Jump to content

Դդմաճ (Սեբաստիայի գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Դդմաճ, գյուղ պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում[1]։ Գտնվում էր Սեբաստիա քաղաքից 12 կմ արաևմուտք։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուտ հայաբնակ էր։ XX դարի սկզբին ուներ 250 տուն՝ 2150 հայ բնակչով։

Գյուղն ավերվել, իսկ բնակչության մի մասը զոհ է գնացել թուրքական յաթաղանին 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Կենդանի մնացածները տարագրվել են տարբեր երկրներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դդմաճն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի մոտ կար Լեխաչ անունով ուխտատեղի։

Գյուղում գործում էր Ղևոնդյան վարժարանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սեբաստիայի նահանգի Սեբաստիայի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 67