Հաղթուկ
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Հաղթուկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ |
Գավառակ | Խոզաթի գավառակ |
Այլ անվանումներ | Հաղթոկ, Հաղտուկ, Յաղթուկ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Փոստային ինդեքսներ | 62600 |
Հաղթուկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խոզաթի գավառակում[1]: Գտնվում էր Չմշկածագ գյուղաքաղաքից 8-9 կմ հյուսիս, Եփրատ գետի ձախ կողմում, այգեվետ վայրում:
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն իսպառ ավերվել է ու ամայացել է թուրքերի ձեռքով 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակչության մեծամասությունը հայեր էին: XIX դարի վերջին ուներ 25-30 տուն՝ 224 բնակչով:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր:
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղթուկն ուներ Երեք Մանմունք և Ս. Աստվածածին (կամ Ս. Մինաս) անուններով եկեղեցիներ: Գյուղի մոտ էր գտնվում «Քարնուց քար» քարայրը:
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1879 թվականին գյուղում գործում էր հայկական վարժարան, որն ուներ 25 սան[2]:
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Խարհերդի նահանգ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 317
|