Ադըյաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ադիամանից)
Քաղաք
Ադըյաման
թուրքերեն՝ Adıyaman
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԱդըյամանի մարզ
ՄայորՖեհմի Հյուսրև Քութլու
Այլ անվանումներԱդիաման, Ադյաման, Ատիյաման, Բերա, Հասան Մանսուր, Հյուսնի Մանսուր, Հսնի Մանսուր, Պերա
Մակերես1582 կմ²
ԲԾՄ764 մետր, 2509 ֆուտ
Բնակչություն267 131 մարդ (2021)
Խտություն162 մարդ/կմ²
Ազգային կազմթուրքեր
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ02010[1]
Ավտոմոբիլային կոդ02
Պաշտոնական կայքadiyaman.bel.tr(թուրքերեն)
Ադըյաման (Թուրքիա)##
Ադըյաման (Թուրքիա)

Ադըյաման (թուրքերեն՝ Adıyaman), նախկին հայտնի էր որպես Հասանմսուր, քաղաք Թուրքիայում, Ադըյամանի մարզի վարչական կենտրոնը։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի անունն առաջացել է Հասան Մանսուր իշխողի անունից, որը շատ դաժան անձնավորություն է եղել։ Բնակիչները սպանել են նրան և քաղաքն անվանել են Ադյաման, որը նշանակում է «սոսկալի»[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է նախկին հայկական Կոմմագենեի տարածքում։ Հետագայում եղել է քաղաք Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Հասանմսուրի գավառակում` Եփրատի աջ կողմում։ Քաղաքն հանդիսանում էր Հասանմսուրի գավառակի կենտրոնը։

XIX դարի վերջին ուներ 15 000 բնակիչ, որից 6000-ը` հայեր, մյուսները թուրքեր, հույներ, ասորիներ։ Բնակիչները հիմնականում մշակում էին ծխախոտ, բամբակ, հաշիշ[2]։

Ադըյամանի շրջակայքում կային հայաբնակ գյուղեր՝ Սամսատ, Գանթարա, Կևրուկ։ 1895–ի համիդյան ջարդերի և 1909 թվականի Կիլիկիայի կոտորածների ժամանակ Ադըյամանի և շրջակայքի հայերը հերոսաբար դիմադրել են թուրք հրոսակներին։ Մեծ Եղեռնի ընթացքում հայերի մի մասը բնաջնջնվեց։

1915 թվականի Մեծ եղեռնի կոտորածներից հետո հայերը կրկին բնակություն են հաստատել Ադըյամանում։ 1986 թվականի տվյալներով Ադյամանը գյուղաքաղաք է և ունի 7000 բնակիչ[2]։

1927 թվականին, 1937–1938 թվականներին և հետո քաղաքում հետազոտվել է հին քարի դարի ուշ շրջանի բնակավայր, որտեղ գտնվել են քարե (կայծքար, հասպիս, երբեմն օբսիդիան) բազմատեսակ իրեր։ Որոշ գիտնականների կարծիքով նրանք պատկանում են օրինիակյան մշակույթին։

Գտածոների մեջ կան քերիչներ, կտրիչներ, բութ եզրով շեղբեր, ծակիչներ, որոշ քանակությամբ, մուստերյան կաղապարներ և, հավանաբար, նեոլիթյան դարաշրջանին պատկանող իրեր։ Ադըյամանի շրջակայքում գտնվել են նաև ժայռապատկերներ (քարայծերի)։

1971 թվականին Ադըյամանում ապրում էր 52 հայ ընտանիք։ Ադըյամանում է ծնվել ֆրանսիական դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 217,463 մարդ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադըյամանի բնակչությունը զբաղվում է տեխնիկական կուլտուրաների (ծխախոտ, բամբակ) մշակությամբ, արհեստներով և առևտրով։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադյամանն ուներ երեք եկեղեցի, որոնց կից գործում էին դպրոցներ։ 1986 թվականի դրությամբ պահպանվել էր միջնադարում կառուցված հայոց եկեղեցու ավերակները[2]։

1971–ին Ադյամանում ապրում էր 52 հայ ընտանիք։ Ադյամանում է ծնվել ֆրանս․ դիմադրության շարժման հերոս Միսակ Մանուշյանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20200903063213/https://postakodu.ptt.gov.tr/
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 35
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 74