Սարգիս Զաբունյան
Սարգիս Զաբունյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1938[1][2][3][…] (86 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա[4][3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Թուրքիա |
Կրթություն | Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, կոնցեպտուալ արվեստագետ, վիդեոնկարիչ, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստառեժիսոր և հեռուստատեսային դերասան |
Ուշագրավ աշխատանքներ | Օրեր ու գիշերներ |
Պարգևներ | |
Կայք | sarkis.fr |
Sarkis Zabunyan Վիքիպահեստում |
Սարգիս Զաբունյան, Սարգիս (սեպտեմբերի 26, 1938[1][2][3][…], Ստամբուլ, Թուրքիա[4][3]), սփյուռքահայ նկարիչ, կոնցեպտուալ արվեստի ներկայացուցիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին Էդվարդ Մունկի «Ճիչ» ստեղծագործության արտատպված մի օրինակ տեսնելուց հետո նա սկսել է նկարել, այնուհետև սովորել է Ստամբուլի գեղարվեստի ակադեմիայում։ 1964 թվականից բնակվում է Ֆրանսիայում։ 1967 թվականին "Salon de Mai"-ում ներկայացնելով «Ճանաչո՞ւմ եք Ժոզեֆ Բոյսին» աշխատանքն արժանացել է Փարիզի բիենալեի մրցանակի։
1980-1990 թթ. եղել է Ստրասբուրգի Դեկորատիվ արվեստի դպրոցի տնօրեն, 1988-1995 թթ.` Պլաստիկ արվեստի ինստիտուտում վարել է մի շարք սեմինարներ։ 1980 թվականից բազմաթիվ միջազգային ցուցահանդեսներ է ունեցել Վենետիկում, Սիդնեյում, Ստամբուլում[5], Մոսկվայում, Հայաստանում, Ժնևի Մամկո (Mamco) թանգարանում։
1985 թվականին Բեռնի Քունստհալլեում բացվել է Սարգսի «Ma memoire est ma patrie» («Իմ հիշողությունն իմ հայրենիքն է») ցուցահանդեսը։ Սարգսի համար արվեստը հիշողությունից է սերում, առաջին հերթին զուտ կենսագրականը դուրս է մղվում՝ տեղը զիջելով բոլոր ձայներին, տեսածին, կարդացածին, որ ներառնելով կարող է տեր դարձնել մարդկության ողջ պատմությանն ու մշակույթին։
Ժնևի ժամանակակից արվեստի Մամկո (Mamco) թանգարանում կայացած «Hotel Sarkis» ցուցահանդեսին ներկայացվել է շուրջ 200 ստեղծագործություն։ Ինստալացիա, լուսանկար, ջրաներկ ու վիդեո։ Սարգիսը կապում է նկարչությունն ու կինոն՝ Արևմուտք-Արևելքն ինտելեկտուալ ավանդույթներով[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ 4,0 4,1 4,2 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
- ↑ Արվեստի համադրումներ
- ↑ Սարգիսը գրավել է Մամկոյի բոլոր սրահները(չաշխատող հղում)
- ↑ «Ֆրանսահայ կերպարվեստ, [[Շահեն Խաչատրյան]], Երևան Անահիտ, 1991։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Զաբունյան» հոդվածին։ |
|