Կարկառ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարկառ (այլ կիրառումներ)
Կարկառ, քաղաք (ամրոց, բերդ, գյուղ, գյուղաքաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Կարկառի գավառակում[1]։ Հանդիսանում էր համանուն գավառակի կենտրոն։ Գտնվում էր Մալաթիա քաղաքից հարավ-արևելք, Եփրատ գետի աջ կողմում։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրն ունեցել է հետևյալ անվանումները. Գախթա, Գախտա, Գարգառ, Գարգար, Գեռգեռ, Գերգեր, Գերգեր գալեսի, Գյառգյառ, Կախթա, Կախտա, Կահտա, Կահտայն, Կառկառ, Կառկառ Նոր, Կարկար, Կեռկեռ, Կերկեռ քալեսի, Կերկեր, Կյախտա, Քարզալա, Քարքար, Քիխթա, Քյախթա, Քյախթե, Քյախտա, Քյուրքյուր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրի տեղում ժամանակին գտնվել է Կոմագենեի Արսամեա քաղաքը։ 1283 թվականին բնակավայրը Մարաշի հետ միասին գրավվել է եգիպտական սուլթանի կողմից։
Հայ բնակչության մի մասը բնաջնջվեց, իսկ մնացածը բռնի մուսուլմանացվեցին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին ուներ 100 հայ տուն բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարկառն ուներ հայկական եկեղեցի և բերդ։ Բերդը կառուցված էր սև քարից՝ բարձր լեռան վրա։ Բերդի մասին տեսեկություններ են պահպանվել Մատթեոս Ուռհայեցու և Միխայիլ Ասորու մոտ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խարբերդի նահանգի Մալաթիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 47
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|