերակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառում[1]։ Գտնվում էր Վան քաղաքից 7 կմ հյուսիս, լեռան ստորոտին, սակավաջուր վայրում։

Գյուղի հայերը մասնակցել են Վանի 1915 թվականի հերոսական ինքնապաշտպանությանը։ Գյուղն ավերվել ու ամայացել է 1915 թվականի Մեծ եղեռնի։ Բնակիչների մի մասը փրկվել է կոտորածներից և գաղթել ու բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1850-ական թվականներին ուներ 83 տուն հայ, XIX դարի վերջին ուներ մոտ 140 տուն հայ, իսկ XX դարի սկզբին՝ 60 տուն հայ և 31 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավերակիի հողերը մեծ մասամբ անջրդի էին, բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղացիները մշտապես (70—80 հոգի) պանդխտության էին դիմում դեպի Կ. Պոլիս։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավերակն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի և հին, ընդարձակ ու քանդակազարդ տապանաքարերով հարուստ գերեզմանոց, ուր թաղումներ են կատարվել X–XI դարերում։ Ավերակիի հյուսիս-արևելյան կողմում կա մի մատուռ՝ Սարի Ս. Գևորգ անունով։ Մինչև Մեծ եղեռնը Ս. Ստեփանոս եկեղեցում պահվում էր «Ծաղիկ» անունով մի ձեռագիր ավետարան։

Գյուղում գործում էր վարժարան

Միջին դարերում եղել է գրչության կենտրոն[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վանի նահանգի Վանի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 362
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 617