Jump to content

Երկան (Խոզաթի գավառակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Երկան (թուրքերեն՝ Geçimli, զազակի՝ Ergane), գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում։ Գտնվում էր Խոզաթ գյուղաքաղաքից փոքր-ինչ հարավ, Խոզաթ գետի ձախ ափին։

Գյուղն ավերվել է, իսկ հայերը արտաքսվել են 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջերին ուներ 35 տուն հայ և քուրդ բնակիչ։ Ներկայում գյուղում բնակվում է 109 մարդ (2008), հիմնականում զազաներ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկանում էր գտնվում Երկան կամ Երկան Ընկույզի Ս. Կարապետի վանքը։ Վանական համալիրի մեջ էին մտնում Ս. Աստվածածին և Ս. Կարապետ հոյակապ եկեղեցիները։ XX դարի կեսերին վանքից պահպանվել էր միայն ավերակներ։

Գյուղում և նրա մոտակայքում գտնվում են Սուրբ Աստվածածին, Սուրբ Թորոս և Սուրբ Հարություն եկեղեցիները։ Ս. Հարություն եկեղեցու պատի վրա մինչև 1915 թվականը կար երկաթագիր արձանագրություն՝ 975 թիվ։ Այն վերականգվել է 1430-ական թվականներին Առաքել Բաղիշեցու ջանքերով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 31