Սպանդարյանի ջրաէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպանդարյան (այլ կիրառումներ)
Սպանդարյանի ջրաէլեկտրակայան
Տեսակհիդրոէլեկտրակայան
Երկիր Հայաստան
Ամբարտակ և ջրհեռ
ImpoundsՈրոտան
Էլեկտրակայան
Տեղադրված հզորություն76 մեգավատտ
Սպանդարյանի ջրաէլեկտրակայանը գտնվում է Հայաստանում
Սպանդարյանի ջրաէլեկտրակայան

Սպանդարյան հիդրոէլեկտրակայանը Հայաստանի ամենամեծ հիդրոէլեկտրակայաններից է։ Այն Որոտանի ՀԷԿ համալիրի մի մաս է, և նրա ամբարտակը գոյացնում է Սպանդարյանի ջրամբարը։

Կայանը ունի 76 ՄՎտ հզորություն և տարեկան արտադրում է 210 ԳՎտ·ժ էլեկտրաէներգիա։ Այն Որոտանի ՀԷԿ համալիրի վերին հիմնական կարգավորող բլոկն է։ Այն կառուցվել է 1989 թվականին՝ ըստ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը Հարավային Կովկասում առանցքային էլեկտրաէներգիայի պրոդյուսեր և արտահանող դարձնելու ռազմավարական որոշման։ ՀԷԿՀն աշխատում է մինչ այսօր՝ տրամադրելով ամենաէժան էլեկտրաէներգիան երկրում։ Սպանդարյան ՀէԿՀն, որպես Որոտանի ՀԷԿՀ համալիրի մի մաս, ունի յուրահատուկ դեր երկրի էլետրաէներգիաի ոլորտում, քանի որ այն էլեկտրաէներգիայի մեծ պրոդյուսեր է, որը չի հիմնվում արտաքին էքսպոտրների վրա պահպանելում է երկրի էներգիայի ապահովությունը։ Էներգետիկ միավորների ներմուծման դժվարության դեպքում, կայանը կկարողանա մատակարարել երկիրը պահանջվող էներգիայի չափաբաժնով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանդարյան ՀԷԿՀն կառուցվել է 1989 թվականին, Բորիսովկա գյուղի մոտակայքում, որը այժմ կոչվում է Ծղուկ։ Սպանդարյան ՀէԿՀ-ը Որոտանի ՀԷԿ համալիրի մի մաս է։ Համալիրի պլանավորման գործընթացը սկսվեց անմիջապես 1951 թ. Խորհրդաժողովի պետական պլանավորման հանձնաժողովից հետո, 1954-ին նշվեց, որ պատշաճ ենթակառուցվածքների և ուշադիր պլանավորման դեպքում՝ հաշվի առնելով նրա էներգետիկ հիդրո ռեսուրսները, Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի ներմոուծող հարևան երկրներում, ինչպիսիք են Ադրբեջանը և Իրանը, որոնք համարվում են էներգիայի դեֆիցիտ ունեցող շրջաններ։ Համալիրի ակտիվացման շնորհիվ, նախատեսվում էր նավթամթեքրի ներմուծումը պակասեցնել կիսով չափ։ Համալիրի առաջին մեկնարկած ՀԷԿ-ը Տաթև ՀԷԿ-ն էր՝ 1970 թվականի դեկտեմբերին, որին հետևեց Շամբի հիդրոէլեկտրակայանը ՝ 1978-ին։ Շնայած ծրագրերին, Ադրբեջանի ԽԱՀ դեմ էր Հայաստանից էժան էլեկտրաէներգիայի ներմուշմանը խոչընդոտելով, որ պլանային վերանորոգումը և համալիրի կարողությունների ընդլայնումը տեղի ունենան 1970-ականների վերջում։ Ներդրումները կասեցնելու պահանջի համար ներկայացվում էին համոզմունքներ, ըստ որոնց Հայկական կառավարությունը ուներ ինտեգրված եղբայր հանրապետություններից հեռու կանգնելու թաքնված նպատակներ, և ցանկանում էր շեղվել ՛ավանդական՛ նավթի ներմուծումից՝ էներգետիկ համակարգը պահպանելու համար։ Սակայն, Համալիրը շարունակում էր արտադրողականություն ձեռք բերել հիմնականում Սյունիքում գտնվող գունավոր մետալուրգիայի արդյունաբերությանը էժան էլեկտրաէներգիա մատակարարելով։

Այսօր Սպանդարյան ՀԷԿը, որպես Որոտանի ՀԷԿՀ-ի մի մաս, ըստ 2014-ի գործարքի, կարգավորում է Կոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադը (ԱՄՆ)։ «Որոտան կասկադի ՀԷԿ-երի» ՓԲԸ ասետները վաճառվել են Կոնտուր Գլոբալ Հիդրո Կասկադ (ԱՄՆ)-ին 180 000 000 ԱՄՆ դոլարով, բայց համալիրը դեռ հանդիսանում է պետության սեփականություն։ Կազմակերպությունը խոստանում է ներդնել մոտ 70 000 000 ԱՄՆ դոլար հաջորդ վեց տարիների ընթացքում համալիրը արդիականացնելու համար[1]։

Տեխնիկական նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանդարյան ՀԷԿ

Սպանդարյան ՀԷԿը Որոտանի ՀԷԿՀի մեկնարկային միավորն է։

Սպանդարյան ՀԷԿ ի հինական բաղադրիչները հետևյալներն են՝

  • Ջրամբարի հիդրոհանգույց
  • Ճնշումային դերվացիոն թունել
  • Տուրբինային ջրատար
  • Կայանային հանգույց

Սպանդարյան ՀԷԿ-ը գործողության հիմնական կետն է։ Այն կազմված է ամբարտակից, որն ունի կավահողային պատվանդան։ Ամբարտակը կառուցված է տնային պայմաններում օգտագործվող մատերիալներից։ Ամբարտակի բարձյությունը 83 մ է 315 մ երկարությամբ եզրով։ Այս ամբարկատը ստեղծում է երկարաժամկետ ջրի հոսանքը կառավարող ջրամբար 218 մ3 օգտագործվող և 257 մ3 ընդհանուր տարողությամբ։ Ջրի սովորական մակարդակը գտնվում է 2060 մ-ի վրա, իսկ 2030 մ-ը բացարձակ նվազագույնն է։

Սպանդարյան ՀԷԿ հիդրոէլեկտրիկ միավորը ունի ջրընդունման չորս ենթակառուցվածք։ Առաջին համակարգը ճնշման թունելն է, երկրորդը՝ ջրհանման կետը, և երրորդը՝ Որոտան-Արփա թունելն է, որը օգտագործվում է ջուրը Սևանա լիճ ուղղելու համար։ Կառուցվածքները ունեն 30 մ3/վ, 80 մ3/վ և 15 մ3/վ ջրազատման կարողությունը համապատասխանաբար։ Չորրորդ և վերջին կառուցվածը մակերեսային ջրազատումն է, որն ունի 160 մ3/վ տեղադրված հզորություն և թեքվող անկում։

Ճնշման փոփոխության թունելի չափերը և կարողությունները հետևյալներն են՝

  • Մեկնարկ 8.1 կմ երկարությամբ, որն ունի 30 մետրան խորանարդը /վայրկյանում արտադրական հզորություն
  • Վերջանալով հավասարարեցման հորանը՝ 1.9 հազար մ³ ծավալով վերգետնյա խցով

Վերջին հատվածում, կա ջրակառավարման համակարգ, որը բաժանված է երկու գծերի, որանցից յուրաքանչյուրը ունի 15 մետր խորանարդ/վայրկյան արտադրության հզորություն։ Ինչպես նաև, նրանք կապված են կայանի հիմնական միավորի երկու ագրեգատներով։ Սպանդարյան ՀԷԿ ի էներգիայի հզորության ամենամյա գնահատումը կազմում է 210 մլն կՎտ·ժ և ընդհանուր առմամբ 76 ՄՎտ։ Խոսելով այս կայանի տուրբիններից, տեղադրվել են 1400 մմ տրամագծով Գնդիկավոր փական յուրաքանչյուր տուրբինի դիմաց[2][3]։

Ջրամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանդարյանի ջրամբար

Մի կարևոր ու կենսական հատված, որ Սպանդարյան ՀԷԿը դարձրեց իրականություն, Սպանդարյան ջրամբարն էր։ Նրա երկարությունը 7 կմ է, լայնությունը՝ 2.5 ից 3 կմ, իսկ խորությունը՝ 73 մ։ Ամբարտակը կառուցված է հողից և ներսի շերը ավազապատ է։ Այն ունի 89 մ բարձրություն, 315 մ լայնություն (10 մետր վերին հատվածում)։ Ջրամբարի մակերեսը 10.8 կմ2 է, և ծավալը՝ 217 մլն խորանարդ մետր[4]։

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Воротанский каскад ГЭС в Армении: ом стоительстбо до продажи...» [Vorotan Cascade of HPPs in Armenia: from the construction to the sale ...] (Russian). Scientific Society of Caucasian studies. 2015 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Vorotan HPPs Cascadе - Hydroelectric power plants - Generating plants - Power system - www.minenergy.am». www.minenergy.am. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. «Vorotan Complex of HPP». www.vorotancascade.am. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. Mkrtchyan, Anzhela (2013). RA Natural Resources. Yerevan: ANAU. էջ 95. ISBN 978-9939-54-613-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]