Jump to content

Թիրիշմեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Թիրիշմեկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում[1]։ Գտնվում էր Խոզաթ գյուղաքաղաքից 17 կմ հարավ-արևելք, Արածանիի աջ վտակ Փերի գետի հովտում, գետի ձախակողմյան լեռնային մասում։

Բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի նախօրյակին ուներ 36 տուն՝ 288 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, ծխախոտի ու հացահատիկ մշակությունն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիրիշմեկն ուներ իրամոր խորան անունով ավերված եկեղեցի։ Գյուղի շրջակայքում կային նաև այլ հնավայրեր, քանդված ու ավերված եկեղեցիներ, բերդեր[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խարբերդի նահանգի Դերսիմի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 453
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 189