Շիդան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթիՇատախի գավառակում[1], Փեսանդաշտ կոչվող բերրի դաշտում։ 1909-ին ուներ 45 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ (հիմնականում՝ հացահատիկային բույսերի մշակությամբ), անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և դպրոց։ Բնակիչները մասնակցել են Շատախի 1915-ի ինքնապաշտպանական կռիվներին, ապա ստիպված գաղթել Արևելյան Հայաստան։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 493)։