Jump to content

Խորսանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Խորսանա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում Սեբաստիա քաղաքից 12 կմ արևելք։

Ն. Ադոնցը գյուղը նույնացնում է Փոքր Հայքում հիշատակվող Օրսա քաղաքի հետ, իսկ ուրիշները՝ Խարստանա կամ Խարսիան բերդավանի հետ։

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի սկզբին ուներ 40 տուն, նույն դարի վերջին՝ 100-120 տուն, իսկ 1914 թվականին՝ 300 տուն՝ 2600 հայ բնակչով։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորսանան ուներ Ս. Աստվածածին և Ս. Սարգիս անուններով եկեղեցիներ։

Գյուղում գործում էր Արշակունյան անունով վարժարան, որտեղ սովորում էին 100 աշակերտ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 802
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 91