Ալաջախան (Սեբաստիայի գավառ)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաջախան (այլ կիրառումներ)
Գյուղ | |
---|---|
Ալաջախան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառ | Սեբաստիայի գավառ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Տեղաբնականուն | ալաջախանցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Ալաջախան, գյուղ Փոքր Հայքում, Մալաթիա-Սեբաստիա ճանապարհի վրա, Դելիկշիդաշ և Հասանչելեբի բնակավայրերի մոտ, իսկ ավելի ուշ ժամանակներում՝ գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Սեբաստիայի գավառում։ Հանդիսանում էր Ալաջախանի գյուղախումբի կենտրոնը։
Հիշատակվել է որպես բերդագյուղ, իջևան, ճանապարհային կայան։ Ըստ Ն. Ադոնցի և Հ. Մանանդյանի այդտեղ է գտնվել հին Առանիս ճանապարհային կայանը։
XIX դարի վերջին ուներ 300 տուն թուրք բնակիչ։
XIX դարի վերջին հողաշեն բերդը դեռ պահպանվում էր[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 66