Ազդ
Jump to navigation
Jump to search
Գյուղ | |
---|---|
Ազդ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառ | Սեբաստիայի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | ազդեցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ազդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում, Սեբաստիա քաղաքից շուրջ 30 կմ հարավ–արևելք։
XIX դարի սկզբին ուներ 150 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, մասամբ՝ անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և վարժարան։ Ազդից 2 - 3 կմ հեռավորության վրա, Հրեշտակապետ կոչված գեղատեսիլ վայրում կար մի մենարան՝ քարաշեն, գմբեթավոր տաճարով, փայտաշեն եկեղեցով։ Ազդի բնակիչների մեծ մասը զոհվեց 1915-1916 թվականներին։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 114)։ ![]() |