Դավրա
Գյուղ | |
---|---|
Դավրա | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառ | Սեբաստիայի գավառ |
Այլ անվանումներ | Դավթագյուղ, Դավռա, Դյութագյուղ, Թավթագյուղ, Թավրա |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Դավրա, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 4-5 կմ հյուսիս, Դավրա գետի վրա, Մայրագոմ լեռնաշղթայի ստորոտում, ջրառատ ու ծառազարդ վայրում։
Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ավանդության գյուղը հիմնադրել է Վասպուրականի վերջին թագովոր Սենեքերիմի որդի Դավիթը՝ Դավրա կոչված վայրում, որից էլ իբր գյուղը ստացել է իր անվանումները։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ավերվել, իսկ բանկիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է զուտ հայաբնակ գյուղ։ XX դարի սկզբին ուներ 180 տուն՝ 1000 հայ բնակչով։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկարգործությունն ու ջրաղացպանությունն էր։ XIX դարի երկրորդ կեսում և XX դարի սկզբին գործում էր գորգագործական բավականին մեծ գործարան։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դավրան ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի, իսկ գյուղի ծայրում գտնվում էր Անապատ կամ Չարխափան Ս. Աստվածածին վանքը։ Գյուղի մոտ կային զանազան ավերակներ, ճգնարան-քարայրներ և այլ հնություններ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղում գործում էր Դավթյան վարժարանը[2]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ»։ Վերցված է 2015 ապրիլի 14
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 46
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 305)։ ![]() |