Խարտիշար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Խարտիշար
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԽոզաթի գավառակ
Այլ անվանումներԽադիշար, Խադիչար, Խատիշար, Խարդիշար
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Խարտիշար, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում[1]։ Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է հին և հռչակված հայկական գյուղ: 1800-ական թվականներին դարձել է քուրդ աղայի տիրույթ և հայերն աստիճանաբար տեղափոխվել են հարևան գյուղեր: 1879 թվականին մնացել էր միայն 3 հայ բնակիչ: 1915 թվականի Մեծ եղեռնից հետ գյուղում այլևս հայեր չկային:

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարտիշարն ուներ ավերակ եկեղեցի, որի մոտ գտնվում էր գերեզմանոց, Ս. Կարապետ դպրեվանքը, որի մատուռը կանգուն էր մինչև 1930-ական թվականները: Վանքից Խարադաշ տանող ճանապարհին, Խոյից քար կոչված ժայռի վրա կար բնական մեծության խոյի արձան: Իսկ Մարմար քար կոչված ժայռի վրա բնական մեծության, հայկական հին տարազով կնոջ մարմարյա արձան կար, որը նայում էր դեպի վանքը: Արձանի կրծքի վրա անընթեռնելի երկտող արձանագրություն կար: Գյուղի մոտ է գտնվում Խարտիշարի Ս. Կարապետ վանքը[2]:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խարհերդի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14 
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 711