Նարեկ (Վանի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նարեկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Նարեկ
Yemişlik
Վարչական տարածք Արևմտյան Հայաստան
Վիլայեթ Վանի վիլայեթ
Գավառակ Վանի գավառակ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 824[1] մարդ (2011)
Ազգային կազմ Հայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտի UTC+3
Հեռախոսային կոդ 432
Փոստային ինդեքս 65700
Ավտոմոբիլային կոդ 65
Պաշտոնական կայք yerelnet.org.tr/koyler/koy.php?koyid=264102 (թուրքերեն)

Նարեկ (թուրք.՝ Yemişlik), գյուղ Արևմտյան Հայաստանում` Վանի վիլայեթի Վանի գավառում։

Նարեկ գյուղը եղել է պատմական Հայաստանի Վասպուրական նահանգի Ռշտունիք գավառի կազմում։ X դարում այստեղ հիմնվել է հայոց միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցը՝ Նարեկավանքը՝ իր Սբ. Սանդուխտ և Սբ. Աստվածածին եկեղեցիներով և Գրիգոր Նարեկացու մատուռ-դամբարանով, ուր ուխտի են եկել Հայաստանի տարբեր ծայրերից։ Նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայաթափվելը գյուղն ամբողջությամբ եղել է հայաբնակ և ունեցել շուրջ 250 տուն։

Նարեկավանքից 2 կմ հեռավորությամբ եղել է Սուրբի ճգնավայրը՝ սրբատեղի քարայրը։ Ներկայումս վանական համալիրն ամբողջովին ոչնչացված է։ Վանական համալիրը հիմնովին ավերվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Տեղի հայ բնակչությունը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ 1951 թ. Վանի նահանգի նահանգապետի որոշմամբ գյուղը վերանվանվեց` ստանալով Եմիշլիք անվանումը, սակայն մինչ այսօր բնակչության կողմից լայն օգտագործվում է հին հայկական "Նարեկ" անվանումը։ Ներկայում գյուղը կրում է Եմիշլիք անվանումը, գտնվում է Թուրքիայի Վանի նահանգի Գևաշի գավառում։

Նարեկ գյուղում է ծնվել հայ մեծ բանաստեղծ, հոգևորական, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացին (951-1003)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png