Կաճեթ (թուրքերեն՝ Kaçıt), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Շատախի գավառակում։ 1909 թվականին ուներ 85 տուն հայ բնակիչ (մոտ 600 շունչ)։ Զբաղվում էին հիմնականում ոչխարաբուծությամբ, մասամբ՝ երկրագործությամբ։ Գյուղում կար երեք եկեղեցի (Ս. Աստվածածին, Ս. Շմավոն և Ս. Գևորգ)։ Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։